Վանաձորի մարզադաշտը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ՈՒԵՖԱ-ի ստանդարտներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+33.09 oC

Վանաձորի մարզադաշտը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ՈՒԵՖԱ-ի ստանդարտներին

16:00 07.08.2025

2029 թվականին Հայաստանում նախատեսված ֆուտբոլի աշխարհի Մ20 տարեկանների առաջնության նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ Վանաձորի ֆուտբոլային մարզադաշտը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիային:

Հայաստանի կառավարության այսօրվա որոշմամբ անհետաձգելի է համարվել Վանաձորում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման, վերակառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության գնման պահանջը և այդ նպատակով գնումների գործընթացը կկազմակերպվի «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով։

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները համատեղ ներկայացրել են հայտ՝ աշխարհի Մ20 տարեկանների առաջնության կազմակերպման նպատակով: Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) իր աջակցությունն է հայտնել համատեղ հայտի ներկայացմանը, սակայն վերջնական հաստատման համար անհրաժեշտ է արդիականացնել ֆուտբոլային ենթակառուցվածքները, այդ թվում՝ կառուցել կամ վերակառուցել ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի առնվազն մեկ մարզադաշտ։

Հայաստանում նմանօրինակ մարզադաշտերի առկայությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից նախատեսվել և ամրագրվել է նաև ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությամբ, որով, մասնավորապես, սահմանվել է ՀՀ-ում 3 մարզադաշտերի կառուցման (այդ թվում` 1-ը՝ ազգային) պահանջը: Երեք մարզադաշտերից 2-ը նախատեսվում է կառուցել առնվազն 10 հազար նստատեղով, իսկ 1-ը՝ ազգայինը, 35 հազար նստատեղով։ Ազգային մարզադաշտը կառուցվելու է «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում։ 10 հազար նստատեղ ունեցող մարզադաշտերից մեկի համար երկարատև բանակցությունների և ուսումնասիրությունների արդյունքում ընտրվել է Վանաձորը, որտեղ արդեն առկա է հին, չշահագործվող մարզադաշտ՝ 3 հազար նստատեղով (ՈՒԵՖԱ 2-րդ կատեգորիա)։ Նախատեսվում է իրականացնել լայնածավալ վերակառուցում, ընդլայնել նստատեղերի հատվածը և ապահովել միջազգային ստանդարտներին համապատասխան ենթակառուցվածքներ։

Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքը վստահվելու է միջազգային փորձ ունեցող օտարերկրյա կազմակերպությանը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ստացել է գնային երկու առաջարկ և ընտրել է նվազագույն գին ներկայացրած «ՎենյուԷրա Հոլդինգ» ՍՊԸ–ն, որին «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով կհատկացվի շուրջ 593 հազար եվրո ֆինանսավորւմ՝ նախագծային աշխատանքների համար։

Նախագծման աշխատանքները կիրականացվեն 8 ամսում, իսկ շինարարությունը, հաշվի առնելով բոլոր քաղաքաշինական և պետական փորձաքննությունները, նախատեսվում է մեկնարկել 2026 թվականի հունիսին: Շինարարությունը կտևի շուրջ 24 ամիս։

Ըստ նախագծի հիմնավորման՝ «ՎենյուԷրա Հոլդինգ» ՍՊԸ–ի նախագծերից են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» ֆուտբոլային մարզադաշտը, որտեղ անցկացվել են Եվրո 2020-ի խմբային փուլի երեք և 1/8 եզրափակիչ հանդիպումները, Սաուդյան Արաբիայի «Քինգ Աբդուլա Սպորտս Սիթի» մարզադաշտը, որտեղ անցկացվել է 2023 թվականի աշխարհի ակումբային առաջնությունը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտը, որտեղ 2018 թվականին անցկացվել են ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 07.08.2025

SHANTNEWS

«Նյուքասլը» թիմից հեռացրել է Ալեքսանդր Իսակին

19:54 07.08.2025

«Նյուքասլը» թիմից հեռացրել է Ալեքսանդր Իսակին

«Նյուքասլը» հարձակվող Ալեքսանդր Իսակին արգելել է մարզվել թիմի հետ, հաղորդում է talkSPORT-ը։ Շվեդ ֆուտբոլիստին թույլատրվել է մարզվել միայն թիմից առանձին: Ավելի վաղ 25-ամյա ֆուտբոլիստը բաց էր թողել ակումբի նախամրցաշրջանային շրջագայությունն Ասիայում՝ «Լիվերպուլ» հնարավոր տրանսֆերի հետ կապված: Իսակին թիմից հեռացնելու որոշումը կայացրել է գլխավոր մարզիչ Էդի Հաուն։ ...

Քննարկվել են սողանքավտանգ վայրերում անտառապատման և ջրահեռացման աշխատանքների, ապօրինի ծառահատումների նկատմամբ վերահսկողության խստացման վերաբերյալ հարցեր

19:50 07.08.2025

Քննարկվել են սողանքավտանգ վայրերում անտառապատման և ջրահեռացման աշխատանքների, ապօրինի ծառահատումների նկատմամբ վերահսկողության խստացման վերաբերյալ հարցեր

2025 թվականի օգոստոսի 7-ին ՆԳ նախարարության փրկարար ծառայությունում տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որը նախագահում էր ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Ներկա էին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները, պատասխանատու ստորաբաժանումների և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Կամո Ցուցուլյանը ողջունելով ներկաներին` կարևորել է նման քննարկումներն ու դրանց արդյունքում սերտացող համագործակցությունը: Նա նշել է, որ աշխատանքային […] ...

ՊՆ-ում տեղի է ունեցել ռազմական ակադեմիայի շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության ու սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

19:46 07.08.2025

ՊՆ-ում տեղի է ունեցել ռազմական ակադեմիայի շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության ու սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

Օգոստոսի 7-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի 2024-2025 ուստարվա շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության ու սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը։ Ըստ սահմանված կարգի՝ նորընծա լեյտենանտները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ անցկացնելու են սպայական ծառայության առաջիկա տարիները՝ համալրելով զինված ուժերի հրամանատարական կազմի շարքերը: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ […] ...

Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարարի նորանշանակ առաջին տեղակալի հետ

19:39 07.08.2025

Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարարի նորանշանակ առաջին տեղակալի հետ

Օգոստոսի 7-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Գիորգի Զուրաբաշվիլիի հետ։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրի միջև գործընկերային և ռազմավարական, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր։ ...

Հալաբյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է

19:25 07.08.2025

Հալաբյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է

Օգոստոսի 7-ին՝ ժամը 16:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ բժշկական ապահովման հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին, մարվել՝ 18։44-ին։ ...

BACK_TO_TOP