The Times. Իսրայելը կարող է դադարեցնել Մեծ Բրիտանիայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+35.09 oC

The Times. Իսրայելը կարող է դադարեցնել Մեծ Բրիտանիայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը

08:48 08.08.2025

Իսրայելը քննարկում է Մեծ Բրիտանիայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը դադարեցնելու հարցը, եթե ճանաչի Պաղեստին պետությունը, հաղորդում է The Times-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։

Հրատարակության տվյալներով՝ Իսրայելի հետ պաշտպանության և հետախուզության ոլորտում համագործակցության դադարեցումը կարող է խաթարել Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգությունը։

Ներկայումս հրեական պետությունը բրիտանական հետախուզական ծառայություններին տրամադրում է տեղեկատվություն Միացյալ Թագավորությունում ահաբեկչական սպառնալիքների, ինչպես նաև Իրանի հետախուզական գործունեության վերաբերյալ։

Միաժամանակ, թերթը շեշտել է, որ Իսրայելի կառավարությունը դեռևս միասնական դիրքորոշում չունի այս հարցի վերաբերյալ։

Մասնավորապես, հրեական պետության իշխանությունները մտավախություն ունեն, որ բրիտանական կողմի հետ հետախուզական տվյալների փոխանակման դադարեցումը բացասաբար կանդրադառնա տնտեսության վրա, քանի որ այս դեպքում Լոնդոնը կարող է հրաժարվել իսրայելական պաշտպանական ընկերությունների հետ պայմանագրերից, որոնք խորապես ինտեգրված են թագավորության ռազմարդյունաբերական համալիրում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պաղեստինը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Իսրայելի կողմից Գազայի դեմ ուղղված ծրագրերի վերաբերյալ

13:35 08.08.2025

Պաղեստինը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Իսրայելի կողմից Գազայի դեմ ուղղված ծրագրերի վերաբերյալ

Պաղեստինը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և կպահանջի Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտակարգ նիստեր՝ Իսրայելի կողմից Գազայի հատվածի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մտադրությունների պատճառով, հաղորդում է պաղեստինյան WAFA գործակալությունը։ Հինգշաբթի օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ՝ անվտանգության տարածք ստեղծելու և հետագայում […] ...

Օլիվեյրան Տոպուրիային պարտվելուց հետո կմենամարտի ադրբեջանցու դեմ․ UFC

13:30 08.08.2025

Օլիվեյրան Տոպուրիային պարտվելուց հետո կմենամարտի ադրբեջանցու դեմ․ UFC

Ռիո դե Ժանեյրոյում հոկտեմբերի 11-ին կայանալիք UFC-ի հերթական մրցաշարի գլխավոր մենամարտում օկտագոն դուրս կգան թեթև քաշային կարգի մարտիկներ բրազիլացի Չարլզ Օլիվեյրան և ադրբեջանցի Ռաֆայել Ֆիզիևը: Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: 35-ամյա Օլիվեյրան հունիսի 28-ին տիտղոսային մենամարտում պարտվել էր վրացի Իլյա Տոպուրիային, որը նվաճել էր չեմպիոնական գոտին: Տոպուրիան առաջին ռաունդում նոկաուտի էր ենթարկել նախկին […] ...

Կոբախիձեն հայտարարել է, որ Սաակաշվիլին լուրջ վնաս է հասցրել Վրաստանին

13:21 08.08.2025

Կոբախիձեն հայտարարել է, որ Սաակաշվիլին լուրջ վնաս է հասցրել Վրաստանին

Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ռեժիմը ռազմական գործողություններ սկսեց 2008 թվականի օգոստոսին և հսկայական վնաս հասցրեց Վրաստանի ազգային շահերին, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Այսօր մենք պետք է հիշենք այն ժամանակվա կառավարության կողմից ստորագրված բոլոր փաստաթղթերը, որոնցում նշվում է, որ Սաակաշվիլիի ռեժիմն է սկսել պատերազմը: Այս փաստաթղթերից փախուստ չկա, դրանք անհերքելի ապացույց են, որ այն ժամանակվա […] ...

Հրազդանում կատարված սպանությունը բացահայտվեց թարմ հետքերով․ մեկ անձ ձերբակալվել է

13:09 08.08.2025

Հրազդանում կատարված սպանությունը բացահայտվեց թարմ հետքերով․ մեկ անձ ձերբակալվել է

Օգոստոսի 8-ի գիշերը Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր ստացվել են «Հրազդան» բժշկական կենտրոնից: Նախ հայտնեցին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել դանակահարված երկու քաղաքացի, իսկ ավելի ուշ հավելեցին, որ նրանցից մեկը` Հրազդանի բնակիչ 32-ամյա Արմեն Մ․-ն վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Ավելի ուշ հիվանդանոցից հայտնեցին, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել նաև դանակահարված մեկ […] ...

«Լավագույն մարզիչ» մրցանակի հավակնորդները

13:00 08.08.2025

«Լավագույն մարզիչ» մրցանակի հավակնորդները

France Football-ը հրապարակել է Յոհան Կրոյֆի անվան մրցանակի հավակնորդների անվանացանկը: Տարվա «Լավագույն մարզիչ» մրցանակին հավակնում են հետևյալ մասնագետները։ Առնե Սլոթը – «Լիվերպուլ» Լուիս Էնրիկեն – ՊՍԺ Հանս-Դիտեր Ֆլիկը – «Բարսելոնա» Անտոնիո Կոնտեն – «Նապոլի» Էնցո Մարեսկան – «Չելսի» Մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի 22-ին Փարիզում: ...

ԱՄՆ-ում ավելի քան 4000 մարդ ստիպված է տարհանվել հրդեհների պատճառով. AP

12:54 08.08.2025

ԱՄՆ-ում ավելի քան 4000 մարդ ստիպված է տարհանվել հրդեհների պատճառով. AP

ԱՄՆ-ի Լոս Անջելեսի շրջանի հյուսիսում անտառային նոր հրդեհի պատճառով չորս հազարից ավելի մարդ պետք է անհապաղ տարհանվի, ևս 12,5 հազար մարդ նախազգուշացում է ստացել տարհանման հնարավոր անհրաժեշտության մասին, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով հրշեջներին։ Գործակալության տվյալներով՝ հրդեհը սկսվել է հինգշաբթի կեսօրին։ Հինգ ժամվա ընթացքում այն ընդգրկել է գրեթե 600 հեկտար տարածք։ Կալիֆոռնիայի անտառտնտեսության և […] ...

BACK_TO_TOP