09:58 09.08.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը առաջարկում է ինչպես Ուկրաինայի որոշ մասերի վերադարձը Ռուսաստանին, այնպես էլ Ուկրաինայի կողմից տարածքների զիջումը։ Նա հավելել է, որ Վլադիմիր Զելենսկին «պետք է պատրաստ լինի ինչ-որ բան ստորագրել»։
Սպիտակ տանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ արարողության ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելով՝ ամերիկացի առաջնորդը նշել է, որ Միացյալ Նահանգները ուսումնասիրում է այն տարածքների հարցը, «որոնց համար մարտեր են ընթանում արդեն երեքուկես տարի»։
«Մենք սպասում ենք, որ դրանցից մի քանիսը կվերադարձվեն, կլինի որոշակի փոխանակում։ Դա դժվար հարց է», – ասել է Թրամփը։ Նա հավելել է, որ տարածքների փոխանակումը կլինի «երկու կողմերի օգտին» և խոստացել այդ մասին խոսել ավելի ուշ։
17:28 09.08.2025
Ֆրանսիայում անտառային հրդեհները շարունակվում ենՖրանսիայի հարավում գտնվող Օդ դեպարտամենտի հրշեջ ծառայությունը, որտեղ մի քանի օր է, ինչ մոլեգնում է խոշոր անտառային հրդեհ, չի կարողանա այն վերահսկողության տակ վերցնել մինչև օգոստոսի 10-ի երեկոն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ծառայության ղեկավար, գնդապետ Քրիստոֆ Մանին, որի ելույթը հեռարձակվել է BFMTV հեռուստաալիքով: «Հրդեհը վերահսկողության տակ չի լինի մինչև կիրակի երեկո»,-ասել է նա։ […] ...
17:12 09.08.2025
Լիբանանում զինամթերքի պայթյունի հետևանքով վեց զինվոր է զոհվել․ ԶԼՄԼիբանանի բանակի առնվազն վեց զինծառայող է զոհվել երկրի հարավում գտնվող Տյուրոս քաղաքի մոտակայքում զինամթերքի պայթյունի հետևանքով, հաղորդում է «Ալ Հադաթ» հեռուստաալիքը ՝ հղում անելով ռազմական հրամանատարության աղբյուրներին: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինժեներական զորքերի ստորաբաժանումը գործողություն էր իրականացնում շիական «Հըզբոլլահին» պատկանող զենքի պահեստի ապամոնտաժման համար։ Հաստատությունը գտնվում էր Վադի Զիբկին շրջանում […] ...
16:58 09.08.2025
Կոտայքի մարզում Toyota Land Cruiser-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին. կան տուժածներԱյսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Լեռնանիստ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և հայտնվել բաժանարար գոտու հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...
16:46 09.08.2025
Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումըԿիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ «Կիպրոսը ջերմորեն ողջունում է Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախաստորագրումը։ Այս պատմական համաձայնագիրը լավ պահ և մեծ հեռանկարներ է ստեղծում տարածաշրջանում տևական խաղաղության և իրական զարգացման համար՝ ամբողջությամբ հարգելով Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը և հիմնված միմյանց սուվերենության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության […] ...
16:33 09.08.2025
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ առաջընթացը․ ՆԱՏՕ-ի խոսնակՆԱՏՕ-ի խոսնակ Էլիսոն Հարթն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը. «Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ առաջընթացը և շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ նախագահին խաղաղության մեջ ներդրում ունենալու համար։ Սա նշանակալի քայլ է կարգավորման գործընթացի և տարածաշրջանային անվտանգության համար՝ ավելի լայն իմաստով։ ՆԱՏՕ-ն կշարունակի համագործակցել մեր գործընկերների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ»,-X-ում […] ...
16:22 09.08.2025
Հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրում. փրկարարներն ամբողջ գիշերվա ընթացքում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրելՆերքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը օգոստոսի 8-ի լույսի 9-ի գիշերն ահազանգ է ստացել Նուբարաշենի աղբավայրում հրդեհի բռնկման մասին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «Նուբարաշենի աղբավայրում գիշերը հրդեհ է բռնկվել, ահազանգ ենք ստացել հրդեհի մասին։ Փրկարար ծառայության 4 մարտական հաշվարկ ողջ գիշերվա ընթացքում իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ։ Այս […] ...