«Թրամփի ուղի» նախագիծը կարող է միմյանց հետ խնդիրներ ունեցող երկրներին գործակցելու հնարավորություն տալ ՀՀ-ում և Հարավային Կովկասում. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+35.09 oC

«Թրամփի ուղի» նախագիծը կարող է միմյանց հետ խնդիրներ ունեցող երկրներին գործակցելու հնարավորություն տալ ՀՀ-ում և Հարավային Կովկասում. Փաշինյան

09:42 09.08.2025

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հնչող մտահոգություններին, թե Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ստորագրած համատեղ հռչակագրով ստեղծվելիք Թրամփի ուղին կհարվածի տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի առևտրային և լոգիստիկ շահերին, ինչպես նաև Ասիայից դեպի Եվրոպա կարևոր առևտրային հոսքերի մեջ կնվազեցնի Չինաստանի հետագա դերակատարումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե ինչ կարող է փոխել Թրամփի ուղու ստեղծման նախագիծը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում։

«Գիտեք, օրինակ, ի՞նչ կարող է փոխել այս նախագիծը Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Այս նախագծով Հայաստանը Ռուսաստանի հետ երկաթուղային կապ է ստանում, որը մենք 30 տարի չունենք։ Այս տրամաբանության մեջ այդ երկաթուղային կապը մենք կարող ենք ստանալ և Թրամփի ուղով և առանց դրա, որովհետև այդ երկաթուղային կապը կարող է լինել Վրաստան-Ադրբեջան երթուղով։ Էլ չեմ ասում, որ կարող է լինել երկաթուղային կապ ինչ-որ մի այլ սցենարով։ Եկեք չմոռանանք, որ Հայաստանի երկաթուղիները գտնվում են Ռուսաստանի  կառավարման ներքո և, գուցե, Ռուսաստանի համար հետաքրքրություն առաջանա ներդրում անել Իջևան-Հրազդան երկաթուղին վերականգնելու համար, Իջևան-Ղազախ երկաթուղին վերականգնելու, իհարկե, այստեղ անհրաժեշտ կլինի նաև Ադրբեջանի համաձայնությունը»,- նշել է Փաշինյանը։

Վարչապետը շեշտել է, որ Հայաստանն այդ նախագծով երկաթուղային կապ է ստանում նաև Իրանի հետ, որը էլի շատ կարևոր է։ «Մենք երկաթուղային կապ ենք ստանում Կենտրոնական Ասիայի հետ, իհարկե, նաև լաստանավային սցենարով։ Այդ թվում Չինաստանն է ստանում երկաթուղային նոր ճանապարհ դեպի Արևմուտք, որն այս պահին գոյություն չունի։

Հետևաբար, շատ կարևոր է դիտանկյունի հարցը։ Այո, կա այդ մեկնաբանությունը, որ դա խնդիրներ է առաջացնում Ռուսաստանի կամ Իրանի շահերի համար, բայց եկեք այլ դիտանկյունից նայենք, իսկ միգուցե, այս նախագիծը կարող է լավ հնարավորություն դառնալ, որպեսզի տնտեսական համագործակցություն սկսվի Իրանի և Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև։ Եկեք չմոռանանք, որ իրանական ընկերությունը իրականացնում է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցումը, առաջիկայում մենք կսկսենք երկաթուղու կառուցումը Մեղրիի հատվածում, և դա կարող է նաև գործակցության կարևոր հնարավորություն բացել, Երասխ-Ախուրիկ երկաթուղու վերագործարկման հնարավորություն կարող է բացվել։

Ես նկատի ունեմ, որ այս նախագիծը կարող է նաև որոշակի անսպասելի, բայց պոզիտիվ գործընկերության տեղ դառնալ, և «Խաղաղության խաչմերուկ»-ը սրանով կարդարանա, որովհետև այն երկրները, որոնք, գուցե, խնդիրներ ունեն, ստանում են այս հնարավորությունը՝ գործակցելու Հայաստանում և Հարավային Կովկասում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիայում անտառային հրդեհները շարունակվում են

17:28 09.08.2025

Ֆրանսիայում անտառային հրդեհները շարունակվում են

Ֆրանսիայի հարավում գտնվող Օդ դեպարտամենտի հրշեջ ծառայությունը, որտեղ մի քանի օր է, ինչ մոլեգնում է խոշոր անտառային հրդեհ, չի կարողանա այն վերահսկողության տակ վերցնել մինչև օգոստոսի 10-ի երեկոն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ծառայության ղեկավար, գնդապետ Քրիստոֆ Մանին, որի ելույթը հեռարձակվել է BFMTV հեռուստաալիքով: «Հրդեհը վերահսկողության տակ չի լինի մինչև կիրակի երեկո»,-ասել է նա։ […] ...

Լիբանանում զինամթերքի պայթյունի հետևանքով վեց զինվոր է զոհվել․ ԶԼՄ

17:12 09.08.2025

Լիբանանում զինամթերքի պայթյունի հետևանքով վեց զինվոր է զոհվել․ ԶԼՄ

Լիբանանի բանակի առնվազն վեց զինծառայող է զոհվել երկրի հարավում գտնվող Տյուրոս քաղաքի մոտակայքում զինամթերքի պայթյունի հետևանքով, հաղորդում է «Ալ Հադաթ» հեռուստաալիքը ՝ հղում անելով ռազմական հրամանատարության աղբյուրներին: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինժեներական զորքերի ստորաբաժանումը գործողություն էր իրականացնում շիական «Հըզբոլլահին» պատկանող զենքի պահեստի ապամոնտաժման համար։ Հաստատությունը գտնվում էր Վադի Զիբկին շրջանում […] ...

Կոտայքի մարզում Toyota Land Cruiser-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին. կան տուժածներ

16:58 09.08.2025

Կոտայքի մարզում Toyota Land Cruiser-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին. կան տուժածներ

Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Լեռնանիստ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և հայտնվել բաժանարար գոտու հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...

Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

16:46 09.08.2025

Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ «Կիպրոսը ջերմորեն ողջունում է Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախաստորագրումը։ Այս պատմական համաձայնագիրը լավ պահ և մեծ հեռանկարներ է ստեղծում տարածաշրջանում տևական խաղաղության և իրական զարգացման համար՝ ամբողջությամբ հարգելով Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը և հիմնված միմյանց սուվերենության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության […] ...

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ առաջընթացը․ ՆԱՏՕ-ի խոսնակ

16:33 09.08.2025

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ առաջընթացը․ ՆԱՏՕ-ի խոսնակ

ՆԱՏՕ-ի խոսնակ Էլիսոն Հարթն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը. «Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ առաջընթացը և շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ նախագահին խաղաղության մեջ ներդրում ունենալու համար։ Սա նշանակալի քայլ է կարգավորման գործընթացի և տարածաշրջանային անվտանգության համար՝ ավելի լայն իմաստով։ ՆԱՏՕ-ն կշարունակի համագործակցել մեր գործընկերների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ»,-X-ում […] ...

Հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրում. փրկարարներն ամբողջ գիշերվա ընթացքում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել

16:22 09.08.2025

Հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրում. փրկարարներն ամբողջ գիշերվա ընթացքում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը օգոստոսի 8-ի լույսի 9-ի գիշերն ահազանգ է ստացել Նուբարաշենի աղբավայրում հրդեհի բռնկման մասին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «Նուբարաշենի աղբավայրում գիշերը հրդեհ է բռնկվել, ահազանգ ենք ստացել հրդեհի մասին։ Փրկարար ծառայության 4 մարտական հաշվարկ ողջ գիշերվա ընթացքում իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ։  Այս […] ...

BACK_TO_TOP