10:23 15.08.2025
Օգոստոսի 15-ին, կայանալու է Ռուսաստանի ու Միացյալ նահանգների նախագահների հանդիպումը, որն արդեն պատմական են համարում: Դոնալդ Թրամփը փորձելու է համոզել Վլադիմիր Պուտինին դադարեցնել Ուրրաինայի հետ պատերազմը: Հայտնի՞ են մանրամասները օրակարգի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Որոշ բաներ արդեն հայտնի են: Գիտենք, որ հանդիպումը տեղի է ունենալու Ալյասկայի Անկորիս քաղաքում գտնվող «Ռիչարդսոն» ամերիկյան ռազմաբազայի տարածքում: Սա լինելու է վերջին 4 տարվա ընթացքում ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների առաջին դեմառդեմ հանդիպումը: Վերջին անգամ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպել է 2021թ.-ի հունիսին: Սա լինելու է Ռուսաստանի առաջնորդի առաջին այցը Ալյասկա՝ ողջ պատմության ընթացքում, այն դեպքում, երբ գիտենք, որ Ալյասկան ժամանակին պատկանում էր Ռուսաստանին և 1867-ին ռուսները վաճառել էին ամերիկացիներին ընդամենը 7.200.000 դոլարով:
Հանդիպումը Ալյասկայում կսկսվի, երբ Երևանում կլինի 23:20: Նախ նախագահները դեմառդեմ հանդիպում կունենան, իհարկե, թարգմանիչների օգնությամբ, այնուհետ աշխատանքային նախաճաշի ընթացքում կշարունակվեն բանակցությունները, որոնց կհետևեն ընդլայնված կազմով բանակցությունները՝ 5+5 սկզբունքով: Եվ այստեղ արժե ուշադրություն դարձնել, թե ովքեր են ուղեկցելու նախագահներին և մասնակցելու նրանց բանակցություններին. գիտեմ ռուսական կողմի պատվիրակության կազմը՝ արտգործնախարար, պաշտպանության նախարար, ֆինանսների նախարար և ուղիղ ներդրումների հիմնադրամի տնօրեն: Այս վերջին երկուսի ներկայությունը, կարծում եմ, արժե ուշադրություն դարձնել: Նրանց ներկայությունից կարող ենք ակնկալել, թե նաև ինչի մասին է լինելու զրույցը այդ բանակցությունների ընթացքում: Այսինքն՝ նաև տեղեկատվական արտահոսքերն են թույլ տալիս ենթադրել, որ խոսքը ֆինանսների, ներդրումների մասին է լինելու»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Որքանո՞վ է հավանական, որ համաձայնության հասնեն Ուկրաինայում խաղաղության թենայի շուրջ: Ինչպե՞ս կարող է այս հանդիպումը ազդել մեր վրա:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
13:43 15.08.2025
Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենանՕգոստոսի 15-ին, ժամը 10։49-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ցամաքաբերդ թաղամասում ավտոմեքենան արգելափակվել է ջրատարի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «UAZ» մակնիշի ավտոմեքենան։ ...
13:42 15.08.2025
Ավազակություն արած տղամարդը հայտնաբերվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 8-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ավազակության վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Տուժողը տաքսու վարորդ էր և նշում էր, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենան նստած ուղևորը հետնամասից ինչ-որ առարկա է պահել իր գլխին՝ պահանջելով գումար: 69-ամյա վարորդը նրան է տվել 32 հազար դրամ: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների ձեռնարկած […] ...
13:30 15.08.2025
Ապօրինի հատված ծառերից պատրաստել էր շինափայտ․ Տավուշի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նավուր գյուղի բնակիչ 41-ամյա տղամարդը զբաղվում է ապօրինի ծառահատումներով, իսկ հատած ծառերից պատրաստում շինափայտ։ Ստուգման ընթացքում իրավապահները տղամարդու արհեստանոցին կից շինությունում հայտնաբերեցին տարբեր չափերի շուրջ 10 խորանարդ մետր կողահատ տախտակ: Պարզվել է, որ տախտակն իրենն է, ձեռք է բերել մոտ մեկ տարվա ընթացքում` իրենց գյուղին […] ...
13:17 15.08.2025
Օվերչուկը նախատեսում է շփումներ ունենալ Ադրբեջանի հետ հաջորդ շաբաթվա վերջինՌուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նախատեսում է շփումներ ունենալ ադրբեջանական կողմի հետ հաջորդ շաբաթվա վերջին։ Ուրբաթ օրը Օվերչուկը լրագրողներին հայտնեց, որ հաջորդ շաբաթ կայցելի Երևան, որտեղ, ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը։ «Հաջորդ շաբաթվա վերջում ես նաև հանդիպում եմ նախատեսել ադրբեջանական կողմի հետ։ Մենք այնտեղ նույնպես կքննարկենք այս հարցերը։ Այսպիսով, առաջընթաց […] ...
13:09 15.08.2025
Ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել․ կա երկու տուժածՕգոստոսի 15-ին, ժամը 11։18-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Ձորք թաղամասի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել […] ...
13:05 15.08.2025
Օգոստոսի 17-19-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանովԵրևանում օգոստոսի 15-ին ցերեկը, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 16-ին երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 15-16-ին,19-20-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 15-ի ցերեկը, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 16-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր […] ...