Ռուսաստանն աջակցում է Հայաստանին Ադրբեջանի հետ «Թրամփի երթուղի» անվամբ տրանսպորտային միջանցք ստեղծելու նրա ծրագրերում: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Մենք հարցը քննարկում ենք այս հարթության վրա․ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և եթե Հայաստանը կարծում է, որ իրենց համար ինչ-որ բան լավ է, ապա, իհարկե, մենք այստեղ աջակցում ենք Հայաստանին», – ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։