Խոզաբուծարանի արտաթորանքը Արդենիս լճի էկոհամակարգի վերացման պատճառ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+31.09 oC

Խոզաբուծարանի արտաթորանքը Արդենիս լճի էկոհամակարգի վերացման պատճառ

20:17 27.09.2018

Ամասիայի տարածաշրջանի բարձրադիր հատվածում գտնվող Արդենիս լիճը, որը «Արփի լիճ» ազգային պարկում  է ներառված և համարվում է  հատուկ պահպանվող տարածք, վտանգված է: Ծովի մակարդակից 2050 մետր բարձրության վրա գտնվող բնական աղբյուրներից  գոյացած լճում և հարակից տարածքում ոչնչացել են եղած կենդանական ու բուսական հազվագյուտ տեսակները: Այս մասին բարձրաձայնել են հարևանությամբ ապրող արդենիսցիները:

Շաքրո Ղազարյանը մոտ 30 տարի է՝ ապրում է Արդենիս գյուղում: Ընտանիքով եկել են Ջավախքից: Բնության ու որսորդության սիրահարը Հայաստանի ցրտաշունչ բնակավայրում տարիներ առաջ զբաղվել է իր տան հարևանությամբ գտնվող Արդենիս լճի պահպանմամբ: Մամռակալած տարածքը ընկերներով մաքրել են, անտառ են ստեղծել, բնական լճում ձկնատեսակներ պահել:

«Էստեղ տոննաներով ձուկ կթափիր էդ տարիներին, գյուղացոնց հարցրեք, գյումրեցոնց հարցրեք, ձկնորսներին հարցրեք»,- իր հիշողություններով կիսվեց Շաքրո Ղազարյանը։

Հիմա լճում ձկների ու  նույնիսկ գորտերի եզակի տեսակները վերացել են, շրջակայքում եղած ուռենիներն էլ՝ ամբողջությամբ չորացել, պատճառը՝ տարիներ շարունակ խոզաբուծարանից թափվող կեղտաջրերն են ու կաթի վերամշակման արտադրամասի թափոնները:

Լճին մոտի գտնվող անասնապահական ֆերման պատկանում է Ղարիբյանների ընտանիքին, նրանց որդին էլ խոշորացված Արփի համայնքի ղեկավարն է: Տնտեսությունը տարեցտարի ընդլայնվել է, Արդենիսի լիճ լցվող թափոնների ծավալներն էլ հետը: Սեփականատերն ասում է, թե ինքն էլ գիտի, որ վնասներ է հասցնում, բայց խնդիրը թողել է չլուծված:

Լճի վիճակի ու էկոհամակարգին սպառնացող վտանգների մասին մի քանի գյուղացիների բարձրաձայնելուց հետո սեփականատերերը նոր միջոցներ են ձեռնարկել: Այժմ կեղտաջրերի հոսքը կանխվել է ժամանակավոր տարբերակով ՝ հողե պատվար են կառուցել:

«Ժամանակի ընթացքում դա կլցվի ու մի օր էլ կարող է միանգամից  պոկվել ու ամբողջությամբ լցվել լիճը»,- պատվարի  նշանակությունն այսպես պարզաբանեց արդենիսցի Զորկին Իսպիրյանը։

«Արփի լիճ» ազգային պարկի և Բնապահպանության նախարարության մասնագետները նոր են ուսումնասիրություններ անելու ու պարզելու վնասների չափը: Ղարիբյանները չեն ընդունում, որ լճի ձկնատեսակներն իրենց ֆերմայի պատճառով են վերացել, ավելին՝ պնդեցին, որ Արդենիսում ձուկ չի եղել:

Սեփականատիրոջը նաև առաջարկվել էր խնդիրը լուծելու համար սեպտիկ հոր կառուցել, եկել էին, չափագրել ու գործը գնահատել շուրջ 71 միլիոն դրամ, որից Ղարիբյանները հրաժարվել էին: Հիմա լուծման օպտիմալ ու համեմատաբար էժան տարբերակը կոյուղատար անցկացնելն է: Սեփականատերը համաձայնել է ու խոստացել աշխատանքները մինչև ձմեռ ավարտել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալափարսի բնակչի բակում կանեփի 311 թուփ է հայտնաբերվել․ Չարենցավանի համայնքային ոստիկանների բացահայտումը

15:22 13.08.2025

Ալափարսի բնակչի բակում կանեփի 311 թուփ է հայտնաբերվել․ Չարենցավանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները օգոստոսի 5-ին տեղեկություններ էին ստացել, որ Ալափարս գյուղի 38-ամյա բնակիչը իր տան բակում ցանել, աճեցրել և մշակում է կանեփի բույսեր։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է 311 կանեփի թուփ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ ...

Արման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ

15:05 13.08.2025

Արման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ

Արման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ: Արման Գուրգենի Հովհաննիսյանի կենսագրությունը Ծնվել է 1989 թվականի հունվարի 31-ին Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Աստղաձոր գյուղում: Աշխատանքային գործունեություն 2023-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի պետի տեղակալ, ապա՝ պետ, 2021-2023թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական […] ...

SHANTNEWS

15:00 13.08.2025

SHANTNEWS

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 12-13-ը

14:45 13.08.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 12-13-ը

Բացահայտվել է 153 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 45 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 12-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, հոգեկան ներգործության, 9 դեպք՝ խարդախության, 4-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցներ […] ...

Վթարային ջրանջատում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

14:31 13.08.2025

Վթարային ջրանջատում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 13-ին ժամը 14:30-18:00-ն կդադարեցվի  Քանաքեռ 11 փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Բաքուն տեղյակ է Կիևին զենքի մատակարարման հարցում Մոսկվայի դիրքորոշման մասին․ ՌԴ ԱԳՆ

14:28 13.08.2025

Բաքուն տեղյակ է Կիևին զենքի մատակարարման հարցում Մոսկվայի դիրքորոշման մասին․ ՌԴ ԱԳՆ

Կիևի ռեժիմին զենքի մատակարարման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը լավ հայտնի է Ադրբեջանին. նման գործողությունները միայն կվատթարացնեն իրավիճակը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը: Դիվանագետը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ Բաքուն կարող է վերացնել Կիևին զենքի մատակարարման վրա դրված արգելքը, եթե Ռուսաստանի զինված ուժերը շարունակեն հարձակվել […] ...

BACK_TO_TOP