09:50 21.04.2018
ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունը դատական գործ է հարուցել Ռուսաստանի իշխանությունների, Գլխավոր հետախուզական վարչության, WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի, այդ թվում՝ նախագահի փեսա Ջարեդ Քուշների դեմ:
Կուսակցությունը նրանց մեղադրում է 2015թ. և 2016թ. իրենց սերվերների վրա հաքերային հարձակումներ կազմակերպելու, ինչպես նաև ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա ազդելու նպատակով դավադրություն նախաձեռնելու մեջ:
Ռուսաստանը բազմիցս հերքել է իր միջամտությունը որևէ երկրի ընտրություններին: Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ Հանրապետական կուսակցությունը կպատասխանի դեմոկրատների հայցին:
Հանրապետականները հայտարարել են, որ կուսումնասիրեն դեմոկրատների ենթադրյալ կոռուպցիայի հարցը: Թրամփի շտաբում պատրաստ են տարբեր հարցեր բարձրացնել, այդ թվում՝ սկանդալային դոսյեի վերաբերյալ, որը Դեմոկրատական կուսակցության և նրանց թեկնածու Հիլարի Քլինթոնի պատվերով նախապատրաստել էր այն ժամանակ նախագահի թեկնածու Թրամփի դեմ Fusion GPS ընկերությունը:
Հանրապետականները այլ սկանդալային թեմաներ նույնպես կբարձրացնեն՝ կապված դեմոկրատների հետ, մասնավորապես այն, որ կուսակցությունը ՀԴԲ-ին թույլ չի տվել ուսումնասիրել հաքերային հարձակման ենթարկված իր սերվերները, ԶԼՄ-ների հետ «պայմանավորվածությունը», Քլինթոնի շտաբի աշխատակիցների էլեկտրոնային նամակագրությունը և այլն:
17:54 06.05.2025
Մոուրինյուն վատ մարզիչ է, նա պարզապես ծաղրում է մեզ․ Էլվեր Բալիչ«Ֆեներբահչեի» նախկին հարձակվող Էլվեր Բալիչը քննադատել է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին, հայտնում է O Jogo-ն: «Մոուրինյուն վատ մարզիչ է, նա պարզապես ծաղրում է մեզ: «Բեշիկթաշին» պարտված խաղում նա կրկին բոլորին զարմացրեց սխալ տակտիկայով և ֆուտբոլիստների անհաջող տեղաբաշխմամբ: Չի կարելի թիմը ոչնչացնել եսասիրության ու ամբարտավանության պատճառով»,- ասել է Բալիչը: Թուրքիայի առաջնության ավարտից 4 տուր առաջ Մոուրինյուի […] ...
17:48 06.05.2025
Կադիրովը խնդրել է ազատել իրեն Չեչնիայի ղեկավարի պաշտոնիցՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ինքն է խնդրել, որ իրեն ազատեն պաշտոնից։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Չեչնիան այսօր» գործակալությունից, այս մասին Կադիրովն ասել է՝ մեկնաբանելով իր պաշտոնանկության մասին լուրերը։ «Ես նույնպես լսել եմ այդ լուրերը։ Տարբեր բաներ են գրում։ Ընդհակառակը, ես ինքս եմ խնդրում, որ ինձ ազատեն իմ պաշտոնից։ Մեկ ուրիշը կունենա իր սեփական նախաձեռնությունները, իր […] ...
17:42 06.05.2025
Օտարերկրացուց սինթետիկ թմրամիջոց ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել էՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածնի բնակիչ տղամարդը, համաձայնության գալով մի օտարերկրացու հետ, մաքսանենգ ճանապարհով ձեռք է բերել մեթամֆետամին տեսակի թմրամիջոց` Հայաստանում իրացնելու նպատակով: Տեղեկությունը ստուգվեց, նաև ճշտվեց էջմիածնեցու ինքնությունը` Զվարթնոց թաղամասի բնակիչ էր, 26 տարեկան: Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներից հետո, մայիսի 1-ին՝ […] ...
17:36 06.05.2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ֆիթնես ոլորտի ներկայացուցիչների հետՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ֆիթնես ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Սպորտի քաղաքականության մշակման և վերլուծությունների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը: Նախարար ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ հանդիպման նպատակն է քննարկել ոլորտի որակական զարգացմանը միտված մի շարք հարցեր: […] ...
17:32 06.05.2025
Գևորգ Պապոյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հետՄայիսի 6-ին Երևանում Հայաստան-Վրաստան գործարար համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հանդիպումը։ Քննարկվել է տնտեսության ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ «Մենք կարևորում ենք Հայաստանի և Վրաստանի տնտեսական հարաբերությունների խորացումը և անհրաժեշտ ենք համարում ձեռնարկել համատեղ քայլեր՝ երկու […] ...