13:48 04.10.2018
Թալիշ ազգային, քաղաքական գործիչ Ֆահրադդին Աբոսզոդան, որը օգոստոսին ձերբակալվել, ապա կալանավորվել էր ՌԴ-ում Ադրբեջանի պահանջով, ևս 5 ամիս կմնա կալանքի տակ: Այդպիսի որոշում է հոկտեմբերի 3-ին կայացրել Մոսկվայի դատարանը՝ քննելով Ադրբեջանի կողմից ներկայացված պահանջը Աբոսզոդային արտահանձնելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Ֆահրադդին Աբոսզոդան 2005թ. հետապնդումների է ենթարկվել Ադրբեջանի կողմից՝ ահաբեկչությանը աջակցելու և անջատողական տրամադրություններ հրահրելու մեղադրանքով, իսկ 2018թ. հուլիսից նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ հայտարարելով միջազգային հետախուզում:
Աբոսզոդայի արտահանձնումը Ադրբեջանին, վերլուծաբանների համոզմամբ, կնշանակի նրա մահվան դատավճիռ, քանի որ թալիշ, լեզգի և այլ էթնիկ խմբերի պատկանող գործիչներից շատերն են ադրբեջանական բանտերում անհայտ պայմաններում մահացել:
Ֆահրադդին Աբոսզոդան պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով՝ Ադրբեջանի բնիկ թալիշներին կոչ անելով չարտագաղթել, չձուլվել, պայքարել ազգային ինքնության համար և միաժամանակ չենթարկվել ադրբեջանական իշխանության սադրանքներին ու թշնամի չհամարել հայերին:
ՌԴ նախագահի աշխատակազմի՝ էթնիկ փոքրամասնությունների հարցով խորհրդական, ազգությամբ թալիշ Իսմայիլ Շաբանովը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում հայտնեց, որ ռուսական դատարանի որոշումը մի կողմից լավ է, որ Ֆահրադդին Աբոսզոդային անմիջապես չեն արտահանձնում Ադրբեջանին, թեև նա շարունակում է բանտում մնալ, սակայն, մյուս կողմից, դատարանը հնարավորություն է տվել, որ 5 ամսվա ընթացքում Ադրբեջանը կարող է ստանալ Աբոսզոդային, եթե ռուսական դատախազությունը տա թույլտվություն:
11:37 17.07.2025
Իրաքի հիպերմարկետներից մեկում հրդեհի հետևանքով մոտ 50 մարդ է զոհվելԻրաքի Վասիթ նահանգի մայրաքաղաք Ալ-Քութ քաղաքի հիպերմարկետում բռնկված հրդեհի հետևանքով մոտ 50 մարդ է զոհվել։ Նահանգում հայտարարվել է եռօրյա սուգ, իրաքյան INA լրատվական գործակալությանը հայտնել է Վասիթի նահանգապետ Մոհամմեդ Ջամիլ ալ-Մահին։ «Իմ ժողովուրդ, Քութի և ամբողջ Վասիթի ժողովուրդ, մենք սգում ենք ձեզ հետ։ Մենք կորցրել ենք մոտ 50 մարդ, այդ թվում՝ տղամարդկանց, կանանց և երեխաների», […] ...
11:30 17.07.2025
1997 թվականից հետախուզվող կինը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՀամայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 14-ին՝ ժամը 4-ին, չվերթի ժամանումից հետո ձերբակալվել և բաժին է տարվել Արմավիրի մարզի 53-ամյա բնակչուհին: Նա 1997 թվականի հոկտեմբերի 30-ից ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։ ...
11:21 17.07.2025
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահն անդրադարձել են Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված հարցերինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ծառայությունների ոլորտում առկա մի շարք արդիական խնդիրներ և դրանց կարգավորման հնարավոր ուղղությունները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված հարցերին՝ ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների արդյունավետ և հուսալի կառավարման համատեքստում։ Նախագահ Խաչատուրյանը կարևորել է […] ...
11:10 17.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 17-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի 08։00 դրությամբ կազմել է 19.1°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
11:00 17.07.2025
Սիրիայի առաջնորդը հայտարարել է, որ երկիրը չի վախենում պատերազմից և պատրաստ է կռվելՍիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է, որ իր երկրի ժողովուրդը չի վախենում պատերազմից և պատրաստ է պայքարել իր արժանապատվության համար։ «Մենք պատերազմից վախեցողների թվում չենք։ Մենք մեր կյանքն անցկացրել ենք դժվարությունների բախվելով և մեր ժողովրդին պաշտպանելով, բայց սիրիացիների շահերը դրել ենք քաոսից և ավերածություններից վեր», – ալ-Շարաայի խոսքերն է մեջբերում արաբական լրատվամիջոցները։ Ալ-Շարաան […] ...
10:54 17.07.2025
Որոշումը փոխվել է. «Ուրարտուն» բելառուսական «Նեմանի» արգելքը հաղթահարելու դեպքում ավտոմատ չի անցնի երրորդ փուլՈՒԵՖԱ-ն Սլովակիան ներկայացնող «ԴԱԿ 1904» ակումբին Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլում այլ ակումբով փոխարինելու որոշում է ընդունել: Այս մասին հայտնում է Երևանի «Ուրարտուի» մամուլի ծառայությունը: ՈՒԵՖԱ-ի նիստի ընթացքում որոշվել է, որ Սլովակիան ներկայացնող «Կոշիցեն» կփոխարինի «ԴԱԿ 1904»-ին Կոնֆերենցիաների լիգայում: «ԴԱԿ 1904» ակումբը պետք է լիներ «Ուրարտու» – «Նեման» զույգի հաղթողի մրցակիցը երկրորդ փուլում: […] ...