ԱԱԾ․ իրավիճակից օգտվելու ակնկալիք և հակաօրինական նպատակներ ունեցող անձինք ԱԱԾ տեսադաշտում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+15.09 oC

ԱԱԾ․ իրավիճակից օգտվելու ակնկալիք և հակաօրինական նպատակներ ունեցող անձինք ԱԱԾ տեսադաշտում են

13:26 22.04.2018

ՀՀ վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը մեկ անգամ ևս արձանագրում է, որ վերջին օրերին հանրապետությունում անհանդուրժողականության և սահմանադրական կարգի հիմունքների դեմ ուղղված ոտնձգությունների ակտիվացման պայմաններում տարբեր անձանց և խմբավորումների կողմից շարունակվում է ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող նոր հանցագործությունների ծրագրմանն ուղղված կազմակերպչական գործունեությունը։

Ազգային անվտանգության ծառայությունը կրկին զգուշացնում է, որ ստեղծված իրավիճակից օգտվելու ակնկալիքներ ունեցող և հակաօրինական նպատակներ հետապնդող հիշյալ անձինք և նրանց աջակիցները գտնվում են ՀՀ ԱԱԾ տեսադաշտում, և պետական ու հասարակական անվտանգությունը հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելու նպատակով ձեռնարկվում են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Ազգային անվտանգությանը սպառնացող հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառների և պայմանների վերացման, ահաբեկչական ու ծայրահեղական ցանկացած դրսևորումների և հանրորեն վտանգավոր այլ արարքների կանխման ու խափանման նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը լիարժեք կիրառելու է օրենքով իրեն վերապահված հակազդման միջոցների ողջ գործիքակազմը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դարձիր կամավոր՝ փրկիր կյանքեր

00:00 08.05.2025

Դարձիր կամավոր՝ փրկիր կյանքեր

Երևանի քաղաքապետարանի և «Հենար» հիմնադրամի ջանքերով Երևանում ներդրվել է մի ծրագիր, որն ուղղված է հանրային առողջապահության բարձրացմանը: Ծրագրի շրջանակում վերապատրաստված կամավորների և շտապօգնության աշխատակիցների համատեղ աշխատանքի շնորհիվ՝ մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված դեֆիբրիլյատորների օգնությամբ, սրտանոթային խնդիրներ ունեցող քաղաքացիներին ցուցաբերվելու է առաջին բուժօգնություն մինչև կժամանի շտապօգնությունը: Դեֆիբրիլյատորները տեղադրված են փողոցներում, այգիներում և հանրային տարածքներում, միջազգային ստանդարտներին համապատասխան՝ առավելագույնը […] ...

Մայիսի 8-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

23:43 07.05.2025

Մայիսի 8-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 8-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Նորքի փողոցի, Նորքի 2-րդ փողոցի, 2-րդ նրբանցքի, Նորքի 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Արմենակյան, Ամառանոցային փողոցների, […] ...

«Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն ավարտվել են

23:31 07.05.2025

«Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն ավարտվել են

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Երևանի մետրոպոլիտենում գործարկումից ի վեր առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները: ««Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում աշխատանքներն ավարտվել են: «Զորավար Անդրանիկ» կայարանում էլ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին․ Փաշինյան

23:19 07.05.2025

Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին

23:09 07.05.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում: «Ջերմորեն շնորհավորում եմ Ֆրիդրիխ Մերցին և ակնկալում եմ նրա հետ համագործակցություն՝ քաղաքական և տնտեսական երկկողմ հարաբերություններն ու գործընկերությունը զարգացնելու համար»,- գրել է նա։ I warmly congratulate @_FriedrichMerz and look forward to work with […] ...

Վատիկանում սկսվել է Հռոմի պապի ընտրությունը. ի՞նչ շանսեր ունեն Հայաստանի համար ցանկալի թեկնածուները

22:58 07.05.2025

Վատիկանում սկսվել է Հռոմի պապի ընտրությունը. ի՞նչ շանսեր ունեն Հայաստանի համար ցանկալի թեկնածուները

Այսօր Վատիկանում իր աշխատանքն է սկսել կոնկլավը, որը պետք է ընտրի Հռոմի կաթոլիկ եկեղեցու հաջորդ առաջնորդին: Ենթադրվում է, որ պոնտիֆիկոսի ընտությունը կկայանա մի քանի փուլով: Ի՞նչ ընթացակարգով է անցնում ընտրությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այսօր առավոտյան կարդինալների կոլեգիայի անդամները Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում նախ անցկացրին հանդիսավոր պատարագ, այնուհետև արդեն ցերեկը Սիքստինյան կապելլայում […] ...

BACK_TO_TOP