Այսօր Ուսուցչի օրն է. ի՞նչ գիտենք տոնի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+8.09 oC

Այսօր Ուսուցչի օրն է. ի՞նչ գիտենք տոնի մասին

12:54 05.10.2018

Այսօր նշվում է Ուսուցչի տոնը, 1994 թվականից այն նշում են աշխարհի 100 երկրներում:

Այս օրը արժևորվում և գնահատվում են այն բոլոր ուսուցիչները, որոնք իրենց ներդրումն են ունենում կրթության զարգացման ոլորտում:

Տոնի պատմական նախադրյալն է հանդիսացել Փարիզում 1966թ. հոկտեմբերի 5-ին Փարիզում տեղի ունեցած միջկառավարական հանձնաժողովը, որը վերաբերում էր ուսուցիչների կարգավիճակին, որի արդյունքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից ընդունվել է ուսուցիչների կարգավիճակին վերաբերող փաստաթուղթ:

Կրթության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշեց, որ ուսուցչի տոնի հետ կապված միջոցառումներն այս տարի Շառլ Ազնավուրի հիշատակը հարգելու հետ կապված հետաձգվել են:

«Ինչպես գիտենք, յուրաքանչյուր տարի այս օրը Կրթության նախարարության կողմից անցկացվում է «Լավագույն ուսուցիչ» և «Լավագույն տնօրեն» մրցույթը և, կարծում եմ, որ սա լավագույն օրն է այդ մրցույթն անցկացնելու համար: Այս տարի հայտնի պատճառներով տոնական միջոցառումները կհետաձգվեն, գուցե, ուսուցիչները դպրոցներում տոնեն, սակայն նախարարությունը այս օրը պաշտոնական ոչինչ չի ձեռնարկելու, հավանաբար միայն շնորհավորական ուղերձ կտարածենք»,- նշեց նա:

Տոնը Հայաստանում ավելի մեծ հանդիսությամբ սկսել են նշել խորհրդային տարիներին: Ինչպես նշում էր աշխարհահռչակ փիլիսոփա Կոնֆուցիոսը՝ ուսուցչի խնդիրն է բացահայտել աշակերտի զարգացման նոր հեռանկարները:

Ստորև Ձեզ ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստեր աշխարհի տարբեր վայրերում ուսուցիչների կողմից կիրառվող ուսուցման մեթոդների մասին:

1. Իտալիայում աշակերտները սովորում են 13 տարի և պարտադիր 2 անգամ դպրոց են փոխում, որպեսզի  հնարավորինս շատ ուսուցիչների հետ հաղորդակցվեն:

2. Ֆրանսիայում գործում է 20 բալային գնահատման համակարգ, որը օգնում է ուսուցչին ավելի օբյեկտիվ գնահատել աշակերտի խնդիրները:

3. Ճապոնիայում ուսումնական տարին սկվում է ապրիլից, քանի որ, ըստ նրանց, սա լավագույն ժամանակն է նոր փուլ սկսելու համար:

4. Չինաստանում ուսուցիչները և աշակերտները հանգստանում են տարեկան ընդամենը մեկ ամիս, քանի որ կարծում են՝ քանի դեռ ապրում են պիտի սովորեն:

5. Մեծ Բրիտանիայում կան այնպիսի դպրոցներ, որտեղ աշակերտներն ապրում են ուսուցիչների հետ միասին:

6. Ֆինլանդիայում ուսուցիչները այնքան ժամանակ գնահատական չեն նշանակում աշակերտին, մինչև զգան, որ աշակերտը դրան պատրաստ է, բացի այդ, նրանք ստանում են աշխարհում ամենաբարձր աշխատավարձը:

7. ԱՄՆ- ում ուսուցիչներն աշխատում են յուրաքանչյուր աշակերտին անհատապես տեղեկացնել իր գնահատականի մասին, որպեսզի դասարանում իրարանցում չառաջանա:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:00 07.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

23:59 06.05.2025

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

Ամեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 06.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

23:51 06.05.2025

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

Մայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...

Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանին

23:49 06.05.2025

Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանին

Ամեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...

ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին

23:44 06.05.2025

ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...

BACK_TO_TOP