00:08 06.10.2018
Այսօր` ժամը 21-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրի-Երևան ճանապարհի Ազատան գյուղի հատվածում։ Բախվել են «ՎԱԶ-21099» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Opel Zafira»-ն կորցրել է կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի ճահճում։
Վթարի հետևանքով «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մեքենան ամբողջությամբ այրվել է։
Վթարի հետևանքով կա մեկ տուժած։ 22 ամյա Հենրիկ Վարդանյանը տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
«Գյումրի» ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը Shantnews-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ տուժածի մոտ ախտորոշվել է գանգուղեղի փակ վնասվածք։ Նրան հետազոտել են, վիճակը գնահատվում է կայուն։
11:57 19.07.2025
Հնդկաստանն ու ԱՄՆ-ն ավարտել են առևտրային համաձայնագրի բանակցությունների հինգերորդ փուլըՀնդկաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչներն ավարտել են երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը: Այս մասին հայտնել է PTI գործակալությունը՝ հղում անելով կառավարության աղբյուրին։ «Հնդկական թիմը վերադառնում է», – հայտնել է գործակալությունը: Բանակցությունների արդյունքների մասին դեռևս տեղեկություններ չկան: Հաղորդվում է, որ հինգերորդ փուլի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության և ավտոմոբիլային արտադրության, ինչպես նաև կրկնակի նշանակության ապրանքների, […] ...
11:45 19.07.2025
Իսրայելն ու Սիրիան համաձայնության են եկել հրադադարի շուրջ․ Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ դեսպանԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան համաձայնության են եկել հրադադարի շուրջ, հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպան Թոմաս Բարաքը։ «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի աջակցությամբ, համաձայնության են եկել Թուրքիայի, Հորդանանի և նրա հարևանների կողմից աջակցվող հրադադարի շուրջ», – գրել […] ...
11:20 19.07.2025
Բելգիան միացավ այն երկրների շարքին, որոնք Ադրբեջանից պահանջում են ազատել հայ ռազմագերիներինԲելգիայի ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, ուրտեղ դատապարտում է Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի դեմ իրականացված ռազմական հարձակումը, միջազգային իրավունքի խախտումները։ Բանաձևն ընդունվել է միաձայն։ Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
10:59 19.07.2025
Համայնքային ոստիկանները ավտոբուսում խուլիգանություն կատարած անձին ձերբակալել ենՀուլիսի 18-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 15-ին՝ ավտոբուսներից մեկում, անհայտ անձը խուլիգանություն է կատարել։ Դեպքի վերաբերյալ համացանցում տարածվել էր նաև տեսանյութ, որը հանրության շրջանում լայն արձագանք էր ստացել։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում ճշտվել է առերևույթ խուլիգանություն […] ...
10:50 19.07.2025
Հրդեհ Ալավերդի քաղաքումՀուլիսի 19-ին, ժամը 00:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի գործարաններից մեկի հանդերձարանում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հենակետից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կիրովի փողոցում գտնվող գործարանի երկրորդ հարկի հանդերձարանում (մոտ 12 քմ). […] ...
10:17 19.07.2025
Թրամփը Բայդենին անվանել է դաժան և ոչ կոմպետենտԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախորդին՝ Ջո Բայդենին, անվանել է դաժան և ոչ կոմպետենտ անձնավորություն։ Նա այս գնահատականը տվել է Սպիտակ տանը կրիպտոարժույթների կարգավորման մասին օրինագծի ստորագրման արարողության ժամանակ։ Թրամփն ասել է, որ ԱՄՆ նախորդ վարչակազմը «պայքարել է կրիպտոարժույթների արդյունաբերության դեմ»։ «Նրանք դաժան մարդիկ են։ Մարդիկ չեն գիտակցում, որ իրենք ոչ կոմպետենտ և դաժան էին։ […] ...