11:45 07.10.2018
Հոկտեմբերի 6-7-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցում գտնվող «Կանխարգելիչ սրտաբանական կենտրոն»-ի մոտակայքում այրվել է 300 քմ խոտածածկույթ, Բագրևանդի փողոցում՝ մոտ 400 խմ ծառի չորացած ճյուղեր, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի դիմացի դաշտում` 6000 քմ, Արմավիրի մարզի Արտամետ համայնքում՝ 3 հա, Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհին՝ 500 քմ խոտածածկույթ, Արմավիր-Հայկավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ի աջակողմյան հատվածում՝ մոտ 1000 քմ հնձած ցորենի արտ, Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Չարենցի փողոցի մոտակայքում գտնվող տներից մեկի բակում՝ մոտ 1000 քմ, Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի Նժդեհի փողոցում՝ մոտ 100 հակ, Լոռու մարզի Կաթնաջուր համայնքում՝ 70 հակ անասնակեր, Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում՝ մոտ 3 հա, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի մոտ՝ 1.5 հա, ոստիկանության բաժանմունքի մոտ՝ 1 հա, Եղվարդ քաղաքի Ազատամարտիկների փողոցում՝ 3000 քմ, Չարենցավան քաղաքից դեպի Կարենիս գյուղ տանող ավտոճանապարհին գտնվող դաշտավայրում՝ մոտ 1 հա, Ծովինարի լճի մոտ՝ 1 հա, Զորավան-Արագյուղ ավտոճանապարհի 2-րդ կմ-ի աջակողմյան հատվածում` մոտ 1 հա, Արագյուղ-Նորավան ավտոճանապարհին՝ 4 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Արարատյան փողոցի թիվ 81 տան մոտակայքում՝ 2000 քմ, Ջրամբար գյուղի դաշտամիջյան հատվածում՝ մոտ 28 հա, Սորիկ գյուղի դաշտամիջյան հատվածում՝ 150 հա, Վայոց ձորի մարզի «Նորավանք Վանահայրության» տարածքում՝ 500 քմ խոտածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
18:30 27.06.2025
Վան Նիստելրոյը պաշտոնանկ է արվել«Լեսթերը» հայտարարել է գլխավոր մարզիչ Ռուդ վան Նիստելրոյի հետ աշխատանքն ավարտելու մասին: Անգլիական ակումբը և 48-ամյա մասնագետը խզել են պայմանագիրը: Նիստելրոյը ակումբը մարզում էր 2024 թվականի նոյեմբերից: Մինչև այդ, նա «Մանչեսթեր Յունայթեդում» Էրիկ տեն Հագի օգնականն էր, այնուհետև գլխավոր մարզչի պաշտոնակատարը: Ավարտված մրցաշրջանում «Լեսթերը» դուրս է մնացել Պրեմյեր լիգայից: Թիմը 38 խաղում վաստակել է 25 […] ...
18:24 27.06.2025
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ մուտք է գործել Քննչական կոմիտեՇիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հունիսի 27-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ մուտք է գործել ՀՀ քննչական կոմիտեի շենք։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, մինչ այդ նա որոշ ժամանակ քայլել է ոտքով Էջմիածնից, ապա նստել է մեքենա և ուղևորվել Երևան՝ ներկայանալու Քննչական կոմիտե։ Հայաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչները հունիսի 27-ին մտել էին Մայր Աթոռի տարածք՝ […] ...
18:16 27.06.2025
Սիսիանում Կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնի օրեր ենՍիսիանում տեղի է ունեցել Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը, որին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել Հ. Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում։ Փառատոնը բացվել է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ մրցույթի մրցանակակիր «Մարդ, ով չէր կարող լռել» ֆիլմով (ռեժ. Նեբոյշա Սլիժեպչևիչ, […] ...
18:08 27.06.2025
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետԹուրքիայի Հանրապետությունում անցկացվող Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով Ստամբուլում գտնվող ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հունիսի 27-ին հանդիպել է Թուրքիայի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները։ ...
17:54 27.06.2025
Էլինա Ավանեսյանը կմրցի նախկին չեմպիոնի հետ․ ՈւիմբլդոնՈւիմբլդոնի կանանց մրցաշարից առաջ կայացել է վիճակահանությունը, որի արդյունքում հայտնի է դարձել Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանի մրցակիցը: Աշխարհի 48-րդ ռակետը կմրցի Ելենա Ռիբակինայի հետ: Ղազախստանը ներկայացնող թենիսիստուհին 2022 թվականին դարձել է «Ուիմբլդոնի» չեմպիոն: Աշխարհի 11-րդ ռակետի կարիերայում սա միակ տիտղոսն է «Մեծ սաղավարտում»: Ավանեսյանն ու Ռիբակինան հանդիպել են 1 անգամ 2022 թվականին, Ելենան հաղթել է: […] ...