13:04 09.10.2018
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Տավուշի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունել մարզի համայնքներից մեկի ղեկավարի կողմից նույն համայնքի բնակչուհու առանձնատանը սահմանված կարգի խախտմամբ տիրանալու դեպքի առթիվ քրեական գործը:
«Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ համայնքի ղեկավարը, չունենալով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածով նախատեսված իրավունքներից և որևէ մեկը, խախտելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածով սահմանված սեփականության ձեռքբերման կարգը, 2000 թվականի փետրվար ամսից տիրացել է նույն համայնքի բնակչուհուն պատկանող առանձնատանը՝ վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս:
Բնակչուհին ճանաչվել է տուժող: Բավարար ապացույցների համակցությամբ՝ 2018թ. հոկտեմբերի 6-ին քննիչը որոշում է կայացրել համայնքի ղեկավարին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրան ծանուցվել է վարույթն իրականացնող մարմնին ներկայանալու վերաբերյալ, սակայն նա, առանց հարգելի պատճառի, քննությանը չի ներկայացել:
Նկատի ունենալով, որ մեղադրյալը չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին՝ 2018թ. հոկտեմբերի 8-ին որոշում է կայացվել համայնքի ղեկավարին բերման ենթարկելու մասին: ՀՀ ոստիկանության ՏՄՎ Իջևանի բաժնից ստացվել է գրություն առ այն, որ համայնքի ղեկավարը բացակայում է բնակության վայրից: Ուստի՝ 2018թ. հոկտեմբերի 8-ին քննիչը որոշում է կայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրություն կիրառելու և հետախուզում հայտարարելու մասին:
Նույն օրը՝ հոկտեմբերի 8-ին, քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել համայնքի ղեկավարի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին»,- ասված է ՀՀ քննչական կոմիտեի հայտարարության մեջ:
Գործի նախաքննությունը շարունակվում է: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
15:25 12.05.2025
Համագյուղացիներին սպանելու նպատակով փորձել էր հրկիզել նրանց վագոն-տնակըՄայիսի 9-ի գիշերը՝ ժամը 1.30-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Այնթապ գյուղի 13-րդ փողոցի 12-րդ նրբանցքում ինչ-որ բան է այրվում, և խնդրել է շտապ ոստիկաններ մոտենան: Այնթապ մեկնած Մասիսի բաժնի համայնքային ոստիկանները և պարեկները պարզել են, որ համագյուղացիներին սպանելու նպատակով նրանց վագոն-տնակը բենզինով փորձել է հրկիզել 47-ամյա տղամարդը: 47-ամյա այնթապցին […] ...
15:18 12.05.2025
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերըՄաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Ավտոմքենայից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված, ատրճանակեր, հրացաններ և փամփշտակալներ։ Ոչ օրինական ճանապարհով ծխախոտների, շարժիչի յուղի, դիզելային վառելիքի ներկրման փորձերը կանխվել են։ Քաղաքացու ուղեբեռում եղել է չհայտարարագրված ձեռքի ժամացույց` «Cartier» գրառմամբ։ Մաքսային ծառայողները հայտնաբերել են ավտոմեքենայի չհայտարարագրված լեդ լամպեր։ Օդային ճանապարհով ՀՀ են տեղափոխել […] ...
15:12 12.05.2025
Հրդեհ Կարենիս գյուղումՄայիսի 12-ին, ժամը 09:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Կարենիս գյուղի 2-րդ փողոցի տներից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը կից տաղավարի տանիքում և տան խոհանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:21-ին, […] ...
15:05 12.05.2025
Կայացել է Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել նկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել էր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, հանձնաժողովի անդամները: Հանձնաժողովը ձևավորվել ԿԳՄՍ նախարարի հրամանով: Հոբելյանական միջոցառումները կազմակերպելու […] ...
14:57 12.05.2025
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Լիլիթ Աղեկյանին առնչվող դեպքի վերաբերյալՀրապարակվել է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Լիլիթ Աղեկյանին առնչվող դեպքի վերաբերյալ․ «Մայիսի 8-ին փաստաբան Զարուհի Փոստանջյանը ահազանգ է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին` հայտնելով, որ լրագրող Լիլիթ Աղեկյանը գտնվում է ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Մուշի բաժնի ձերբակալվածների պահման վայրում, և ինքը չի կարողանում տվյալ վարույթով ներգրավվել որպես փաստաբան, ինչպես նաև տեսակցել Լիլիթ Աղեկյանին։ Պաշտպանի […] ...