Էդվարդ Նալբանդյանի դիվանագիտական նրբանկատության շնորհիվ մեզ հաջողվեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը հյուրընկալել Հայաստանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+15.51 oC

Էդվարդ Նալբանդյանի դիվանագիտական նրբանկատության շնորհիվ մեզ հաջողվեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը հյուրընկալել Հայաստանում

12:27 11.10.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի խոսնակ Տիգրան Բալայանը խոսել է կազմակերպության գործունեության մասին.

«Մեր ջանքերի շնորհիվ ստացվեց Ֆրանկոֆոնիան հյուրընկալել Հայաստանում: Ուղիղ 3 տարի առաջ մենք մեծ հաջողությամբ անցկացրեցինք նախարարական համաժողովը և, ընդամենը 4 տարի լինելով կազմակերպության անդամ, որոշեցինք հյուրընկալել այն: Կար ևս մեկ թեկնածու՝ Թունիսը, որը հիմնադիր անդամներից է, սակայն պետք է նշենք, որ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ջանքերի, ձիրքերի և դիվանագիտական նրբանկատության շնորհիվ մեզ հաջողվեց կոնսենսուսով հյուրընկալել այն Հայաստանում»,- ասել է Տիգրան Բալայանը:

Նրա խոսքով՝ այս գագաթնաժողովը մյուսներից տարբերվում է նրանով, որ սա մեր տարածաշրջանի մասշտաբով ամենախոշոր միջոցառումն է:

«Միջոցառմանը մասնակցելու են 105-ից ավելի բարձրաստիճան պատվիրակություններ 83 երկրներից, մոտ 15 -ից ավելի միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մենք ընտրել ենք գագաթնաժողովի կարգախոս «Ապրել միասին»-ը,  և այս կարգախոսը կոչ է, որի մեջ նախատեսված են կոնկրետ քայլեր, թե ինչպես ապրել միասին այս աշխարհում: Այս կարգախոսն ընտրել ենք, որովհետև կարծում ենք, որ հայ ժողովուրդը որպես ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ, որպես մի ժողովուրդ, որն ապրում է 100 -ից ավելի երկրներում, ինքնին մարմնավորում է «Ապրել միասին» գաղափարախոսությունը»,- ասել է նա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի Պակիստանի հետ պատերազմում իրեն լավագույնս դրսևորած զինատեսակը

22:55 12.05.2025

Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի Պակիստանի հետ պատերազմում իրեն լավագույնս դրսևորած զինատեսակը

Հնդկաստանը պատրաստվում է Հայաստան մատակարարել պայմանագրով նախատեսված զինտեխնիկայի հաջորդ մեծ խմբաքանակը: Այդ մասին տեղեկացնում են ռազմաարդյունաբերական համալիրում հնդկական մամուլի աղբյուրները: Ի՞նչ սպառազինության մասին է խոսքը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հնդկական պարբրականներից մեկը գրում է, որ արդեն հուլիսին Հնդկաստանը Հայաստան կհասցնի «Ակաշ» տեսակի այդ հրթիռային համակարգերի 2-րդ խմբաքանակը: Մամուլում այդ տեղեկությունն ամենևին էլ […] ...

Ֆիդանն ու Ռուբիոն քննարկել են Ուկրաինայի, Սիրիայի և Գազայի հարցը

22:42 12.05.2025

Ֆիդանն ու Ռուբիոն քննարկել են Ուկրաինայի, Սիրիայի և Գազայի հարցը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայի կարգավորման, Սիրիայի և Գազայի հատվածի իրավիճակը։ Այս մասին հայտնել է TASS-ը: «Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր բանակցությունների վերաբերյալ (խմբ.Ստամբուլում)։ Քննարկվել են նաև երկկողմ հարցեր և տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում՝ Սիրիան և Գազան։ Նախարարը շեշտել է […] ...

«Նապոլին» ընդամենը 1 միավորով է առաջ «Ինտերից»

22:30 12.05.2025

«Նապոլին» ընդամենը 1 միավորով է առաջ «Ինտերից»

Իտալիայի Ա Սերիայի 36-րդ տուրում «Նապոլին» տանը չի կարողացել հաղթել «Ջենոային»` 2-2։ «Նապոլին» 78 միավոր ունի, առաջին տեղում է և մոտակա հետապնդող Միլանի «Ինտերից» այժմ առաջ է ընդամենը 1 միավորով։ «Ջենոան» 40 միավորով 13-րդն է։ ...

Ալիևի բոյկոտն ու Փաշինյանի մոսկովյան այցը. զրույց Էդվարդ Անտինյանի հետ

22:22 12.05.2025

Ալիևի բոյկոտն ու Փաշինյանի մոսկովյան այցը. զրույց Էդվարդ Անտինյանի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարարն օրերս հայտարարեց, թե խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով առաջիկայում գուցե լավ նորություններ լինեն: Միրզոյանի այս հայտարարությանը հաջորդեց Ադրբեջանի նախագահի այն պնդումը, թե Ադրբեջանը լեգիտիմ ակնկալիքներ ունի Հայաստանից, որոնք կապված են Հայաստանի Սահմանադրությունից Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջների վերացմանը և Մինսկի խմբի լուծարմանը: Այս թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը: Նա խոսել […] ...

«Մալաթիա Մոլ»-ի հարևանությամբ բախվել են «BMW»-ն և «Opel Zafira»-ն, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է

22:11 12.05.2025

«Մալաթիա Մոլ»-ի հարևանությամբ բախվել են «BMW»-ն և «Opel Zafira»-ն, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է

Մայիսի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Սեբաստիա և Միքայելյան փողոցների խաչմերուկում, «Մալաթիա Մոլ»-ի հարևանությամբ բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Դավիթ Ջ․-ի վարած «BMW» մակնիշի և Երևանի բնակիչ 67-ամյա Էդվարդ Հ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Opel Zafira»-ն կողաշրջվել է, իսկ վարորդին շտապօգնության բժիշկները տեղում […] ...

SHANTNEWS

22:00 12.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP