13:04 11.10.2018
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Facebook-ում հայտնված տարօրինակ խնդրի մասին:
«Ֆեյսի հետ կապված երկու տարօրինակություն․
ա․ Վերջին մի քանի օրվա ընթացքում լիքը մարդ հանկարծ ստանում է հաղորդագրություն, որ ընդունել են իրենց ընկերության առաջարկը, չնայած, էդ մարդուն բան էլ չեն ուղարկել։ Տարօրինակ երևույթ է, բայց, ոնց ուսումնասիրեցի, պրոֆիլի վրա հարձակման հարց չի, կոտրելու խնդիր չէ։բ․ Շատերը մտահոգվել են, որ իրենց պրոֆիլի կլոնն են ստեղծելու, որ դա զանգվածային արվում է ու տենց վախենալու բաներ։
Իրականում, կլոններ հա էլ ստեղծվում են, նոր բան չի։ Պարզապես, եթե ձեր ընկերոջ ֆոտոյով պրոֆիլ եք գտնում, անմիջապես բողոքեք, նշելով, որ սա կրկնօրինակում է ձեր ընկերոջը։ Նման դեպքերում արագ ջնջում է ֆեյսը։ Իսկ բռնացնելու նման կլոններին ֊ մտեք էստեղ ու միացրեք, եթե անջատված է, եթե ձեր ֆոտոն ֆեյսում հայտնվի, որի մասին դուք տեղյակ չեք, ֆեյսը ձեզ կտեղեկացնի դրա մասին»,- գրել է նա:
22:55 12.05.2025
Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի Պակիստանի հետ պատերազմում իրեն լավագույնս դրսևորած զինատեսակըՀնդկաստանը պատրաստվում է Հայաստան մատակարարել պայմանագրով նախատեսված զինտեխնիկայի հաջորդ մեծ խմբաքանակը: Այդ մասին տեղեկացնում են ռազմաարդյունաբերական համալիրում հնդկական մամուլի աղբյուրները: Ի՞նչ սպառազինության մասին է խոսքը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հնդկական պարբրականներից մեկը գրում է, որ արդեն հուլիսին Հնդկաստանը Հայաստան կհասցնի «Ակաշ» տեսակի այդ հրթիռային համակարգերի 2-րդ խմբաքանակը: Մամուլում այդ տեղեկությունն ամենևին էլ […] ...
22:42 12.05.2025
Ֆիդանն ու Ռուբիոն քննարկել են Ուկրաինայի, Սիրիայի և Գազայի հարցըԹուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայի կարգավորման, Սիրիայի և Գազայի հատվածի իրավիճակը։ Այս մասին հայտնել է TASS-ը: «Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր բանակցությունների վերաբերյալ (խմբ.Ստամբուլում)։ Քննարկվել են նաև երկկողմ հարցեր և տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում՝ Սիրիան և Գազան։ Նախարարը շեշտել է […] ...
22:30 12.05.2025
«Նապոլին» ընդամենը 1 միավորով է առաջ «Ինտերից»Իտալիայի Ա Սերիայի 36-րդ տուրում «Նապոլին» տանը չի կարողացել հաղթել «Ջենոային»` 2-2։ «Նապոլին» 78 միավոր ունի, առաջին տեղում է և մոտակա հետապնդող Միլանի «Ինտերից» այժմ առաջ է ընդամենը 1 միավորով։ «Ջենոան» 40 միավորով 13-րդն է։ ...
22:22 12.05.2025
Ալիևի բոյկոտն ու Փաշինյանի մոսկովյան այցը. զրույց Էդվարդ Անտինյանի հետՀայաստանի արտաքին գործերի նախարարն օրերս հայտարարեց, թե խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով առաջիկայում գուցե լավ նորություններ լինեն: Միրզոյանի այս հայտարարությանը հաջորդեց Ադրբեջանի նախագահի այն պնդումը, թե Ադրբեջանը լեգիտիմ ակնկալիքներ ունի Հայաստանից, որոնք կապված են Հայաստանի Սահմանադրությունից Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջների վերացմանը և Մինսկի խմբի լուծարմանը: Այս թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը: Նա խոսել […] ...
22:11 12.05.2025
«Մալաթիա Մոլ»-ի հարևանությամբ բախվել են «BMW»-ն և «Opel Zafira»-ն, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել էՄայիսի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Սեբաստիա և Միքայելյան փողոցների խաչմերուկում, «Մալաթիա Մոլ»-ի հարևանությամբ բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Դավիթ Ջ․-ի վարած «BMW» մակնիշի և Երևանի բնակիչ 67-ամյա Էդվարդ Հ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Opel Zafira»-ն կողաշրջվել է, իսկ վարորդին շտապօգնության բժիշկները տեղում […] ...