23:33 15.10.2018
Այսօր կայացած Գյումրիի ավագանու նիստում լուրջ քննարկում է ծավալվել քաղաքում ընթացող փողոցաշինության աշխատանքների շուրջ: Ստեղծված վիճակը քննարկելու համար «Հայկական վերածնունդ» խմբակցությունը առաջարկել է արտահերթ նիստ անցկացնել: Առաջարկը բոլորին դուր է եկել, միայն որոշել են ոչ թե արտահերթ նիստ, այլ հանրային լսում կազմակերպել: Իսկ ընթացող աշխատանքներում խնդիրները սկսվում են նախագծայինից և վերջանում շինթերություններով, որի պատճառով ծրագիրը որոշ փողոցներում կմնա անավարտ: Քաղաքապետն էլ այս խնդրի շուրջ բարձրացրած աղմուկը համարել է քաղաքականացված։
«Փորձ է արվում ինչ-որ տեղ քաղաքականացնել պրոցեսը: Հիմա Facebook-ում արդեն իսկ տարբեր օգտատերեր սկսել են կարծիքներ հայտնել, որ շինարարությունը ուշանում է, մեկը շատ անհանգիստ է, ասում է՝ ես չեմ կարող ներս մտնել, մեկն ասում է՝ ես չեմ կարող մեքենաս լավ վարել: Փորձ է արվում քաղաքականացնել, որպեսզի քաղաքը խառնվի իրար, որպեսզի միտինգներ սկսեն»,- դժգոհել է Սամվել Բալասանյանը:
Փողոցաշինական ծրագրի ժամկետներից հետ ընկնելու մասին մի քանի անգամ հայտարարել են ոչ միայն շինարարները, այլև նախագծողներն ու վերահսկողները: Բայց, ըստ քաղաքապետի, ստեղծված վիճակը նման ծավալի աշխատանքների դեպքում օրինաչափ է:
15:22 13.08.2025
Ալափարսի բնակչի բակում կանեփի 311 թուփ է հայտնաբերվել․ Չարենցավանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները օգոստոսի 5-ին տեղեկություններ էին ստացել, որ Ալափարս գյուղի 38-ամյա բնակիչը իր տան բակում ցանել, աճեցրել և մշակում է կանեփի բույսեր։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է 311 կանեփի թուփ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ ...
15:05 13.08.2025
Արման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալԱրման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ: Արման Գուրգենի Հովհաննիսյանի կենսագրությունը Ծնվել է 1989 թվականի հունվարի 31-ին Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Աստղաձոր գյուղում: Աշխատանքային գործունեություն 2023-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի պետի տեղակալ, ապա՝ պետ, 2021-2023թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական […] ...
14:45 13.08.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 12-13-ըԲացահայտվել է 153 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 45 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 12-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, հոգեկան ներգործության, 9 դեպք՝ խարդախության, 4-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցներ […] ...
14:31 13.08.2025
Վթարային ջրանջատում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 13-ին ժամը 14:30-18:00-ն կդադարեցվի Քանաքեռ 11 փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
14:28 13.08.2025
Բաքուն տեղյակ է Կիևին զենքի մատակարարման հարցում Մոսկվայի դիրքորոշման մասին․ ՌԴ ԱԳՆԿիևի ռեժիմին զենքի մատակարարման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը լավ հայտնի է Ադրբեջանին. նման գործողությունները միայն կվատթարացնեն իրավիճակը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը: Դիվանագետը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ Բաքուն կարող է վերացնել Կիևին զենքի մատակարարման վրա դրված արգելքը, եթե Ռուսաստանի զինված ուժերը շարունակեն հարձակվել […] ...