00:30 18.10.2018
Shantnews.am-ն արդեն հայտնել է, որ անդրադառնալով սպասվող համաներմանը՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասել է, որ բոլորի համար դեռ անհայտ է, թե ովքեր են համաներում ստանալու: Ըստ Իշխանյանի՝ համաներումը պետք է տարածվի նաև ցմահ ազատազրկվածների վրա, մասնավորապես՝ նրանց, ում դեպքում մահապատիժը 2003 թվականին փոխվել է ցմահ ազատազրկմամբ, և նրանց վրա, ովքեր ցմահ ազատազրկման են դատապարտվել մինչև 21 տարեկանը: Նույն ասուլիսին մասնակցող փաստաբան Լուսինե Սահակյանն ասել է, որ այլ կարծիք ունի ցմահների՝ համաներումից օգտվելու հարցում: Պետք է հասկանալ, որ, ըստ տրամաբանության, ցմահ ազատազրկման պետք է դատապարտվեր այն անձը, որին դատարանը համարել է այնքան վտանգավոր, որ նա պետք է հասարակությունից ցմահ մեկուսացվի: Համաներման ակտով կարող են հասարակություն վերադառնալ նաև նրանք, ովքեր վտանգավոր են հասարակության համար:
Փաստաբանի ասածին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահը դարձյալ հակադարձել է՝ բերելով իր հիմնավորումներն այն մասին, թե ինչու է կարծում, որ համաներումը պետք է տարածվի նաև ցմահ ազատազրկվածների վրա.
«Հայաստանը եվրոպական երկրների մակարդակով՝ ցմահների քանակով առաջիններից մեկն է: Սա մեկ, երկրորդ՝ արդյոք բոլոր ցմահ դատապարտվածները, ինչպես մեր հասարակության որոշակի շերտն է պատկերացնում, այդպիսի սարսափելի հանցագործություններ կատարողներ են, արդյո՞ք ցմահ ազատազրկումը չի եղել պատվերով», -ասել է Ավետիք Իշխանյանը՝ որպես օրինակ բերելով Սողոմոն Քոչարյանի դեպքը:
Իշխանյանը դարձյալ հիշեցրել է, որ մահվան դատապարտվածների պատիժը 2003 թվականին ցմահ դատապարտմամբ է փոխարինվել: Ըստ Իշխանյանի՝ եթե գործեր հստակ իրավական մեխանիզմ, ապա նրանք վաղուց պետք է ազատված լինեին:
«15 տարի փոխված ցմահն արդեն անցած կլիներ և նրանք ազատված կլինեին: Հիմա, երբ անարդարություն է տեղի ունեցել, մեկ օր մնալն էլ քրեակատարողական հիմնարկում նրանց համար սարսափելի է: Մեր բազմաթիվ փորձերը նախագահի այդ հրամանագիրն անօրինական ճանաչելու՝ անարդյունք էին, որովհետև դատավորները խոսելուց հասկանում էին, որ էդպես է, բայց որևէ քայլ չէին ձեռնարկում: Հիմա անցել է 15 տարի, նորից դատական քաշքշուկներով ինչ կլինի, չգիտեմ, ուստի, կարծում եմ, որ համաներումով այդ հարցը պետք է լուծվի », -ասել է Իշխանյանը:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահը մանրամասնել է նաև, թե ինչու է հատուկ շեշտում , որ համաներումը պետք է տարածվի նաև մինչև 21 տարեկանը ցմահ ազատազրկման դատապարտվածների վրա։
«Հույսն այն էր, որ նոր Քրեական օրենսգիրքը կընդունվի և ցմահի շեմը կբարձրացվի մինչև 21 տարեկան: Բայց դա ձգձգվեց, նախորդ իշխանությունը դեմ էր՝ ասում էին մենք պատերազմական իրավիճակում ենք և չենք կարող շեմը բարձրացնել: 2011 թվականից մինչև հիմա ցմահ մի հոգի է դատապարտվել, երբ որ առաջ շատ էին դատապարտվում: Սա ևս մեկ փաստարկ է, թե ինչու պետք է անդրադառնալ ցմահներին: Չեն գործում ցմահների համար հատկապես նոր երևան եկած հանգամանքները, չի գործոմ վաղաժամկետ ազատ արձակման մեխանիզմն ընդհանրապես: Միշտ մի պատճառ են գտնում՝ հեռախոս գտնել և այլն, որ որևէ բան չանեն», – ասել է Իշխանյանը:
17:18 13.05.2025
Ազգային ժողովը քննարկում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն ու զեկույցըԽորհրդարանը մայիսի 13-ի նիստում քննարկում է 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը եւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը: Այն ներկայացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը: Անդրադառնալով ոստիկանության կողմից անհամաչափ ուժի գործադրման […] ...
17:14 13.05.2025
Վանաձորցի տղամարդը ձերբակալվել է թմրանյութ պահելու կասկածանքովՀամայնքային ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, մայիսի 9-ին ձերբակալել և «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ՝ բաժին են տեղափոխել Վանաձոր քաղաքի բնակիչ 37-ամյա տղամարդու: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ «ԲՄՎ»-ի սրահում և բեռնախցիկում հայտնաբերվել են ընդհանուր 9 գրամից ավելի դեղնակաչավուն զանգվածներ և մոխրացած հետքերով […] ...
17:09 13.05.2025
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության հիմնական ուղղություններըՄայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է Միացյալ Թագավորության զինված ուժերի նախարար Լյուկ Փոլարդի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության հիմնական ուղղություններին և դրանց զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Երկուստեք պատրաստակամություն են հայտնել համագործակցությանը նոր թափ հաղորդել՝ երկու երկրներում պաշտպանության հարցերով կցորդներ նշանակելով: Անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային […] ...
17:05 13.05.2025
Կառլո Անչելոտին կգլխավորի Բրազիլիայի հավաքականըԿառլո Անչելոտին մրցաշրջանի ավարտին կհեռանա Մադրիդի «Ռեալից» և կգլխավորի Բրազիլիայի ազգային հավաքականը, հաղորդում է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան: 65-ամյա մասնագետն աշխարհի 5-ակի չեմպիոնների ղեկին աշխատանքը կսկսի հունիսից և հավաքականը կգլխավորի մինչև աշխարհի 2026 թվականի առաջնությունը ներառյալ: «Կառլո Անչելոտիին Բրազիլիայի հավաքականը գլխավորելու համար հրավիրելն ավելին է, քան պարզապես ռազմավարական քայլ։ Սա աշխարհին ուղղված հայտարարություն է։ Անչելոտին մեծագույն […] ...
17:00 13.05.2025
Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 14-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:56 13.05.2025
«ՎԱԶ-2107»-ի օրինախախտ վարորդին Կոտայքի պարեկները հայտնաբերել ենՍոցիալական ցանցերում օրերս տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես է «ՎԱԶ- 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, մեքենան վարում անկանոն՝ ստեղծելով վթարային իրավիճակներ։ Կոտայքի մարզի պարեկները ճշտել են վարորդի ինքնությունը։ Մայիսի 12-ին մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ 23-ամյա վարորդի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ […] ...