Հարուցվել է քրգործ տարեց տղամարդու սպանության դեպքի առթիվ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+16.44 oC

Հարուցվել է քրգործ տարեց տղամարդու սպանության դեպքի առթիվ

20:17 17.10.2018

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի  քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 78 ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ։

2018 թվականի հոկտեմբերի 16-ին Լոռու մարզի՝ 1993 թ. ծնված բնակիչն ահազանգել է Ոստիկանության Սպիտակի բաժին և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, այցելելով հոր բնակարան՝ այնտեղ  հայտնաբերել է միայնակ բնակվող հոր՝ 1940թ. ծնված Ս.Պողոսյանի դին՝ որովայնի, պարանոցի և կրծքավանդակի շրջաններում առկա բազմաթիվ կտրած-ծակած վերքերով։

Դեպքի առթիվ 2018 թվականի հոկտեմբերի 16-ին Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի և դիակի զննություններ:

Ս.Պողոսյանը ճանաչվել է տուժող, նրա որդին ճանաչվել է որպես տուժողի իրավահաջորդ և հարցաքննվել:

Նշանակվել է դիակի դատա­բժշկական փորձաքննություն, դիակից վերցվել են հագուստները և նմուշներ՝ համեմատական հետազոտության համար:

Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան բաժնին ակտիվ միջոցառումներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը  շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ազգային ժողովը քննարկում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն ու զեկույցը

17:24 13.05.2025

Ազգային ժողովը քննարկում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն ու զեկույցը

Խորհրդարանը մայիսի 13-ի նիստում քննարկում է 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը եւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը: Այն ներկայացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը: Անդրադառնալով ոստիկանության կողմից անհամաչափ ուժի գործադրման […] ...

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հնդկաստանի վարչապետի Ազգային անվտանգության գծով խորհրդականի հետ

17:19 13.05.2025

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հնդկաստանի վարչապետի Ազգային անվտանգության գծով խորհրդականի հետ

Մայիսի 13-ին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Հնդկաստան երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես ընդգծվել է տնտեսական համագործակցության խորացման ընթացքը և անվտանգության ոլորտի ընթացիկ համագործակցությունը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել նաև միջազգային և […] ...

Վանաձորցի տղամարդը ձերբակալվել է թմրանյութ պահելու կասկածանքով

17:14 13.05.2025

Վանաձորցի տղամարդը ձերբակալվել է թմրանյութ պահելու կասկածանքով

Համայնքային ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, մայիսի 9-ին ձերբակալել և «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ՝ բաժին են տեղափոխել Վանաձոր քաղաքի բնակիչ 37-ամյա տղամարդու: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ «ԲՄՎ»-ի սրահում և բեռնախցիկում հայտնաբերվել են ընդհանուր 9 գրամից ավելի դեղնակաչավուն զանգվածներ և մոխրացած հետքերով […] ...

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության հիմնական ուղղությունները

17:09 13.05.2025

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության հիմնական ուղղությունները

Մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է Միացյալ Թագավորության զինված ուժերի նախարար Լյուկ Փոլարդի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության հիմնական ուղղություններին և դրանց զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Երկուստեք պատրաստակամություն են հայտնել համագործակցությանը նոր թափ հաղորդել՝ երկու երկրներում պաշտպանության հարցերով կցորդներ նշանակելով: Անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային […] ...

Կառլո Անչելոտին կգլխավորի Բրազիլիայի հավաքականը

17:05 13.05.2025

Կառլո Անչելոտին կգլխավորի Բրազիլիայի հավաքականը

Կառլո Անչելոտին մրցաշրջանի ավարտին կհեռանա Մադրիդի «Ռեալից» և կգլխավորի Բրազիլիայի ազգային հավաքականը, հաղորդում է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան: 65-ամյա մասնագետն աշխարհի 5-ակի չեմպիոնների ղեկին աշխատանքը կսկսի հունիսից և հավաքականը կգլխավորի մինչև աշխարհի 2026 թվականի առաջնությունը ներառյալ: «Կառլո Անչելոտիին Բրազիլիայի հավաքականը գլխավորելու համար հրավիրելն ավելին է, քան պարզապես ռազմավարական քայլ։ Սա աշխարհին ուղղված հայտարարություն է։ Անչելոտին մեծագույն […] ...

Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

17:00 13.05.2025

Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 14-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP