Սուրեն Պապիկյանն Արագածոտնի մարզում ներկայացրել է նորանշանակ մարզպետին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+17.8 oC

Սուրեն Պապիկյանն Արագածոտնի մարզում ներկայացրել է նորանշանակ մարզպետին

20:50 17.10.2018

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր Արագածոտնի մարզում մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Դավիթ Գևորգյանին, տեղեկացնում են Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Սուրեն Պապիկյանը ողջունել է ներկաներին և ընդգծել, որ Դավիթ Գևորգյանը Թավշյա հեղափոխության ակունքներում կանգնած գործիչներից է, ով չափազանց լավ է պատկերացնում նոր իրողություններով ու մտածողությամբ պայմանավորված Հայաստանի տեսլականը։

Խոսելով վերջին հինգ ամիսներին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնում Դավիթ Գևորգյանի գործունեության մասին` Սուրեն Պապիկյանը նշել է, որ փոխնախարարի կարգավիճակում Դավիթ Գևորգյանը հանդես է եկել հետհեղափոխական պաշտոնյային հատուկ վարքագծով, ով գիտակցում է իր իրական դերն ու նշանակությունը, գործում է բացառապես իր պաշտոնեական լիազորությունների շրջանակներում և իր սեփական դրական օրինակով բացառում ցանկացած օրինազանցություն ու պաշտոնական դիրքի չարաշահում։

Սուրեն Պապիկյանը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ մարզպետը պատվով և պատասխանատվությամբ կկատարի ՀՀ կառավարության կողմից իրեն պատվիրված առաքելությունը, և այս կապակցությամբ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմին ու ՏԻՄ-երի պաշտոնյաներին հորդորել է լինել մարզպետի կողքին և աջակցել նրան իր նախաձեռնությունների մեջ։

Սուրեն Պապիկյանը նաև շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանին՝ այս ամիսների ընթացքում իր առջև դրված խնդիրները պատասխանատվությամբ լուծելու և մարզին ծառայելու համար։

Դավիթ Գևորգյանը մարզի առջև ծառացած խնդիրներից առաջնային է համարել լիակատար արդարության, օրինականության և հավասարության հաստատումը, ինչպես նաև մարզի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը:

«Թավշյա հեղափոխությունից հետո ժողովուրդը մեծ ակնկալիքներ ունի մեր իշխանությունից, և մենք ուղղակի այլ տարբերակ չունենք, քան արդարացնել սպասելիքները»,- ասել է նորանշանակ մարզպետը ու հավելել, որ այսօրվանից մարզպետարանն աշխատելու է արտակարգ ռեժիմով , և ինքն իր պարտականությունները կատարելու է ոչ միայն աշխատանքային օրերին և ժամերին, այլև` օրը 24 ժամ և շաբաթը 7 օր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 13.05.2025

SHANTNEWS

Մեկնարկում են «Քույր դպրոցներ» ծրագրի 2025 թվականի միջոցառումները

17:58 13.05.2025

Մեկնարկում են «Քույր դպրոցներ» ծրագրի 2025 թվականի միջոցառումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ մեկնարկում են երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի 2025 թվականի միջոցառումները: Գարնանային շրջափուլի առաջին միջոցառումը տեղի կունենա մայիսի 14-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում, որտեղ կհյուրընկալվեն Կոտայքի մարզի Քասախ համայնքի արվեստի դպրոցի սովորողներն ու […] ...

Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ»-ին նվիրված փոստային բացիկի մարման արարողությանը

17:56 13.05.2025

Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ»-ին նվիրված փոստային բացիկի մարման արարողությանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված մեկ նամականիշով փոստային բացիկի և հատուկ ծրարի մարման արարողությանը: Միջոցառումը տեղի է ունեցել ՀՀ Կառավարությունում: Նամականիշը և հատուկ ծրարը մարել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային […] ...

Սա մեծ մարտահրավեր է. Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականը գլխավորելու մասին

17:52 13.05.2025

Սա մեծ մարտահրավեր է. Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականը գլխավորելու մասին

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Բրազիլիայի ազգային հավաքականի մարզիչ նշանակվելու մասին։ «Մայիսի 26-ից ես կլինեմ Բրազիլիայի հավաքականի մարզիչը։ Սա մեծ մարտահրավեր է, բայց ես դեռևս «Ռեալի» մարզիչն եմ։ Ես ուզում եմ լավ ավարտել մեծ արկածախնդրության այս մասը։ «Ռեալը» պաշտոնական հայտարարություն կանի, երբ ցանկանա։ Դրա հետ կապված որևէ խնդիր չկա։ Ես չգիտեմ, թե երբ […] ...

«Երևանի Խ․ Սամուելյանի անվան թիվ 47 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

17:48 13.05.2025

«Երևանի Խ․ Սամուելյանի անվան թիվ 47 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 14-ին՝ ժամը 11:00-ին, «Երևանի Հ․ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

25-ամյա երիտասարդի մոտ թմրանյութ և ծալովի դանակ կար

17:44 13.05.2025

25-ամյա երիտասարդի մոտ թմրանյութ և ծալովի դանակ կար

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները մայիսի 12-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Երևանի Բագրատունյաց փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի 24 և 25 տարեկան երկու բնակչի։ 25-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով գլանակ և ծալովի դանակ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ մեքենայի սրահում հայտնաբերվել է հաշիշի նմանվող դարչնագույն զանգվածով […] ...

BACK_TO_TOP