Հերմինե Նաղդալյանն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+30.09 oC

Հերմինե Նաղդալյանն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի նախագահ

12:50 19.10.2018

Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ պատգամավորները մասնակցել են ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովների նիստերին:

Էկոնոմիկայի և ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը: Նիստին մասնակցել են պատգամավորներ, փորձագետներ, բուհական և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ:

Նիստի օրակարգում ընդգրկված են եղել մեկ տասնյակից ավելի հարցեր, այդ թվում մշտական հանձնաժողովի նախագահի և նախագահի տեղակալների վերընտրության հարցը: ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Ա. Դոլժիկովը հանձնաժողովի նախագահի պաշտոնում ներկայացրել է Հերմինե Նաղդալյանի թեկնածությունը, ծանոթացրել նրա կենսագրությանը, որից հետո ՀՀ ԱԺ պատվիրակը միաձայն վերընտրվել է հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Քննարկվել է նաև հանձնաժողովի նախագահի տեղակալների հարցը, ընտրվել են Բելառուսի և Տաջիկստանի խորհրդարանների ներկայացուցիչները:

Օրակարգում ընդգրկված են եղել ԱՊՀ անդամ պետությունների համար հարկային մոդելային օրենսգրքի նախագիծը, հանրային-մասնավոր գործընկերության վերաբերյալ առաջարկություններ, ինժեներային գործունեության և ինժեներիայի, ջրային տրանսպորտի, գնագոյացման, բաժնային շինարարության մասին և այլ մոդելային օրենքների նախագծերը: Քննարկվել և ներկայացվել են նաև ԱՊՀ ՄԽՎ-ին առընթեր էկոնոմիկայի հարցերով փորձագիտական խորհրդի կանոնակարգը և կազմը, հաստատվել են խորհրդի անդամների թեկնածությունները, որոնք ներկայացվել էին ԱՊՀ ՄԽՎ խորհրդարանների կողմից: Խորհրդի նախագահի թեկնածու է առաջադրվել Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Իգոր Մաքսիմցևը: Քննարկման արդյունքում հանձնաժողովն ԱՊՀ ՄԽՎ խորհրդի հաստատմանն է ներկայացրել փորձագիտական խորհրդի կանոնակարգի մասին հարցը, իսկ ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստում ներկայացվել է հանրային-մասնավոր համագործակցության մասին հարցը, որը կզեկուցվի հանձնաժողովի նախագահ Հերմինե Նաղդալյանի կողմից:

Նիստի ավարտին անդրադարձ է կատարվել ԱՊՀ անդամ պետությունների խորհրդարանականների համար անցկացվող կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային սեմինարի աշխատանքներին, ինչպես նաև թվային էկոնոմիկայի թեմայով նախատեսված խորհրդարանական լսումների նախապատրաստմանը:

Վերահսկիչ-բյուջետային հանձնաժողովի նիստին մասնակցել են ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը և ՀՀ ԱԺ ֆինանսական վարչության պետ Արտաշես Բախշյանը: Նիստում քննարկվել են ԱՊՀ ՄԽՎ գործունեությանն առնչվող հարցեր: Մասնավորապես, քննարկվել են ԱՊՀ ՄԽՎ անդամավճարներին և համամասնություններին վերաբերող հարցեր: Քննարկումներն անցել են հիմնականում ՀՀ ԱԺ պատվիրակության կողմից արված առաջարկությունների համատեքստում: Հաշվի առնելով հնչեցված առաջարկությունները՝ որոշվել է վերոնշյալ հարցը քննարկել ԱՊՀ ՄԽՎ քարտուղարության լրացուցիչ տեղեկանքները ներկայացնելուց հետո:

Ագրարային քաղաքականության, բնական պաշարների և էկոլոգիայի հարցերով մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Նիստում քննարկվել են էկոլոգիական տուրիզմի, էկոլոգիական վնասի գնահատման մասին մոդելային օրենքների նախագծերը, ինչպես նաև էկոլոգիական քաղաքականությանը վերաբերող, կազմակերպչական և այլ հարցեր: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել նաև հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը, որի համար ներկայացված էր Ադրբեջանի խորհրդարանի ներկայացուցչի թեկնածությունը, որն ընդունվել է հանձնաժողովի կողմից, սակայն Վահե Էնֆիաջյանը քվեարկությանը չի մասնակցել:

Պետական շինարարության փորձի ուսումնասիրման և տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արայիկ Հովհաննիսյանը: Նիստում քննարկվել են ԱՊՀ ՄԽՎ մոդելային ընտրական օրենսգրքի նախագիծը, ԱՊՀ անդամ պետությունների կայուն և անվտանգ զարգացման հայեցակարգի նախագիծը, ինչպես նաև հանձնաժողովի գործունեությանը վերաբերող հարցեր: Օրակարգային հարցերի վերաբերյալ Արայիկ Հովհաննիսյանը ներկայացրել է առաջարկություններ, որոնք ընդունվել և հաստատվել են հանձնաժողովի կողմից: Քննարկվել են նաև մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվող կայուն զարգացման թեմայով ԱՊՀ ՄԽՎ խորհրդարանականների համար անցկացվելիք սեմինարի աշխատանքներին վերաբերող հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է Իրանի գլխավոր շտաբի պետ Բաղերիի դուստրը

15:07 13.06.2025

Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է Իրանի գլխավոր շտաբի պետ Բաղերիի դուստրը

Defa Press գործակալության թղթակից Ֆերեշթեհ Բաղերին՝ Իրանի զինված ուժերի նախկին գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի դուստրը, զոհվել է Իսրայելի հարվածների հետևանքով, հաղորդում է գործակալությունը։ ««Դեֆա Փրես» գործակալության թղթակից Ֆերեշտե Բաղերին սպանվել է այսօր առավոտյան (Իսրայելի կողմից) հարձակման ժամանակ իր հոր հետ միասին», – գրել է գործակալությունը։ Իրանցի լրագրողների շրջանում զոհերի մասին նախկինում որևէ տեղեկություն չի […] ...

SHANTNEWS

15:00 13.06.2025

SHANTNEWS

Նարեկ Մկրտչյանը Ջագան Չափագայնի հետ քննարկել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման ուղղությունները

14:57 13.06.2025

Նարեկ Մկրտչյանը Ջագան Չափագայնի հետ քննարկել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման ուղղությունները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Ժնևում հանդիպում է ունեցել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չափագայնի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը։ Քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության […] ...

Էրդողանի վարչակազմը մեկնաբանել է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումները

14:52 13.06.2025

Էրդողանի վարչակազմը մեկնաբանել է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումները

Իսրայելի գործողությունները «հանգեցրել են հրդեհի» ամբողջ տարածաշրջանում, Թուրքիան հույսը դնում է միջազգային հանրության հստակ դիրքորոշման վրա, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը՝ մեկնաբանելով Իսրայելի կողմից Իրանի վրա հասցված ավիահարվածները։ «Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի երեկվա հարձակումը Իրանի վրա և մեր ցավակցությունն ենք հայտնում Իրանի ժողովրդին և պետությանը։ Այս հարձակումը ևս մեկ […] ...

13 հավաքական արդեն որակավորվել է Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ

14:45 13.06.2025

13 հավաքական արդեն որակավորվել է Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ

Այսօրվա դրությամբ 13 հավաքական արդեն որակավորվել է Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Այդ հավաքաականներն են` ԱՄՆ (ընդունող երկիր) Մեքսիկա (ընդունող երկիր) Կանադա (ընդունող երկիր) Ճապոնիա (Ասիա) Հարավային Կորեա (Ասիա) Հորդանան (Ասիա) Իրան (Ասիա) Ուզբեկստան (Ասիա) Ավստրալիա (Ասիա) Արգենտինա (Հարավային Ամերիկա) Էկվադոր (Հարավային Ամերիկա) Բրազիլիա (Հարավային Ամերիկա) Նոր Զելանդիա (Օվկիանիա) Աշխարհի առաջնությունը կանցկացվի հաջորդ տարվա հունիսի 11-ից […] ...

Գրոսսին պատրաստ է մեկնել Իրան միջուկային անվտանգությունն ապահովելու համար

14:38 13.06.2025

Գրոսսին պատրաստ է մեկնել Իրան միջուկային անվտանգությունն ապահովելու համար

Իսրայելի հարվածից հետո ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին Իրանի իշխանություններին ասել է, որ պատրաստ է հնարավորինս արագ ժամանել երկիր՝ ապահովելու միջուկային անվտանգությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նա նաև երկու կողմերին կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել՝ հետագա էսկալացիայից խուսափելու համար։ ...

BACK_TO_TOP