ՄԻՊ-ը հետևում է Շիրակի համալսարանի շուրջ ծավալվող դեպքերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+11.09 oC

ՄԻՊ-ը հետևում է Շիրակի համալսարանի շուրջ ծավալվող դեպքերին

18:56 05.05.2018

Շիրակի պետական համալսարանի հետ կապված իրադարձությունները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո։ Սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկումը վկայում է, որ վկայակոչվող խնդիրները լուծելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցները բավարար չեն։ Այս դիրքորոշումը հաստատվում է նաև համալսարանի մի խումբ ուսանողների, նրանց ծնողների, համալսարանի որոշ աշխատակիցների Պաշտպանին հասցեագրած դիմումներով, ինչպես նաև համալսարանի ֆակուլտետների դեկանների և ամբիոնների վարիչների ընտրությունների կազմակերպման գործընթացի, համալսարանի գիտական խորհուրդի էթիկայի հանձնաժողովի ստեղծման արդյունքում դասախոսների աշխատանքից հեռացման հարցի շուրջ առաջացած հանրային մտահոգությամբ

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ այս խնդիրների առնչությամբ պաշտպանը կրթության և գիտության նախարարությանը կառաջադրի նախարարության իրավասության սահմաններում վկայակոչվող խնդիրները հնարավորինս արագ հանգուցալուծելուն ուղղված պահանջներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին

18:00 03.05.2024

Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր 1-ին կարգի դիպլոմներով է պարգևատրել 2022-2023 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել աշակերտներին հանրապետական առարկայական օլիմպիադաներում հաղթող ճանաչվելու առիթով. «Ձեր հետևողականությամբ և նպատակասլացությամբ կարևոր արդյունքներ եք գրանցել, և հուսով եմ՝ ձեր […] ...

Ուսուցչի հերթական ատեստավորումը կիրականացվի մասնագիտական կարիքի հարցաթերթերի միջոցով՝ գնահատմամբ

15:55 03.05.2024

Ուսուցչի հերթական ատեստավորումը կիրականացվի մասնագիտական կարիքի հարցաթերթերի միջոցով՝ գնահատմամբ

Մեկնարկում է 2024 թվականի ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացը: ՀՀ կառավարության թիվ 1667-Ն որոշմամբ հաստատված «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման» կարգում կատարված վերջին փոփոխությամբ սահմանվել է, որ ուսուցիչների վերապատրաստումն իրականացվելու է մասնագիտական կարիքների գնահատման հիման վրա: Նոր կարգավորման համաձայն՝ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենը մինչև 2024 թվականի մայիսի 29-ը […] ...

Շարունակվում է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսման հայտերի ընդունումը

15:47 03.05.2024

Շարունակվում է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսման հայտերի ընդունումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսմանն ուղղված նոր նախաձեռնության հայտերի ընդունումը: Նախաձեռնության շրջանակում յուրաքանչյուր ամիս կընտրվեն հանրակրթության ուսումնական հաստատությունների լավագույն աշխատակիցները հետևյալ 10 անվանակարգերում. «Չափորոշչի ներդրմանն աջակցող լավագույն տնօրեն» «Չափորոշչի ներդրմանն աջակցող տնօրենի տեղակալի պաշտոն զբաղեցնող լավագույն տեղակալ» «Լավագույն խմբակավար» ««Հայոց լեզու և գրականություն» բնագավառի […] ...

«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն

11:49 03.05.2024

«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով հանձնարարել իրենց ենթակա հանրակրթական դպրոցներին մայիսի 24-ին և 25-ին ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառման շրջանակում զերծ մնալ դրամահավաքից: Գրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ուսումնական տարվա ավարտով պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատությունում «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս անհրաժեշտ է բացառել […] ...

ԿԳՄՍ-ն հայտնել է միասնական քննությունների երկրորդ փուլի հայտագրման վերջնաժամկետը և ներկայացրել դիմելու կարգը

11:37 03.05.2024

ԿԳՄՍ-ն հայտնել է միասնական քննությունների երկրորդ փուլի հայտագրման վերջնաժամկետը և ներկայացրել դիմելու կարգը

ՀՀ ԿԳՄՍ-ն տեղեկացնում է հունվար-փետրվարին միասնական քննություն հանձնած դիմորդներին, որ նրանք չեն կարողանա բուհ ընդունվել, եթե մինչև մայիսի 10-ը չհայտագրվեն 2-րդ՝ հիմնական փուլին և չընտրեն բուհն ու մասնագիտությունը: Ի՞նչ է սա նշանակում. 2022 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ ԳԹԿ-ն ընդունում է երեք փուլով հայտադիմումներ: Առաջին փուլը հունվար-փետրվար ամիսներին անցկացված միասնական քննություններն են, երբ դիմորդը հանձնում է […] ...

Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը

19:39 02.05.2024

Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ այսօր ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան հմ. 5 հիմնական դպրոցում կմեկնարկի «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակն է կամրջել թանգարաններն ու կրթական հաստատությունները, նպաստել արվեստ և կրթություն կապի ամրապնդմանը: Ծրագրի առաջին փուլը տեղի կունենա մայիսի 2-ից 17-ը: Կմասնակցեն Հայաստանի տարբեր համայնքների, այդ թվում՝ […] ...

BACK_TO_TOP