13:14 08.05.2018
Ազգային անվտանգության ծառայության և պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բացահայտել են անդրազգային հանցավորության նոր դրսևորում՝ համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության նոր եղանակ։
ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում ապրիլի 27-ին «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստի փոխանակման կենտրոնում ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքից ՀՀ քաղաքացի Ա.Թ-ի անվամբ ուղարկված փոստային առաքանու մեջ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերով` շուրջ 590 գրամ հաշիշ և 20 գրամ կրիստալ տեսակի թմրամիջոցներ։
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեխանիզմի մանրամասները և դրանում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը բացահայտելու նպատակով ձեռնարկված միջոցառումների արդյունքում ԱԱԾ աշխատակիցները մայիսի 5-ին ծանրոցը փոստային բաժանմունքից ստանալուց անմիջապես հետո բերման են ենթարկել դրա հասցեատեր Ա.Թ-ին և նրա ընկեր Հ.Ե -ին:
Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործով իրականացված լայնածավալ քննչական գործողությունների շնորհիվ բացահայտվել է, որ Հայաստանի Հանրապետությունում ևս ներդրվել է վերջին ժամանակահատվածում այլ պետություններում հաճախ կիրառվող՝ համացանցի միջոցով թմրամիջոցների պատվիրման և առաքման նոր եղանակ։
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցված օգտատիրոջ կողմից տարբեր քաղաքացիներից առցանց ընդունվել են թմրամիջոցների առաքման պատվերներ, որոնց դիմաց վճարումները կատարվել են էլեկտրոնային դրամապանակի միջոցով։ Այնուհետև նույն օգտատերը թմրամիջոցների մաքսանենգությամբ և դրանց իրացմամբ զբաղվելու շուրջ իր հետ համագործակցելու համաձայնություն տված ՀՀ առանձին քաղաքացիների անվամբ փոստային ծառայության միջոցով ուղարկել են մեծ խմբաքանակներով թմրամիջոցներ, որոնք բաժանվել են փոքր չափաբաժինների և գնորդներին փոխանցելու համար թողնվել որոշակի վայրերում։ Հիշյալ գործընթացների կատարման փաստը հավաստող տեսագրությունները, ինչպես նաև թմրամիջոցները թաքցնելու կոնկրետ վայրերի լուսանկարներն առցանց ուղարկվել են արտերկրում բնակվող անձին, ով ՀՀ-ում գտնվող իր ենթադրյալ հանցակիցներին էլեկտրոնային դրամապանակի միջոցով փոխանցել է համապատասխան միջնորդավճարներ, իսկ թմրամիջոցների գնորդներին համացանցով իրազեկել է դրանց թաքստոցների տեղակայման վայրերի մասին։
Քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Հ.Ե-ն և Ա.Թ-ն այս եղանակով ստացել են հաշիշ, մարիխուանա, կոկաին և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, որոնց զգալի մասն իրացրել են Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող շենքերի շքամուտքերում և այլ հատվածներում նախապես ընտրված թաքստոցներում տեղադրելու միջոցով։ Բռնվելուց մեկ օր առաջ Հ.Ե-ն և Ա.Թ-ն 30 թաքստոցներում պահել են գնորդների համար նախատեսված թմրամիջոցներով փաթեթներ, որոնցից 13-ը ԱԱԾ աշխատակիցներն արդեն իսկ հայտնաբերվել և առգրավվել են։
Հ.Ե-ն ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն) և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն) նախատեսված հանցանքներ կատարելու կասկածանքով։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում առերևույթ հանցանքին առնչակից բոլոր անձանց բացահայտելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
00:00 08.05.2025
Դարձիր կամավոր՝ փրկիր կյանքերԵրևանի քաղաքապետարանի և «Հենար» հիմնադրամի ջանքերով Երևանում ներդրվել է մի ծրագիր, որն ուղղված է հանրային առողջապահության բարձրացմանը: Ծրագրի շրջանակում վերապատրաստված կամավորների և շտապօգնության աշխատակիցների համատեղ աշխատանքի շնորհիվ՝ մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված դեֆիբրիլյատորների օգնությամբ, սրտանոթային խնդիրներ ունեցող քաղաքացիներին ցուցաբերվելու է առաջին բուժօգնություն մինչև կժամանի շտապօգնությունը: Դեֆիբրիլյատորները տեղադրված են փողոցներում, այգիներում և հանրային տարածքներում, միջազգային ստանդարտներին համապատասխան՝ առավելագույնը […] ...
23:51 07.05.2025
Վատիկանում առաջին փորձից չեն կարողացել նոր պապ ընտրելՎատիկանի Սիքստինյան կապելլայում կոնկլավի համար հավաքված կարդինալները չեն կարողացել համաձայնության գալ նոր պապի ընտրության հարցում։ Այս մասին գրում է Associated Press-ը: Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սև ծուխ է դուրս գալիս։ Սա նշանակում է, որ Հռոմի նոր Պապ դեռ չի ընտրվել։ Լրագրողների խոսքով՝ հանդիպումը տևել է մոտ չորս ժամ։ «Քանի որ կարդինալներից ոչ մեկը չի […] ...
23:43 07.05.2025
Մայիսի 8-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 8-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Նորքի փողոցի, Նորքի 2-րդ փողոցի, 2-րդ նրբանցքի, Նորքի 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Արմենակյան, Ամառանոցային փողոցների, […] ...
23:31 07.05.2025
«Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն ավարտվել ենԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Երևանի մետրոպոլիտենում գործարկումից ի վեր առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները: ««Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում աշխատանքներն ավարտվել են: «Զորավար Անդրանիկ» կայարանում էլ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:19 07.05.2025
Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:09 07.05.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ ՄերցինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում: «Ջերմորեն շնորհավորում եմ Ֆրիդրիխ Մերցին և ակնկալում եմ նրա հետ համագործակցություն՝ քաղաքական և տնտեսական երկկողմ հարաբերություններն ու գործընկերությունը զարգացնելու համար»,- գրել է նա։ I warmly congratulate @_FriedrichMerz and look forward to work with […] ...