«Եթե հարկ լինի, մենք կսկսենք ուրանի հարստացումը արտադրական մակարդակով, առանց սահմանափակումների». Հասան Ռոհանի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+30.09 oC

«Եթե հարկ լինի, մենք կսկսենք ուրանի հարստացումը արտադրական մակարդակով, առանց սահմանափակումների». Հասան Ռոհանի

09:37 09.05.2018

Ի պատասխան Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Վաշինգտոնը չի հարգում իր միջազգային պարտավորությունները: Ռոհանին նաև նշել է, որ Թեհրանը կպահպանի միջուկային գործարքը՝ անկախ ԱՄՆ-ի դուրս գալուց:

«Գործողությունների համատեղ համապարփակ պլանը Իրանի և ԱՄՆ-ի միջև կնքված գործարք չէ, որ ԱՄՆ-ն հայտարարի դրանից դուրս գալու մասին: ԳՀՀՊ-ն բազմակողմ միջազգային համաձայնագիր է: Ամերիկան այսօր պաշտոնապես հայտարարեց, որ անտեսում է իր միջազգային պարտավորությունները», – նշել է Իրանի նախագահը:

Հասան Ռոհանին միևնույն ժամանակ նշել է, որ անհրաժեշտության դեպքում կվերսկսի ուրանի պաշարների հարստացումը:

«Եթե կարճ ժամանակ հետո մենք գանք այն եզրակացության, որ մնացած 5 երկրների հետ համագործակցության միջոցով մենք կարող ենք բավարարել ԳՀՀՊ-ով Իրանի ժողովրդի համար նախատեսված բոլոր պահանջները, ապա ԳՀՀՊ-ն կպահպանվի, և մենք կարող ենք քայլեր ձեռնարկել տարածաշրջանի և աշխարհի խաղաղության և անվտանգության ուղղությամբ: Եթե մենք տեսնենք, որ մեր շահերը չեն երաշխավորվում, ապա որոշում կկայացնենք՝ ելնելով այդ հանգամանքներից: Ես «Ատոմային Էներգիայի կազմակերպությանը» հրահանգել եմ անհրաժեշտության դեպքում պատրաստ լինել հետագա գործողություններ ձեռնարկել, որպեսզի եթե հարկ լինի, մենք սկսենք հարստացումը արտադրական մակարդակով, առանց սահմանափակումների: Այս որոշումն իրագործելուց առաջ մենք մի քանի շաբաթ կսպասենք», – հայտարարել է Հասան Ռոհանին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու մասին:

Հիշեցնենք, որ 2015թ. Իրանի և 6 միջազգային միջնորդների (ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Չինաստան) միջև կնքվել էր Գործողությունների համատեղ համապարփակ պլանը, համաձայն որի Իրանը դադարեցնում էր միջուկային զենքի մշակումը իր հանդեպ սահմանված պատժամիջոցների չեղարկման դիմաց:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բելգիան միացավ այն երկրների շարքին, որոնք Ադրբեջանից պահանջում են ազատել հայ ռազմագերիներին

11:20 19.07.2025

Բելգիան միացավ այն երկրների շարքին, որոնք Ադրբեջանից պահանջում են ազատել հայ ռազմագերիներին

Բելգիայի ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, ուրտեղ դատապարտում է Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի դեմ իրականացված ռազմական հարձակումը, միջազգային իրավունքի խախտումները։ Բանաձևն ընդունվել է միաձայն։ Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Համայնքային ոստիկանները ավտոբուսում խուլիգանություն կատարած անձին ձերբակալել են

10:59 19.07.2025

Համայնքային ոստիկանները ավտոբուսում խուլիգանություն կատարած անձին ձերբակալել են

Հուլիսի 18-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 15-ին՝ ավտոբուսներից մեկում, անհայտ անձը խուլիգանություն է կատարել։ Դեպքի վերաբերյալ համացանցում տարածվել էր նաև տեսանյութ, որը հանրության շրջանում լայն արձագանք էր ստացել։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում ճշտվել է առերևույթ խուլիգանություն […] ...

Հրդեհ Ալավերդի քաղաքում

10:50 19.07.2025

Հրդեհ Ալավերդի քաղաքում

Հուլիսի 19-ին, ժամը 00:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի գործարաններից մեկի հանդերձարանում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հենակետից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կիրովի փողոցում գտնվող գործարանի երկրորդ հարկի հանդերձարանում (մոտ 12 քմ). […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 19-ին

10:44 19.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 19-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.92 դրամ:   ...

Թրամփը Բայդենին անվանել է դաժան և ոչ կոմպետենտ

10:17 19.07.2025

Թրամփը Բայդենին անվանել է դաժան և ոչ կոմպետենտ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախորդին՝ Ջո Բայդենին, անվանել է դաժան և ոչ կոմպետենտ անձնավորություն։ Նա այս գնահատականը տվել է Սպիտակ տանը կրիպտոարժույթների կարգավորման մասին օրինագծի ստորագրման արարողության ժամանակ։ Թրամփն ասել է, որ ԱՄՆ նախորդ վարչակազմը «պայքարել է կրիպտոարժույթների արդյունաբերության դեմ»։ «Նրանք դաժան մարդիկ են։ Մարդիկ չեն գիտակցում, որ իրենք ոչ կոմպետենտ և դաժան էին։ […] ...

Ռուբիկ Հակոբյանը երկու ամսով կալանավորվեց

09:42 19.07.2025

Ռուբիկ Հակոբյանը երկու ամսով կալանավորվեց

Դատարանը երկու ամսով կալանավորեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուբիկ Հակոբյանը ձերբակալվել է։ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ Հակոբյանը կասկածվում է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ ...

BACK_TO_TOP