Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+21.09 oC

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

11:05 30.10.2018

Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և նրա գլխավորած պատվիրակության անդամները հոկտեմբերի 29-ի երեկոյան հանդիպել են Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հանրապետության նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին, ովքեր ոչ միայն համայնքային կազմակերպությունների, այլև Բելառուսի գործարար և գիտական շրջանակների ներկայացուցիչներ էին։

«Ինձ համար կարևոր ու հաճելի է արտերկիր այցերն սկսել հայ համայնքի հետ հանդիպումներով, քանի որ դրանք հարազատ վայրում գտնվելու զգացողություն են հաղորդում։ Կուզենայի, որ երկխոսություն ծավալվի, և լսեի ձեզ հուզող հարցերի ու Հայաստանի իշխանություններից ձեր ակնկալիքների մասին»,- ասել է նախագահ Սարգսյանը։

Անմիջական զրույցի ընթացում խոսվել է հայ-բելառուսական հարաբերությունների, երկկողմ տնտեսական և մշակութային կապերի խորացման գործում հայ համայնքի դերի, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների, ինչպես նաև համայնքային կյանքին վերաբերող հարցերի մասին։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան -Սփյուռք հարաբերություններին, սփյուռքի ներուժն օգտագործելու հնարավորություններին, Հայաստանի զարգացման հեռանկարներին։

Նախագահը պատասխանել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին, ինչպես նաև տեղեկություններ ներկայացրել այցի շրջանակում նախատեսվող հանդիպումների մասին։

Անդրադառնալով Մինսկում կայանալիք Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնական խմբի հանդիպմանը Հայաստանի պատվիրակության մասնակցությանը՝ նախագահ Սարգսյանը կարևոր է համարել միջազգային տարբեր կազմակերպություններում և հեղինակավոր հարթակներում Հայաստանի ներկայությունը, ինչը հնարավորություն է տալու երկրին նորովի հանդես գալ միջազգային հարաբերություններում։

Համայնքի ներկայացուցիչները կարևորել են Հայաստանի ղեկավարության հետ նման շփումները՝ նշելով, որ դրանք թույլ են տալիս իրենց հայրենիքի մի մասնիկը զգալ, տեղեկանալ Հայաստանում կատարվող գործընթացներին և հնարավորինս ներգրավվել տնտեսապես ուժեղ և բարեկեցիկ հայրենիք կառուցելու գործում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս

23:00 09.08.2025

Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս» վերնագրով: Ձեզ համար աննկատ, կեղտաջրերի մաքրման կայաններում ամեն օր տեղի են ունենում լուրջ տեխնոլոգիական գործընթացներ, որոնք ոչ միայն ապահովում են մաքուր միջավայր, այլև՝ վերածում թափոնները օգտակար նյութերի։ Որտեղի՞ց են առաջանում կեղտաջրերի թափոնները Կեղտաջրերի մաքրման ընթացքում թափոններ […] ...

Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունում

22:51 09.08.2025

Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունում

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է մեր պատանիների արդյունքները 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում: Հայ շախմատիստները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն: […] ...

Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցել

22:46 09.08.2025

Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցել

Գլազգոյի մոտակայքում գտնվող Թագավորական նավատորմի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջուր է արտահոսել Լոխ Լոնգ՝ սարքավորումների մաշվածության պատճառով, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Շոտլանդիայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության զեկույցին։ Դեպքը տեղի է ունեցել Թագավորական նավատորմի Քուլպորտի զենքի պահեստում, որտեղ պահվում են միջուկային մարտագլխիկներ չորս Vanguard դասի սուզանավերի համար, որոնք կրում են ԱՄՆ Trident II (D5) […] ...

Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ

22:42 09.08.2025

Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անդրադարձել է վաշինգտոնյան հանդիպումներին։ X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Շնորհավորում եմ նախագահ Թրամփին։ Ձեր համարձակ առաջնորդությունը և գլոբալ տեսլականը հնարավոր դարձրին ևս մեկ խաղաղության համաձայնագիր։ Շնորհավորում եմ նաև նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին այս պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի վայելեք հաշտեցումը և համատեղ բարգավաճումը»: […] ...

Երևանում «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանը

22:33 09.08.2025

Երևանում «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանը

Օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:10-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի հարավ-արևմտյան թաղամաս տանող ճանապարհին՝ «Դեֆանս» նոր կառուցվող թաղամասի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի […] ...

Ինչո՞վ է առանձնահատուկ Վաշինգտոնյան հռչակագիրը. հարցազրույց Մարիա Կարապետյանի հետ

22:22 09.08.2025

Ինչո՞վ է առանձնահատուկ Վաշինգտոնյան հռչակագիրը. հարցազրույց Մարիա Կարապետյանի հետ

Վաշինգտոնյան հռչակագրի ու այլ փաստաթղթերի ստորագրումը նոր էջ է բացում Հայաստանի պատմության մեջ: Թե՞ ինչով են այդ փաստաթղթերն առանձնահատուկ և ի՞նչ զարգացումների հնարավորություն են տալիս, ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP