15:52 31.10.2018
Երեկ Գյումրիի քաղաքապետարանում շուրջ 7 ժամ տևած մրցույթի արդյունքներով հայտնի է դարձել միայն մշակույթի բաժնի պետի տեղակալի թափուր պաշտոնում հաղթած թեկնածուի անունը: Գրավոր փուլը հաղթահարած երկու թեկնածուներից ստացած 18 միավորով հաղթող է ճանաչվել Էդգար Մարտիրոսյանը։
Իսկ մշակույթի բաժնի պետի ընտրության հարցում հանձնաժողովականներն ավելի խստապահանջ էին: Մրցույթի բանավոր և գրավոր փուլերին մասնակցած 4 թեկնածուներից 2-ը ստացել էին հավասար՝ 22 միավորներ: Հանձնաժողովի անդամների գնահատականներով քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետի պաշտոնի երկու հավակնորդներն են երաժշտական դպրոցի ուսուցչուհի Լիանա Գրիգորյանը և Շիրակի պետական համալսարանի դասախոս Լիլիթ Թովմասյանը:
Նման արդյունքն էլ մարզպետարանի և քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովականների միջև ակնհայտ ու որոշակի լարվածություն էր ստեղծել: Հավասար միավորների դեպքում երկու թեկնածուների միջև ընտրությունն արդեն վերապահվում է քաղաքապետին, վերջինս երկու թեկնածուների հետ ունեցած առանձնազրույցներից հետո նշանակում պետք է կատարի եռօրյա ժամկետում՝ հաշվի առնելով նրանց աշխատանքային փորձն ու գործունեության տեսակը:
19:25 07.08.2025
Հալաբյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է19:12 07.08.2025
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներինՕգոստոսի 7-ին՝ ժամը 16:06-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ լիճ» հանգստյան գոտուց Գոշ գյուղ տանող անտառի արահետներից մեկում քաղաքացիներ են մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Գոշ գյուղի մոտակա անտառում հայտնաբերել են չորս քաղաքացու […] ...
18:51 07.08.2025
Արտակ Ղազարյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնիցՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արտակ Ղազարյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արտակ Ղազարյանին ազատել ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ։ ...
18:36 07.08.2025
Մենք տարբեր աշխարհների մարդիկ ենք․ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականումՀայաստանի ազգային հավաքականի պաշտպան ու ավագ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան ազգային թիմում: Ֆուտբոլիստն այս մասին հայտնել է «Արմենպրեսի» հետ զրույցում: «Զգացի, որ արդեն ժամանակն է: Ես հավաքականում անցկացրել եմ 92 հանդիպում, ու հավաքականն էլ ինձ շատ բան է տվել կարիերայում: Ես էլ իմ կարիերայի 15 տարին անմնացորդ նվիրել եմ հավաքականին: Միշտ խաղացել եմ նվիրված […] ...
18:27 07.08.2025
Հարավային Կովկասում տարանցիկ ճանապարհը կշահագործվի Հայաստանի օրենսդրության շրջանակներում. ReutersReuters գործակալությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայանալիք եռակողմ հանդիպման օրակարգից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը, վկայակոչելով իրազեկ աղբյուրների, գրել է, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայանալիք հանդիպման ընթացքում կստորագրվի խաղաղության շուրջ շրջանակային փաստաթուղթ, որով ԱՄՆ-ն կստանա Հարավային […] ...
18:21 07.08.2025
Հալաբյան փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել էՕգոստոսի 7-ին` ժամը 16:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին։ ...
18:16 07.08.2025
Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձըՔննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Միջոցներ են ձեռնարկվում տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Մանրամասները՝ ՔԿ տեսանյութում: ...