15:25 24.05.2018
Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, մտադիր է Ադրբեջանի հետ աշխատել Արցախյան հակամարտության վերջնական կարգավորման համար։ Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է Ադրբեջանի նախագահին ուղղված նամակում, որտեղ նաև շնորհավորել է Իլհամ Ալիևին Ադրբեջանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի առթիվ։
«Հաջորդ ամիսներին մենք կփնտրենք հակամարտության կարգավորման հնարավորություններ, և դա թույլ կտա զարգացնել ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները»,- ԱՄՆ նախագահի խոսքերը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հակամարտության կարգավորմանը, հիշեցնենք, Դոնալ Թրամփն անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական նամակում։ Ըստ Թրամփի՝ կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացը, բոլոր քաղաքական կուսակցությունների միասնությունը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստեն երկկողմ հարաբերությունների զարգացման ջանքերին և կապահովեն Հայաստանի պայծառ ապագան:
13:43 15.08.2025
Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենանՕգոստոսի 15-ին, ժամը 10։49-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ցամաքաբերդ թաղամասում ավտոմեքենան արգելափակվել է ջրատարի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «UAZ» մակնիշի ավտոմեքենան։ ...
13:42 15.08.2025
Ավազակություն արած տղամարդը հայտնաբերվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 8-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ավազակության վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Տուժողը տաքսու վարորդ էր և նշում էր, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենան նստած ուղևորը հետնամասից ինչ-որ առարկա է պահել իր գլխին՝ պահանջելով գումար: 69-ամյա վարորդը նրան է տվել 32 հազար դրամ: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների ձեռնարկած […] ...
13:30 15.08.2025
Ապօրինի հատված ծառերից պատրաստել էր շինափայտ․ Տավուշի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նավուր գյուղի բնակիչ 41-ամյա տղամարդը զբաղվում է ապօրինի ծառահատումներով, իսկ հատած ծառերից պատրաստում շինափայտ։ Ստուգման ընթացքում իրավապահները տղամարդու արհեստանոցին կից շինությունում հայտնաբերեցին տարբեր չափերի շուրջ 10 խորանարդ մետր կողահատ տախտակ: Պարզվել է, որ տախտակն իրենն է, ձեռք է բերել մոտ մեկ տարվա ընթացքում` իրենց գյուղին […] ...
13:17 15.08.2025
Օվերչուկը նախատեսում է շփումներ ունենալ Ադրբեջանի հետ հաջորդ շաբաթվա վերջինՌուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նախատեսում է շփումներ ունենալ ադրբեջանական կողմի հետ հաջորդ շաբաթվա վերջին։ Ուրբաթ օրը Օվերչուկը լրագրողներին հայտնեց, որ հաջորդ շաբաթ կայցելի Երևան, որտեղ, ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը։ «Հաջորդ շաբաթվա վերջում ես նաև հանդիպում եմ նախատեսել ադրբեջանական կողմի հետ։ Մենք այնտեղ նույնպես կքննարկենք այս հարցերը։ Այսպիսով, առաջընթաց […] ...
13:09 15.08.2025
Ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել․ կա երկու տուժածՕգոստոսի 15-ին, ժամը 11։18-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Ձորք թաղամասի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել […] ...
13:05 15.08.2025
Օգոստոսի 17-19-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանովԵրևանում օգոստոսի 15-ին ցերեկը, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 16-ին երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 15-16-ին,19-20-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 15-ի ցերեկը, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 16-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր […] ...