12:59 09.11.2018
Արմավիրի մարզի Դաշտ գյուղի դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանը դպրոցի ուսուցիչների բողոքների հիման վրա ազատվել է աշխատանքից:
Դպրոցի աշակերտներից մեկի ծնող Նարինե Գրիգորյանի խոսքով՝ արդեն 5 տարի պաշտոնավարող տնօրենը՝ Սուսաննա Նազարյանը, որի պաշտոնավարման ժամկետը լրացել էր հոկտեմբերի 28-ին, սակայն նա շարունակում էր լինել ժամանակավոր պաշտոնակատար, մանկավարժների հորդորով երեկ ազատվել է աշխատանքից.
«Մենք դեմ չենք մեր մանկավարժներին, բայց մենք դեմ ենք իրենց որոշմանը, մենք պահանջում ենք Նազարյան Սուսաննային, կփակենք բոլոր ճանապարհները, մենք մեր երեխաներին կհանենք: Ես ունեմ 2 աշակերտ այս դպրոցում՝ 11-րդ և 3-րդ դասարաններում, իսկ մեկն էլ ավարտել է արդեն»,- ասաց նա:
Ծնողի խոսքով՝ մանկավարժներն ասում են, որ տնօրենն իրենց հետ խիստ է, և բոլոր իրավունքները տվել է դպրոցի աշակերտներին.
«Եթե պետք է, տնօրենը երեխեքի համար միջոցառում է անում, ասում է՝ թող մի քիչ պարեն, ուրախանան, երաժշտության տակ մարզանք են անում: Տնօրենը ոգևորում է, որ աշակերտը դպրոց գա: Ուսուցիչները գյուղում աղմուկ արեցին, որ դաս չկա և չմտան դպրոց, բայց մենք մեր երեխաների հետ եկանք, ժամը 11:20-ին մանկավարժները նոր մտան դպրոց ու իմացանք, որ մարզպետարան էին գնացել: Մարզպետարանից իրենց հետ վարչության պետի էին բերել, որը մեզ լսելուց հետո լրիվ սխալ է ներկայացրել մարզպետին: Մեր գյուղում կա ընտրության իրավունք ունեցող 340 մարդ, մենք 180 ձայն ենք հավաքել՝ ի աջակցություն: Մարզպետը մեզ ընդունել է և ասել, որ կլինի մրցույթ, բայց մենք չենք ուզում, մենք ուզում ենք հենց այս տնօրենին: Մենք երկուշաբթի օրը դպրոցը փակելու ենք, բանալին պահենք մեր ձեռքում»:
Նարինե Գրիգորյանը պատմեց, որ տնօրենը խիստ է եղել ուսուցիչների հետ, քանի որ նրանք ուսուցչանոցում հաց էին ուտում, իսկ այդ խստությունը, որը ծնողի խոսքով՝ արդարացված է եղել, դուր չի եկել ուսուցիչներին: Նրա խոսքով՝ դպրոցի աշակերտների ծնողների 100 տոկոսից 70-նն ուզում է վերադարձնել տնօրենին, իսկ մնացած 30 տոկոսն անտարբեր է այս խնդրի հանդեպ կամ էլ վախենում է խոսել:
Դաշտ գյուղի դպրոցի միջադեպի ականատես Հարություն Մկրտչյանը նշեց, որ դպրոցի ուսուցչական անձնակազմը, իրենց ամբիցիաներից ելնելով, չի փորձում որևէ կոմպրոմիսային տարբերակի գալ.
«Խնդիրն էստեղ շատ լարված է, մենք հիմա ժամանակ կտանք, որպեսզի մարզպետարանից մարդ գա և այս թնջուկին լուծում տա, կա՜մ կլինի արագ լուծում, կա՜մ մարդիկ կփակեն որևէ միջպետական ճանապարհ: Ճանապարհն արդեն փակ էր մի կես ժամով, բայց ոստիկանների խնդրանքով բացվեց քաղաքացիների կողմից, բայց նրանք պատրաստ են ևս մեկ անգամ փակել ճանապարհը: Հիմա ուսուցիչները և ծնողները խմբված են դպրոցի դիմաց: Ինձ փոխանցում են, որ նախկին տնօրենը եղել է շատ խիստ այն ուսուցիչների նկատմամբ, որոնք երեխաներին անվանել են գոմից դուրս եկածներ, անասուններ, ոչխարներ և այսպես շարունակ: Այստեղ նաև ԿԳՆ-ից ներկայացուցիչ բերելու խնդիր կա, որպեսզի կատարվի օբյեկտիվ քննություն, և այսպիսի ուսուցիչները գոնե 5 տարով զրկվեն ուսուցչական գործունեություն ծավալելու իրավունքից»:
19:55 19.08.2025
Հայ-իրանական հարաբերությունները կխորանան՝ հասնելով ստրատեգիական մակարդակիՀայաստանն ու Իրանը համագործակցության 10 հուշագիր են ստորագրել այսօր: Դա տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հանդիպման շրջանակում: Երկու ղեկավարները նախ հանդիպեցին առանձնազրույցի ձևաչափում, ապա նաև ընդլայնված կազմերով, որից հետո Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։ Նիկոլ Փաշինյան-Մասուդ Փեզեշքիան հանդիպման կարևոր շեշտադրումները՝ ռեպորտաժում: ...
19:50 19.08.2025
Ի՞նչ տարաձայնություն ունեն «Ռեալն» ու Վինիսիուսը«Ռեալը» խնդիրներ ունի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ պայմանագրի երկարաձգման բանակցություններում, հաղորդում է ESPN-ը: Բանակցությունները փակուղի են մտել մի քանի շաբաթ առաջ, երբ բրազիլացու ներկայացուցիչները «Ռեալի» առաջարկի ընդունումը ցանկալի չեն համարել: Վինիսիուսի ներկայացուցիչները հույս ունեին ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը բարձրացնել մինչև 20 միլիոն եվրո, որը պարգևավճարներով կհասներ 30 միլիոնի: Սակայն մադրիդցիների առաջարկը կազմել է ընդհանուր 20 միլիոն: […] ...
19:45 19.08.2025
Հանրապետության նախագահը հանդիպել է Իրանի նախագահի հետՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ։ Նախագահ Խաչատուրյանը ողջունել է իր պաշտոնակցին՝ ընդգծելով երկկողմ բարեկամական կապերի կարևորությունը և վստահություն հայտնել, որ Իրանի նախագահի այցը կնպաստի Հայաստանի և Իրանի հարաբերությունների հետագա խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը։ Նախագահ Փեզեշկիանն իր […] ...
19:38 19.08.2025
Ուկրաինան և ԵՄ-ն չեն քննարկել Կիևի համար 90 միլիարդ դոլարի զենքի գնումըՈւկրաինան և ԵՄ-ն Վաշինգտոնում չեն քննարկել Կիևի համար ԱՄՆ-ից եվրոպական գումարով զենք գնելու հարցը՝ ընդհանուր առմամբ մինչև 90 միլիարդ դոլարի չափով, ինչը Զելենսկին Վաշինգտոնում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Արիանա Պոդեստան։ «Վաշինգտոնում կայացած բազմակողմ հանդիպման ժամանակ Ուկրաինան և ԵՄ-ն այս հարցը չեն քննարկել», – […] ...
19:30 19.08.2025
WSJ. Ռուբիոն կգլխավորի Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ մշակելու խումբըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և եվրոպացի առաջնորդները համաձայնության են եկել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կգլխավորի Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ մշակելու աշխատանքային խումբը, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ խմբում կներառվեն ազգային անվտանգության խորհրդականներ և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ, իսկ ԱՄՆ-ը «համակարգող» դեր կխաղա քննարկումների գործընթացում։ Եվրոպացի պաշտոնյաները նաև […] ...