«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները պնդում են՝ ներքին հակասություններ չունեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները պնդում են՝ ներքին հակասություններ չունեն

21:46 14.11.2018

Այսօր կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ  SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներից, թե արդյո՞ք իրենք հակասություններ ունեն ներսում: Այսպես մտածելու պատճառն այն է, որ նախաձեռնության անդամները պատվիրված մեքենաների թվի վերաբերյալ միշտ չէ, որ նույն պատասխանն են տալիս: Միանշանակ չէ դիրքորոշումը նաև ղեկը փոխել-չփոխելու վերաբերյալ.

«Մեր կազմակերպության  մեջ չկա նման բան, բոլորս միասին մի նպատակ ունենք, որ այդ մեքենաները ներկրվեն աջ ղեկով: Չկան մարդիկ, ովքեր համաձայն են կառավարության առաջարկի հետ: Մենք ի սկզբանե մերժել ենք ղեկը փոխելու առաջարկը»,- ասել են ակցիային ներկա նախաձեռնության անդամները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան  «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները  փակել են Հանրապետության հրապարակից Տիգրան Մեծի պողոտա տանող հատվածն այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օգնականը՝ Նաիրի Սարգսյանն, ասել է, որ ՊԵԿ-ի առաջարկն անփոփոխ է մնում՝ պետք է մեքենաները ներկրել և մեկ տարվա ընթացքում ղեկը ձախ տեղափոխել: Ակցիայի մասնակիցները փորձել են մոտենալ նաև Կառավարության շենքից դուրս եկող փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանին, նա ասել է, որ գործնական հանդիպման է, շտապում է: Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն է մոտեցել ակցիայի մասնակիցներին և ասել, որ Ավինյանն իրեն է հանձնարարել զբաղվել խնդրով: Վարագ Սիսեռյանը վաղը կհանդիպի «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ: Սիսեռյանն ասել է, որ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության աշխատանքի համակարգմամբ հենց Ավինյանի գրասենյակն է զբաղվում: Սիսեռյան-«Ղեկը աջ» նախաձեռնության անդամներ հանդիպումը կկայանա վաղն առավոտյան:

Ըստ փոխվարչապետի պաշտոնակատարի  գրասենյակի ղեկավարի՝ կփորձեն գտնել բոլորի համար ձեռնտու լուծում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեպ Գվարդիոլան թիմի նոր ավագ է ընտրել

16:18 20.06.2025

Պեպ Գվարդիոլան թիմի նոր ավագ է ընտրել

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան թիմի նոր ավագ է ընտրել Բեռնարդու Սիլվային։ Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը։ Նախկինում «Մանչեսթեր Սիթիի» ավագը ընտրվում էր ակումբի ներկայացուցիչների քվեարկությամբ, բայց Կևին Դե Բրույնեի հեռանալուց հետո Պեպ Գվարդիոլան որոշել է, որ թիմի նոր ավագը լինելու է պորտուգալացի կիսապաշտպանը։ Փոխարինողներ են նշանակվել Ռուբեն Դիաշը, Ռոդրին ու Էրլինգ Հոլանդը։ […] ...

Դանիել Դանիելյանը հետևել է երաժշտական լսումների և մրցույթ-ստուգատեսի երևանյան փուլին

16:11 20.06.2025

Դանիել Դանիելյանը հետևել է երաժշտական լսումների և մրցույթ-ստուգատեսի երևանյան փուլին

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ընկերակցությունն իրականացնում է «ՀՀ երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներում ուսումնամեթոդական և գործնական օգնություն, մանկավարժների դասալսումներ» ծրագիրը։ Ծրագրի շրջանակում անցկացվում է «Հայրենիքը, արվեստն ու ես» մրցույթ-ստուգատեսը, որը բաղկացած է երեք փուլից։ Մրցույթի 2-րդ փուլն ընթանում է հունիսի 19-21-ը Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը […] ...

Կառավարությունը շարունակում է ապահովել կրթական հաստատությունների շենքային պայմանների և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների իրականացումը

16:04 20.06.2025

Կառավարությունը շարունակում է ապահովել կրթական հաստատությունների շենքային պայմանների և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների իրականացումը

Կառավարությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2025 թ. պետբյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին կատարել է վերաբաշխում՝ 433,428.1 հազար դրամի չափով՝ կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների և ենթակառուցվածքների, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավման նպատակով։ Մասնավորապես՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության, ուսումնասիրությունների, չափագրությունների համար կհատկացվի 5,179.9 հազար դրամ՝ Տեղեկատվական մոդուլային կենտրոնի […] ...

Աննա Հակոբյանը Վիեննայում մասնակցել է «Փափուկ ուժ և աշխարհաքաղաքականություն» թեմայով աշխատաժողովին

15:58 20.06.2025

Աննա Հակոբյանը Վիեննայում մասնակցել է «Փափուկ ուժ և աշխարհաքաղաքականություն» թեմայով աշխատաժողովին

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան հյուրընկալել է միջազգային կարևոր աշխատաժողով, որի շրջանակում մի շարք երկրների առաջին տիկնայք և պարոններ քննարկել են փափուկ ուժի նշանակությունը ժամանակակից աշխարհաքաղաքականության և դիվանագիտության համատեքստում։ Աշխատաժողովին մասնակցել է նաև Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ ...

Եղեգնաձորում «Թումո տուփ» կհիմնվի

15:53 20.06.2025

Եղեգնաձորում «Թումո տուփ» կհիմնվի

Կառավարությունն ընդունել է «Հողամաս հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ Եղեգնաձորի վարժարանին ամրացված անշարժ գույքից հողամասը կառանձնացվի և անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի Սիմոնյան կրթական հիմնադրամին՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն-տուփեր հիմնելու նպատակով: «Թումոն տուփի մեջ» ծրագիրը նպատակաուղղված է ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսուցումը ՀՀ մարզերի քաղաքների և գյուղերի երեխաների համար հասանելի դարձնելուն: […] ...

Նիկո Ուիլյամսն ու «Բարսելոնան» համաձայնության են հասել

15:46 20.06.2025

Նիկո Ուիլյամսն ու «Բարսելոնան» համաձայնության են հասել

«Բարսելոնան» ու Բիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը համաձայնության են հասել, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: 22-ամյա ֆուտբոլիստը 6 տարվա պայմանագիր կստորագրի և արեկան կստանա 7-8 միլիոն եվրո աշխատավարձ: Այժմ «Բարսելոնան» պետք է բանակցություններ վարի Բիլբաոյի «Աթլետիկի» հետ: Նիկո Ուիլյամսը Լա լիգայի 2024/25 մրցաշրջանում անցկացրել է 29 հանդիպում, խփել է 5 գոլ և կատարել նույնքան գոլային […] ...

BACK_TO_TOP