00:09 16.11.2018
Վերջապես Գյումրիում տնակների փաստացի թիվ է հայտարարվում՝ 2826: Սա քաղաքապետարանի կատարած վերջին փաստագրման տվյալներն են: 30 տարի անց հաջողվել է ստանալ տնակների ճշգրիտ պատկերը և անձնագրային բաժանմունքներում դադարեցնել տնակային հասցեներում նոր հաշվառումները: Փաստագրման արդյունքները որոշ ճշտումներից հետո կներկայացվեն կառավարություն: Նոր փաստագրումը հնարավոր է դառնա կարևոր փաստաթուղթ՝ բնակարանային որևէ ծրագիր կազմելու համար:
Գյումրիում տնակները ժամանակավորից վերածվել են հիմնական բնակության տարածքի: Ոմանք տուն ստանալուց հետո կարող էին քանդել, բայց փոխարենը պահել են որպես վարձու տարածքներ: Վարձակալությամբ տնակ տալու երևույթը ավելի է խորացել քաղաքում: Երվանդ Մկրտչյանի ընտանիքը 4 տարի է՝ վարձով է տնակում ապրում: Հայրական տնից դուրս է եկել, երկու եղբոր ընտանիք փոքր տան մեջ չէին տեղավորվում: Ասում է՝ ի վիճակի չի եղել քարաշեն բնակարանի համար ամսական 30.000 դրամ բնակվարձ տալ, ինքն էլ 10.000 դրամ վարձով տնակն է ընտրել:
Տնակ վարձակալելը ձեռնտու է շատ ընտանքիների, այն էժան է քարաշենից գրեթե 4 անգամ: Հիմա Գյումրիում շատ ընտանիքներ են տնակների վարձակալներ, նույնիսկ հաշվառում ունեն վարձով տնակում: Սա միակ անթույլատրելի գործարքը չէ տնակային հասցեներում: Ժամակավոր կացարանը Գյումրիում դարձել է նաև վերավաճառքի գույք: Սա էլ նպաստել է հարևան գյուղերից ընտանիքների՝ Գյումրի բնակության տեղափոխվելուն: Գյումրիի քաղաքապետարանի բնակտնտեսության, համատիրությունների համակարգման բաժնի առաջատար մասնագետ Արման Շաբոյան ասում է, որ նոր փաստագրմամբ՝ պարզվել է, որ Գյումրիում մոտ 200 ընտանիքներ հարևան գյուղերից են եկել ու տնակներում հաստատվել, 400 ընտանիք էլ ժամանակին բնակարան է ստացել, դրանք վաճառել է ու դարձյալ տնակ տեղափոխվել:
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանը վստահեցնում է, որ ովքեր կարողացել են, մաղարիչով մի քանի անգամ են նույնիսկ տուն ստացել, իսկ ովքեր որ լռակյաց, արժանապատիվ կյանքով էին ապրում ու սուսուփուս սպասում էին բնակարանի իրենց հերթին, այդպես էլ տուն չստացան ու մնացին հերթից դուրս:
Նոր փաստագրմամբ՝ ի հայտ են եկել տնակային հասցեով հաշվառված քարե և կիսաքարե կառույցներ: Դրանց թիվը հասնում է 700-ի: Մի մասը կապիտալ շինություն է: Իսկ թե դրանք ինչ կարգով, ում թույլտվությամբ են ստացել տնակային հաշվառում, քաղաքապետարանին չի էլ հետաքրքրում: Խնդիրն այն է, որ այդ կառույցները հատակագծով կանաչ գոտիներում են գտնվում, դրա համար էլ չեն սեփականաշնորհվում, որ հասցեափոխություն լինի:
Յուրաքանչյուր տնակ հիմա անձնագիր ունի, որտեղ ներառված են տնակի համարակալումը, բնակիչների անձնագրային տվյալները, տնակում հայտնվելու պատճառները և այլն։ Նոր տնակներ որևէ տարածքում տեղադրելու երևույթը՝ վստահեցնում են, որ այս փաստագրումից հետո բացառվելու է: Վերահսկող մեխանիզմներն են շատ, ինչը, ըստ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանի, եթե արվեր տարիներ առաջ, ապա տնակները քաղաքում սնկերի նման չէին աճի: Իսկ բացթողումները իշխանությունների անվերահսկողության հետևանք են: Մարզպետարանի քաղաքաշինության վարչության բնակարանային քաղաքականության, բնակարանային և ենթակառուցվածքների բաժնի պետ Տիգրան Հարությունյանի խոսքերով՝ սխալը եկավ այնտեղից, երբ բնակարան հատկացնող կառույցները չստանձնեցին տնակները քանդելու խնդիրը: Այն մնաց Գյումրիի քաղաքապետարանի պատասխանատվության տիրույթում, ինչը չարվեց:
Գյումրիում մոտ 450 տնակ փակ է ավելի քան 10 տարի։ Տերերի մասին տեղեկություններ չկան, թեև դրանք ճշտելու և իմանալու տարբերակներ եղել են, իսկ իրականացնելու համար, պարզվում է՝ կառավարության որոշում չի եղել: Հիմա էլ Շիրակի մարզպետարան ներկայացված տնակների ցուցակից 291 տնակի բնակիչների անուններ քաղաքապետարանը չի ներկայացրել: Տնակները փակ են, բնակիչների անուններն՝ անհայտ: Նոր փաստագրմամբ՝ Գյումրիում առկա 2826 տնակներում 9000-ից ավելի մարդ է ապրում: Ոստիկանությունով հնարավոր է հաշվառվածների իրական թիվը բացահայտել, իսկ կադաստրով՝ հստակեցնել, թե տնակների բնակիչներից դեռ քանիսն այլ տեղ անշարժ գույք ունեն:
19:12 07.08.2025
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներինՕգոստոսի 7-ին՝ ժամը 16:06-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ լիճ» հանգստյան գոտուց Գոշ գյուղ տանող անտառի արահետներից մեկում քաղաքացիներ են մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Գոշ գյուղի մոտակա անտառում հայտնաբերել են չորս քաղաքացու […] ...
18:51 07.08.2025
Արտակ Ղազարյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնիցՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արտակ Ղազարյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արտակ Ղազարյանին ազատել ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ։ ...
18:36 07.08.2025
Մենք տարբեր աշխարհների մարդիկ ենք․ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականումՀայաստանի ազգային հավաքականի պաշտպան ու ավագ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան ազգային թիմում: Ֆուտբոլիստն այս մասին հայտնել է «Արմենպրեսի» հետ զրույցում: «Զգացի, որ արդեն ժամանակն է: Ես հավաքականում անցկացրել եմ 92 հանդիպում, ու հավաքականն էլ ինձ շատ բան է տվել կարիերայում: Ես էլ իմ կարիերայի 15 տարին անմնացորդ նվիրել եմ հավաքականին: Միշտ խաղացել եմ նվիրված […] ...
18:27 07.08.2025
Հարավային Կովկասում տարանցիկ ճանապարհը կշահագործվի Հայաստանի օրենսդրության շրջանակներում. ReutersReuters գործակալությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայանալիք եռակողմ հանդիպման օրակարգից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը, վկայակոչելով իրազեկ աղբյուրների, գրել է, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայանալիք հանդիպման ընթացքում կստորագրվի խաղաղության շուրջ շրջանակային փաստաթուղթ, որով ԱՄՆ-ն կստանա Հարավային […] ...
18:21 07.08.2025
Հալաբյան փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել էՕգոստոսի 7-ին` ժամը 16:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին։ ...
18:16 07.08.2025
Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձըՔննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Միջոցներ են ձեռնարկվում տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Մանրամասները՝ ՔԿ տեսանյութում: ...