19:00 15.11.2018
Եվ այսպես, ԱԺ արտահերթ ընտրությունների համամասնական ցուցակները հայտնի են: Հայտնի ու նոր-նոր հայտնի դառնալու փորձեր անող քաղաքական ուժերի ցուցակներում մարդիկ էլ են հայտնի ու անհայտ կամ հայտնի դառնալու բացահայտ ու անհայտ հավակնություններով:
Ամեն ինչ կախված է քաղաքական ուժի ներկայիս վարկանիշից և ցուցակում թեկնածուի ընթացիկ դիրքից: Ցուցակներում հետաքրքիր է ոչ միայն թեկնածուների այդ դիրքը, այլ ոմանց դեպքում՝ ներկուսակցական ու միջկուսակցական դիրքային տեղաշարժը:
Սկսենք «Իմ քայլը» դաշինքի ցուցակից, որն ամենամեծն է, ճիշտ այնպես, ինչպես ամենամեծն են հիմա քաղտեխնոլոգներն ու քաղաքագետները գնահատում այս քաղաքական ուժի հնարավորությունները:
Ցուցակի առաջին հատվածում ամեն ինչ պարզ է, հետաքրքիր է դառնում հետոն: Եթե հիմք ընդունենք ընտրությունների արդյունքների մասին առավել շատ հնչող տոկոսային կանխատեսումները, ապա «Իմ քայլը» դաշինքի ցուցակի անցողիկ տեղերի առնվազն 50 տոկոսը հասարակության լայն շերտերին անհայտ անուններ են: Հայտնիներն էլ միայն ՔՊ-ականներ չեն:
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի «լավ» դիրքերում են, օրինակ՝ ՀՀԿ խմբակցության նախկին անդամներ Ֆելիքս Ցոլակյանն ու Շիրակ Թորոսյանը, նաև հայտնի մարզիկի ոչ պակաս հայտնի որդին՝ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը:
«Իմ քայլը» դաշինքի ցուցակում է նաև ոստիկանության գնդապետ Արմեն Խաչատրյանը: Վերջինս, ի դեպ, արդեն նաև ՔՊ կուսակցության անդամ է:
Ընդհանուր առմամբ՝ «Իմ քայլը» դաշինքի 183 հոգանոց ցուցակում 125-ը ՔՊ-ականներ են, 3-ը՝ «Առաքելություն» կուսակցությունից, իսկ 55-ը՝ անկուսակցական:
ԲՀԿ-ի ցուցակում ներսուդուրս տեղաշարժեր կարծես չկան: Ցուցակը գլխավորողի անունը վաղուց էր հայտարարվել:
Տասնյակում էլ արդեն հին ԱԺ-ից հայտնի ու առավել ակտիվ ԲՀԿ-ականներն են: Ցուցակում չկան «Ծառուկյան» դաշինքում միավորված մյուս քաղաքական ուժերի որոշ ներկայացուցիչներ, օրինակ՝ ՀՀՇ-ական Արարատ Զուրաբյանը: Ամեն ինչ այստեղ կանխատեսելի էր:
Ամենաինտրիգայինն ու անկանխատեսելին հավակնում էր լինել Հանրապետականների ցուցակը:
Երբ պարզ դարձավ, որ հանրապետականները մտնելու են ընտրապայքար, պարզ էր նաև, որ պետք է գործի դրվի նոր ռազմավարություն ու ցուցակում առավել շատ տեղեր զբաղեցնեն հեղափոխության օրերին առավել քիչ քարկոծված կամ ընդհանրապես անբիծ մնացած անունները:
Այս տրամաբանությամբ էլ ցուցակն առաջնորդեցին Վիգեն Սարգսյանն ու Արփինե Հովհաննիսյանը:
Ցուցակի երրորդ համարի անունը հասարակական ընկալումներում ամենաանսպասելին էր: Սկզբում ՀՀՇ-ական, այնուհետ՝ 2008-ից 2012 թվականներին ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանը, հիմա որպես անկուսակցական, ՀՀԿ-ի ցուցակի երրորդ տեղում է:
Անկուսակցական է նաև Մենուա Հարությունյանը, որը ցուցակի 9-րդ համարն է, կուսակցության նոր անուններից մեկը:
Իսկ հարևանությամբ Արտաշես Գեղամյանն է՝ ՀՀԿ խմբակցության «Ազգային Միաբանությունը» ներկայացնող հնաբնակը:
Հներից էլի անուններ կան՝ Շուշան Պետրոսյան, Հերմինե Նաղդալյան՝ 16 ու 20 համարներն են, միայն թե հիմա ու նախորդ ընտրություններին այս համարները տարբեր բաներ են նշանակում:
Քաղաքական ուժեր կան, որոնց հավակնությունները վերջին շրջանի քաղաքական իրադարձություններից հետո ավելի բարձր վարկանիշ ձեռք բերած մեկ-երկու անձերի անուններով են պայմանավորված, օրինակ՝ նորաստեղծ «Մենք» դաշինքի պարագայում` Արամ Սարգսյանի ու Արտակ Զեյնալյանի:
«Լուսավոր Հայաստան»-ի դեպքում՝ Էդմոն Մարուքյանի ու Մանե Թանդիլյանի:
ՀՅԴ ու «Օրինաց երկիր» կուսակցությունների համամասնական ցուցակներում հայտնի դեմքերի անունները հաջորդում են մեկը մյուսին պարզ տրամաբանությամբ՝ ըստ ներկուսակցական վարկանիշի:
Նույնը երևի ընտրապայքար մտած մյուս, բայց դեռ ոչ այնքան հայտնի քաղաքական ուժերի պարագայում է: Պարզապես այստեղ թեկնածուների հեղինակության չափն ու վարկանիշը հայտնի է միայն ներկուսակցական շրջանակներում:
Այդպիսի կուսակցություններից է, օրինակ՝ «Ազգային առաջընթաց»-ը: Կուսակցությունն իր մասին հետևյալն է գրել.
«Մեր շարքերում չկան հայտնի դեմքեր, բայց կարծում ենք, որ հայտնի լինելով պայմանավորված չեն պատգամավորի համար անհրաժեշտ հատկությունները»:
Ի դեպ, այս կուսակցությունը միակն է, որի համամասնական ցուցակը կին է գլխավորում ու որի առաջին տասնյակի 6 անունները ոչ թե Երևանից են, այլ մարզերից:
10:30 30.07.2025
Մեծ Բրիտանիան հայտնել է Պաղեստինի պետությունը ճանաչելու ժամկետներըՄեծ Բրիտանիան սեպտեմբերին կճանաչի Պաղեստինի պետությունը, եթե Իսրայելը չհամաձայնվի Գազայում հրադադարի և քայլեր չձեռնարկի երկարաժամկետ խաղաղության համար, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը պաղեստինյան անկլավում ստեղծված իրավիճակը քննարկելու համար հրավիրված ամառային կաբինետի արտակարգ նիստում։ Նա մանրամասնել է, որ կձեռնարկի այս քայլը, եթե «Իսրայելի կառավարությունը նշանակալի քայլեր չձեռնարկի Գազայում սարսափելի իրավիճակին վերջ դնելու համար, չդադարեցնի […] ...
10:00 30.07.2025
NBC. Պենտագոնի ղեկավարը կարող է հրաժարական տալԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը քննարկում է Թենեսիի նահանգապետի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը հաջորդ տարի, ինչը կպահանջի, որ նա հրաժարական տա Պենտագոնի ղեկավարի պաշտոնից, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ վերջին երեք շաբաթների ընթացքում Հեգսեթը լրջորեն քննարկել է պաշտոնի համար առաջադրվելու և ընտրարշավ սկսելու հնարավորությունը։ Սակայն, ըստ Պենտագոնի կանոնների, Հեգսեթը պետք […] ...
09:50 30.07.2025
Թրամփը հայտարարել է, որ թույլ կտա ԱՄՆ ժամանած ուկրաինացիներին մնալ երկրումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է թույլ տալ երկիր ժամանած Ուկրաինայի քաղաքացիներին մնալ ԱՄՆ-ում մինչև ռազմական գործողությունների ավարտը։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողներին։ «Այո՛։ Կարծում եմ՝ կհաջողվի», – ասել է նա, երբ հարցրել են, թե արդյոք ուկրաինացիները կկարողանան մնալ Միացյալ Նահանգներում մինչև Ուկրաինայի ճգնաժամի ավարտը։ «Շատ մարդիկ մեզ մոտ […] ...
09:40 30.07.2025
Նիդեռլանդների ԱԳՆ-ը կանչել է Իսրայելի դեսպանին՝ Գազայում ստեղծված իրավիճակի պատճառովՆիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իսրայելի դեսպանին՝ կապված Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակի վատթարացման և անկլավին սննդամթերքի մատակարարման շրջափակման հետ, հայտարարել է արտգործնախարարի պաշտոնակատար Կասպար Վելդկամպը։ «Այսօր ես կանչեցի Իսրայելի դեսպանին և նրան հստակեցրի, թե որքան լուրջ ենք մենք վերաբերվում Գազայի հատվածում տիրող իրավիճակին», – ասել է նա RTL հեռուստաալիքի եթերում։ Վելդկամպը շեշտել է, որ […] ...
09:31 30.07.2025
Վթարային ջրանջատում՝ Սևան քաղաքում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 30-ին՝ ժամը 09:30-20:00-ն, կդադարեցվի ք. Սևան Նաիրյան, Սյունյաց փողոցների, Նալբանդյան 0-12, 25, 27, 29 շենքերի ջրամատակարարումը: ...
09:29 30.07.2025
Թրամփը հայտարարել է, որ Սի Ծինփինը ցանկանում է, որ ինքը այցելի ՉինաստանԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ցանկանում է, որ ինքը այցելի Չինաստան։ «Սի Ծինփինը ուզում է, որ ես գնամ այնտեղ, և նա կգա Միացյալ Նահանգներ։ Մենք, ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում կմեկնենք Չինաստան, գուցե մինչև այս տարվա վերջը», – ասել է ամերիկացի առաջնորդը Breitbart News-ին տված հարցազրույցում՝ նշելով, որ հնարավոր այցելությունների […] ...