23:45 06.12.2018
Արտահերթ ընտրությունների նախընտրական պայքարը մեկ օրից ավարտվում է: Քաղաքական ուժերի Շիրակի մարզի կուսակցական շտաբներում, քարոզարշավի ընթացքի կարճ ժամկետով պայմանավորված, շատ բաց տեղերի ու առանձնահատկությունների մասին այսօր են խոսում, հաշվի առնելով այն, որ վաղը՝ դեկտեմբերի 7-ին քարոզչական բնույթի բոլոր հանդիպումներն ու հավաքները չեղյալ են հայտարարվել: Տասնօրյա ընտրապայքարի արդյունքներն են ամփոփել «Բարգավաճ Հայաստան», «Սասնա ծռեր», «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունների և «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներն ու կուսակիցները։
Շիրակի մարզում արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլը» դաշինքը մասնակցում է 15 թեկնածուներով: Կուսակցության շտաբի անդամները նշում են, որ այս ընթացքում պահպանել են թիմային մոտեցումը այսինքն՝ հանուն կուսակցության քարոզչությունը, բայց 15 թեկնածուներն իրենց հերթին առանձին թիմերով աշխատանքն են ընտրել: Ներքին պայքարն անխուսափելի է, ինչպես մեկ ու կես տարի առաջվա ընտրություններում:
«Իմ քայլը» դաշինքի տարածքային ցուցակում մարզային իշխանության ներկայացուցիչներ են, իսկ սա քարոզարշավի ընթացքում տեղիք տվեց քննադատությունների: Արդյոք կիրառվել են վարչական ռեսուրս կամ դրա օրինակներ են արդյոք, երբ տարածքային կառավարման պաշտոնյա թեկնածուներին համայնքների ղեկավարները հատուկ միջոցառումների դիմավորման արարողակարգն են կիրառում, ինչը մյուս քաղաքական ուժերի թեկնածուների դեպքում չի արվում :
«Մենք պայքարել ենք վարչական ռեսուրսի օգտագործման դեմ և չի կարող էնպես լինել,որ մենք օգտագործենք էն գործիքակազմը,որի դեմ տարիներ շարունակ պայքարել ենք»,- նշել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սերգեյ Տոնոյանը:
Հեղափոխությունից հետո շարժումից քաղաքական կուսակցության վերածված «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը առաջնորդվում է «Ընդդիմութանը՝ ոչ, այլընտրանքին՝ այո» կարգախոսով։ Շիրակի մարզում հինգ ռեյտինգային թեկնածու ունեին, մնացել են երեքը, նրանցից երկուսը ինքնաբացարկ են ներկայացրել։
«Նախորդ ընտրությունները ամբողջությամբ գծագրվում էր գործող ռեժիմի կողմից, այսինքն՝ ընտրությունները դեռ չվերջացած, արդեն իսկ հաշվարկած էր, թե ով քանի քվե ու քանի մանդատ է ստանալու խորհրդարանում, այժմ մենք էդ խնդիրը չունենք և խորհրդարան անցնելու ինտրիգ է առաջացել»,- նախորդ ու ներկա ընտրությունների տարբերության մասին է խոսել «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության Շիրակի մարզային պատասխանատու Վարդան Սրտաշյանը:
«Սասնա ծռեր» կուսակցությունն ունի 11 թեկնածու: Հանդիպումները անհատական չեն, թիմով են շրջում համայնքներում: Իսկ ժողովրդի վերաբերմունքը, ասում են, միանշանակ չէ նրանց հանդեպ, երբեմն ագրեսիա են ցուցաբերում։
«Շատ դեպքերում մարդկանց ապատեղեկատվություն է մատուցվել, լինում են տեղեր, որ մարդիկ սկզբից ուրիշ ձևով են մեզ ընդունում, այնուհետև բացառապես ուրիշ ձևով են մեզ ճանապարհում»,- ընտրողների վերաբերմունքի մասին է խոսել «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության թեկնածու Արտաշես Հարթենյանը:
Գրեթե անփոփոխ կազմով, կարգախոսով ու ծրագրերով ընտրություններին մասնակցող ԲՀԿ կուսակցության թեկնածուները նախկին բազմամարդ հավաքներից այս քարոզարշավի կարճ ժամկետում հրաժարվել են: Իսկ իրենց ծրագրերն ու թեկնածուներին հանրայնացնելու համար օգտագործել են սոցիալական հարթակը, ինպես նաև հեռուստատեսային բանավեճերը:
Ընտրապայքարում եղած 11 քաղաքական ուժերը միասին Շիրակի մարզում ունեն 114 թեկնածու, նախորդ ընտրությունների համեմատ սա ավելին է: Մեծ մասը երիտասարդ ու նոր դեմքեր են, որոնք քաղաքական գործընթացներին մասնակցում են նոր գաղափարներով ու նոր ձևաչափերով:
20:25 15.05.2025
Ֆորմուլա 1-ը նշել է 75 ամյակըՖորմուլա 1-ը նշել է 75 ամյակը և այդ կապակցությամբ հրապարակել է լուսանկար, որտեղ պատկերված են բոլոր տարիների չեմպիոնները: «Հերոսներ, լեգենդներ, կուռքեր: Հաշվարկը սկսված է 1950 թվականից»,- գրված է հայտարարությունում: Լեգենդար ավտոարշավորդների լուսանկարում են Ֆրանսիան ներկայացնող հայ ավտոարշավորդ Ալեն Պրոստը, Միխայել Շումախերը, Խուան Մանուել Ֆանյոն, Լյուիս Հեմիլթոնը, Մաքս Ֆերստապենը, Նիկի Լաուդան, Աիրտոն Սենան: 1950 թվականի մայիսին […] ...
20:13 15.05.2025
Քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերՄայիսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Ռեվազ Սոխաձեն։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր։ ...
19:54 15.05.2025
Ո՞ւմ կհանձներ ոսկե գնդակը լեգենդար Ֆաբիո ԿապելոնԼեգենդար մարզիչ Ֆաբիո Կապելոն հայտարարել է, որ «Ոսկե գնդակն» այս տարի կհանձներ «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալին: «Յամալը ֆանտաստիկ որակներ ունի և դեռ կարող է կատարելագործել իր խաղը, բայց չեմ շտապի նրան ֆենոմենալ կամ հանճարեղ անվանել: Այդ որակումները կարելի է տալ միայն Մեսսիին ու Մարադոնային: Ռոնալդուն էլ հրաշալի ֆուտբոլիստ է, նա բոլորից շատ է գոլ […] ...
19:47 15.05.2025
46 մենթոր դպրոցներում մեկնարկել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի թիվ 16 ավագ դպրոցում մասնակցել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլի մեկնարկին։ Համաժողովն անցկացվել է միաժամանակ ՀՀ 46 մենթոր դպրոցներում։ Համաժողովի նպատակը մասնակիցների փորձի փոխանակումն է կրթության ապագայի ամենակարևոր մարտահրավերների ուղղությամբ՝ նորարարության, համագործակցության և բարելավմանը միտված փոփոխությունների շեշտադրմամբ։ «Ուսուցչական […] ...
19:43 15.05.2025
Միրզոյանական 12-րդ մրցույթին մասնակցում է 20 պատանի կոմպոզիտորԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 12-րդ հանրապետական մրցույթը, որի աջակիցն է Հայաստանի կոմպոզիտորների միությունը: Մրցույթի նպատակն է հնարավորություն ընձեռնել պատանի կոմպոզիտորներին՝ ներկայացնելու իրենց ստեղծագործությունները և լինելու կոմպոզիտորական մեծ ընտանիքի անդամ: Այս տարի մրցույթին մասնակցում է 20 պատանի կոմպոզիտոր՝ երկու տարիքային խմբերում: Կրտսեր […] ...