00:42 12.12.2018
Վերջին 8 ամիսների ընթացքում ԱՄՆ-ը Վրաստանում դիվանագիտական ներկայացուցիչ չունի: ԱՄՆ դեսպանի պաշտոնը Վրաստանում թափուր էր մնացել 2018-ի մարտից՝ ԱՄՆ վերջին դեսպան Յան Քելիի հրաժարականից հետո, երբ վրացական մամուլը նրան մեղադրել էր լրտեսության մեջ:
Վրաստանում վերջերս կայացած նախագահական ընտրոթյունների ժամանակ ԱՄՆ-ը Վրաստանում չի ունեցել իր «բարձրաստիճան դիվանագիտական ներկայությունը»: Այն մասին , թե ինչու է այսքան երկար ձգձգվում Վրաստանում ԱՄՆ դեսպան նշանակելը, անդրադարձել է Foreign Policy-ի հոդվածագիր Ռոբի Գրեմերը: Նա միանշանակ ընդգծել է, որ ԱՄՆ դեսպանն «առավել նշանակալից դերակատարություն ունի» Վրաստանում, քան այլ երկրներում, քանի որ Վրաստանը միակ երկիրն է, որտեղ ԱՄՆ դեսպանի տեղը երկար ժամանակ մնացել է թափուր:
Ռոբի Գրեմերը Վրաստանում դեսպան նշանակելու ձգձգվող գործընթացի մեջ մեղադրել է Վրաստանի իշխանություններին, որոնք արգելակում են երկրում ԱՄՆ դեսպանի պաշտոնում կադրային դիվանագետ Բրիջիթ Բրինքի նշանակումը: Հղում անելով դիվանագիտական շրջանակներում սեփական աղբյուրին՝ Գրեմերը հիմնական պատճառը համարել է այն, որ Վրաստանի կառավարության որոշ անդամներ գտնում են, թե Բրինքը չափազանց բարեհաճ վերաբերմունք ունի արևմտամետ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ:
Բրինքի հենց այդ ենթադրյալ քաղաքական համակրանքի պատճառով վրացական իշխանություններն իբր հրաժարվում են ստորագրել նրա՝ Վրաստանում դեսպան նշանակվելու ագրեմանը: Մինչդեռ Բրիջիդ Բրինքն ունի դիվանագետի անբիծ կենսագրություն: 20 տարվա աշխատանքային ստաժով, բարձր որակավորում ունեցող դիվանագետ է, որը երկար տարիներ աշխատել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը: 2015թ․-ից առ այսօր նա ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալն է:
Հոդվածագրի հավաստմամբ՝ ԱՄՆ պետդեպը հրաժարվել է մեկնաբանել հիմնախնդիրը: Մինչդեռ ԱՄՆ նախագահի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է.
«Թրամփի վարչակազմը դեսպանների պաշտոնում առաջադրում է ուժեղ, բարձր որակավորում ունեցող թեկնածուների, և բոլոր ուժերը ներդնում է, որ նշանակումները հնարավորինս արագ կյանքի կոչվեն, այդ թվում՝ Վրաստանում»:
Այդուամենայնիվ, ինչու է ձգձգվում Վրաստանում ԱՄՆ պաշտոնական ներկայացուցչի նշանակումը, անհայտ է:
Ռոբի Գրեմերը ուշադրություն է սևեռում բացարձակ արևմտամետ Սաակաշվիլիի հեռանալուց հետո երկրում ստեղծված քաղաքական իրադրությանը, երբ 2012 թ․-ից ի վեր իշխող«Վրացական երազանք» կուսակցությունը շարունակում է երկրի արևմտյան ուղղվածությունը՝ լրացնելով այն Մոսկվայի հետ բարելավված կապերով: Ապա, հղում անելով ամերիկյան ու վրացական բազմաթիվ աղբյուրների, Գրեմերը գալիս է այն եզրահանգման, թե իբր Բրինքի նշանակումը Վրաստանում կասեցվել է երկրում ամենահարուստ ու ամենաազդեցիկ մարդու, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի կողմից:
Վրաստանում իշխող կուսակցությունն «անլուրջ ու անհիմն» է համարել հոդվածագրի հիմնավորումները՝ զգուշորեն ակնարկելով, թե՝ ո՞վ կարող է վիճարկել ԱՄՆ բարձրագույն իշխանության, տվյալ դեպքում՝ նախագահ Թրամփի կարգադրությունը, եթե նա որոշի Վրաստանում դեսպան նշանակել Բրիջիթ Բրինքին :
22:22 09.08.2025
Ինչո՞վ է առանձնահատուկ Վաշինգտոնյան հռչակագիրը. հարցազրույց Մարիա Կարապետյանի հետՎաշինգտոնյան հռչակագրի ու այլ փաստաթղթերի ստորագրումը նոր էջ է բացում Հայաստանի պատմության մեջ: Թե՞ ինչով են այդ փաստաթղթերն առանձնահատուկ և ի՞նչ զարգացումների հնարավորություն են տալիս, ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:15 09.08.2025
Ջրափրկարարներն ափ են դուրս բերել քաղաքացունՕգոստոսի 9-ին, ժամը 15։28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են,որ քաղաքացին լողալով հեռացել է ափից և չի կարողանում վերադառնալ։ Ջրափրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ մոտ 200 մետր հեռավորությունից քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ։ ...
22:09 09.08.2025
ՈՒԵՖԱ-ն որակազրկել է ՖլիկինՈՒԵՖԱ-ի վերահսկողության, կարգապահական և էթիկայի մարմինը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին որակազրկել է մեկ խաղով, հաղորդում է AS-ը։ Գերմանացի մասնագետը նաև տուգանվել է 20 000 եվրոյով «Ինտերի» դեմ մայիսի 6-ին Միլանում կայացած Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղից հետո վարքագծի հիմնական սկզբունքները խախտելու համար։ Այսպիսով՝ Իսպանիայի չեմպիոնը Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի Լիգայի փուլի առաջին խաղը կանցկացնի […] ...
21:53 09.08.2025
NYT. Եվրոպացի առաջնորդները վախենում են, որ դուրս կմնան Ուկրաինայի շուրջ բանակցություններիցԵվրոպական առաջնորդները մտավախություն ունեն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կարող են համաձայնության գալ Ուկրաինայի հակամարտությունը լուծելու հարցում՝ առանց Եվրամիության մասնակցության: Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հաղորդվում է, որ եվրոպացի պաշտոնյաները փորձում են համոզել Թրամփին, որ Ուկրաինան պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ և ցանկանում […] ...
21:43 09.08.2025
Միլիտաոն գոլ է խփել սեփական կիսադաշտիցՄադրիդի «Ռեալը» օգոստոսի 8-ին իր մարզաբազայում ընկերական խաղ է անցկացրել «Լեգանեսի» հետ փակ դռների հետևում և հաղթել 4-1 հաշվով: Հաշիվը բացել է «Լեգանեսի» ֆուտբոլիստ Սուլե Էլ Հադադին: Դրանից հետո, Ալոնսոյի թիմը 4 գոլ է խփել: Աչքի են ընկել Բրահիմ Դիասը, Դին Հաուսենը, Էդեր Միլիտաոն ու Ֆրանսիսկո Պիտարչը: Ի դեպ, Էդեր Միլիտաոն մրցակցի դարպասը գրավել է […] ...