17:36 15.12.2018
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովում Դեմոկրատական կուսակցության բարձրաստիճան անդամ Ռոբերտ Մենենդեսը իր պատրաստակամությունն է հայտնել շարունակել աշխատել ՀՀ-ում ԱՄՆ-ի կողմից առաջադրված դեսպան Լինն Թրեյսիի և Ադրբեջանում ԱՄՆ-ի կողմից առաջադրված դեսպան Էրլ Լիթցենբերգերի հետ մի շարք հարցերի շուրջ, ներառյալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այս մասին հայտնել է Asbarez.com-ը:
«Սենատում աշխատելիս ես միշտ պայքարել եմ Հայոց ցեղասպանության ազնիվ ճանաչման համար: Ես հավատում եմ, որ բարոյական տեսանկյունից մենք պետք է ճանաչենք հայ ժողովրդի դեմ իրագործված վայրագությունները»,- ընդգծել է սենատորը:
Մենենդեսը նշել է, որ աջակցում է Լինն Թրեյսիի թեկնածությանը և ակնկալում է նրա հետ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում սերտ համագործակցություն: Սենատորը նաև հավելել է, որ իրենց համագործակցությունից ակնկալում է ջանքեր Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Սենատոր Մենենդեսը նաև անդրադարձել է Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
«Համաձայն Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության՝ հանգստյան օրերին Հայաստանում անցկացված ընտրությունները համապատասխանում էին միջազգային ստանդարտներին: Ես կաջակցեմ կառավարության ջանքերը՝ հզոր ժողովրդավարական հաստատություններ ստեղծելու հարցում»,- ասել է նա:
Մենենդեսն անդրադարձել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիտցենբերգերին՝ նշելով, որ ակնկալում է նրա հետ սերտ ու շարունակական երկխոսություն վարել այն հարցի շուրջ, թե ինչպես է նա պատրաստվում կոչ անել Ադրբեջանին Արցախյան հակամարտության հարցում զերծ մնալ սպառնալիքներից:
22:33 09.08.2025
Երևանում «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանը22:22 09.08.2025
Ինչո՞վ է առանձնահատուկ Վաշինգտոնյան հռչակագիրը. հարցազրույց Մարիա Կարապետյանի հետՎաշինգտոնյան հռչակագրի ու այլ փաստաթղթերի ստորագրումը նոր էջ է բացում Հայաստանի պատմության մեջ: Թե՞ ինչով են այդ փաստաթղթերն առանձնահատուկ և ի՞նչ զարգացումների հնարավորություն են տալիս, ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:15 09.08.2025
Ջրափրկարարներն ափ են դուրս բերել քաղաքացունՕգոստոսի 9-ին, ժամը 15։28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են,որ քաղաքացին լողալով հեռացել է ափից և չի կարողանում վերադառնալ։ Ջրափրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ մոտ 200 մետր հեռավորությունից քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ։ ...
22:09 09.08.2025
ՈՒԵՖԱ-ն որակազրկել է ՖլիկինՈՒԵՖԱ-ի վերահսկողության, կարգապահական և էթիկայի մարմինը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին որակազրկել է մեկ խաղով, հաղորդում է AS-ը։ Գերմանացի մասնագետը նաև տուգանվել է 20 000 եվրոյով «Ինտերի» դեմ մայիսի 6-ին Միլանում կայացած Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղից հետո վարքագծի հիմնական սկզբունքները խախտելու համար։ Այսպիսով՝ Իսպանիայի չեմպիոնը Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի Լիգայի փուլի առաջին խաղը կանցկացնի […] ...
21:53 09.08.2025
NYT. Եվրոպացի առաջնորդները վախենում են, որ դուրս կմնան Ուկրաինայի շուրջ բանակցություններիցԵվրոպական առաջնորդները մտավախություն ունեն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կարող են համաձայնության գալ Ուկրաինայի հակամարտությունը լուծելու հարցում՝ առանց Եվրամիության մասնակցության: Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հաղորդվում է, որ եվրոպացի պաշտոնյաները փորձում են համոզել Թրամփին, որ Ուկրաինան պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ և ցանկանում […] ...
21:43 09.08.2025
Միլիտաոն գոլ է խփել սեփական կիսադաշտիցՄադրիդի «Ռեալը» օգոստոսի 8-ին իր մարզաբազայում ընկերական խաղ է անցկացրել «Լեգանեսի» հետ փակ դռների հետևում և հաղթել 4-1 հաշվով: Հաշիվը բացել է «Լեգանեսի» ֆուտբոլիստ Սուլե Էլ Հադադին: Դրանից հետո, Ալոնսոյի թիմը 4 գոլ է խփել: Աչքի են ընկել Բրահիմ Դիասը, Դին Հաուսենը, Էդեր Միլիտաոն ու Ֆրանսիսկո Պիտարչը: Ի դեպ, Էդեր Միլիտաոն մրցակցի դարպասը գրավել է […] ...