Թռչունների ժանտախտ ու հավերի անկում Շիրակի մարզի Մարմաշեն գյուղում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+26.09 oC

Թռչունների ժանտախտ ու հավերի անկում Շիրակի մարզի Մարմաշեն գյուղում

16:02 18.12.2018

Վերջին մեկ շաբաթում Մարմաշեն գյուղում հավերի անկման դեպքեր են գրանցվում: Ընտանի թռչուններ են սատկել գյուղի տնտեսությունների մեծ մասում։ Թե ինչ հիվանդություն է տարածված թռչունների մոտ, որևէ մասնագիտական խումբ չի եկել գյուղ, հետազոտություններ չեն արվել։ Մարմաշենցիները պատմել են, որ վիրուսը ծայր է առել մեկ ամիս առաջ, սակայն վարակվածության դեպքերն ավելացել են վերջին մեկ շաբաթում: Գյուղացիներն արտաքին նշաններից ելնելով են միայն ենթադրում, որ հավերի մոտ ժանտախտ հիվանդություն է տարածվել:

Մարմաշենցի տիկին Ալվարդի տնտեսությունում 3 օրում թռչնանոցի գրեթե բոլոր հավերը սատկել են: 35 հավից մնացել է 7-ը: Դրանք էլ չեն մնալու, համոզված է տիկինը: 7-ն էլ խեղճացել են ու հրաժարվել կերից:

«Ըսպես բերաններից ջուրը կերթա, կռռան գը ու սատկին գը»,- նկարագրել է Ալվարդ Բաղդասարյանը։

«100 թև հավ ունեինք, օրական 3-4 հատ սատկում են, առավոտ ելնում ենք՝ արդեն պառկած են գետնին, հիմի մնացել է մի 40 հատ»,- նշել է մարմաշենցի Լյովա Հարությունյանը։

Հարևան մյուս տնտեսություններում նույն վիճակն է: Գյուղի տարբեր ծայրերում եղած թռչնանոցներում օրական 5-6 հավ է սատկում: Գյուղացիներն էլ, առանց անասնաբույժին ու մասնագետներին տեղյակ պահելու, վարակի տարածումը թույլ չտալու համար սատկած թռչուններին հավաքել են մի տեղ ու այրել։

Թե ինչո՞ւ տեղյակ չեն պահել գյուղի անասնաբույժին՝ պատասխանեցին, թե գնալու ու հատուկ տեղյակ պահելու իմաստը ո՞րն էր, երբ անասնաբույժը հենց գյուղում է ապրում, և նրա անասնագոմում էլ են հավեր սատկել: Անասնաբույժն էլ հայտնել է, թե ոչնչից էլ տեղյակ չէ։

«Տեղյակ չեմ, լսել եմ մի թեթև, ինձ գյուղացիները տեղյակ չեն պահել»,- արդարացել է Մարմաշենի անասնաբույժ Հարություն Խաչատրյանը։

Անասնաբույժը հայտնել է, որ ժանտախտի դեմ անհրաժեշտ քանակի պատվաստանյութ չի ստացել և պատվաստել է այնքան թռչնի, որքանին պատվաստանյութը բավականացրել է:

«Տվել են 3600 թռչնի համար դոզա, գյուղն էլ ունի 8000 թև հավ, ինչքան որ տվել են, ես էդքան էլ պատվաստել եմ, կարող եք գնալ հարցնել գյուղում»,- պատճառաբանել է անասնաբույժը։

Թե ինչու է պահանջվածից երեք անգամ պակաս քանակի պատվաստանյութ ստացել, սա էլ իր գործը չի համարել, փոխարենը նշել է, թե մեղավորը հաշվառում կատարողներն են, ովքեր սխալ տվյալներ են ներկայացրել Սննդի անվտանգության պետական ծառայության մարզային կառույցին, որտեղ ևս տեղյակ չէին գյուղում հավերի անկումից:

Մեկ շաբաթից ավելի է՝ անկումները շարունակվում են, բայց սատկած թռչունները լաբորատոր հետազոտության չեն ենթարկվել, և չկա մասնագիտական եզրակացություն, թե ինչ վարակ է տարածված հավերի շրջանում: Միայն արտաքին ախտանշաններով են գյուղացիները ենթադրում, որ հավերի մոտ թռչունների ժանտախտ է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալոնսոն որոշել է «Ռեալի» 11 մետրանոցների հիմնական իրացնողին

22:39 12.08.2025

Ալոնսոն որոշել է «Ռեալի» 11 մետրանոցների հիմնական իրացնողին

Մադրիդի «Ռեալի» ընթացիկ առաջնության 11 մետրանոցների հիմնական իրացնող է նշանակվել Կիլիան Մբապեն։ Նա կմնա մադրիդյան ակումբի գլխավոր հարվածային ուժը և հնարավորություն կունենա ավելացնելու իր խփած գոլերի թիվը։ AS-ի տեղեկությունների համաձայն՝ «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն այս պատասխանատու դերը վստահել է 26-ամյա Կիլիան Մբապեին, ով կլինի թիմի առաջատար հարձակվողը։ Անցած մրցաշրջանում ֆրանսիացին ակումբային մակարդակում անցկացրել է […] ...

Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենա է այրվել

22:30 12.08.2025

Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենա է այրվել

Օգոստոսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվում, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 18 կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը՝ […] ...

Սփյուռքում մոտավորապես 7 միլիոն հայ է բնակվում․ զրույց Զարեհ Սինանյանի հետ

22:21 12.08.2025

Սփյուռքում մոտավորապես 7 միլիոն հայ է բնակվում․ զրույց Զարեհ Սինանյանի հետ

Օգոստոսի 5-7-ը ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կազմակերպել էր Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը: Հայաստան-Սփյուռք համագործակցությունը խորացնելու և կապերն ամրապնդելու նպատակներ է հետապնդում այս միջոցառումը։ Ի՞նչ տվեց այն, և առհասարակ հաջողվո՞ւմ է արդյոք իրականացնել այս նպատակները, նաև որոնք են Հայաստան-Սփյուռք հարաբերություններում ներկայիս խնդիրներն ու խոչընդոտները։ Այս ամենի մասին «Հեռանկարը» զրուցել է ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր […] ...

Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 227-ի

22:10 12.08.2025

Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 227-ի

Գազայի հատվածում պարենամթերքի մատակարարման ճգնաժամի ֆոնին թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 227-ի, այդ թվում՝ 103 երեխա, երեքշաբթի օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել է սովից և թերսնումից մահացած հինգ մարդու, այդ թվում՝ երկու երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվել է 227-ի», – ասվում է […] ...

SHANTNEWS

22:00 12.08.2025

SHANTNEWS

Մոտ էի երազանքիս ակումբ տեղափոխվելուն․ Լևանդովսկի

21:54 12.08.2025

Մոտ էի երազանքիս ակումբ տեղափոխվելուն․ Լևանդովսկի

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին BBC-ի հետ զրույցում նշել է, որ ժամանակին մոտ է եղել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: «2012 թվականին «Բորուսիայում» երկրորդ մրցաշրջանն անցկացնելուց հետո մոտ էի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։ Ես այո էի ասել, բայց ակումբը բարդացրեց գործընթացը: Ցանկանում էի պայմանագիր ստորագրել և աշխատել Ֆերգյուսոնի հետ, բայց «Բորուսիան» չցանկացավ վաճառել տրանսֆերս, որպեսզի հետագայում ավելի մեծ գումար […] ...

BACK_TO_TOP