15:30 20.12.2018
Մենք ունենք «Իսկանդեր», որը վաճառել է Ռուսաստանը, իսկ Բելառուսն Ադրբեջանին վաճառել է «Պոլոնեզ», արդյո՞ք դրանք համազոր զենքեր են, պարիտետ կա՞: Այս հարցը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման շրջանակում հաղորդավար Արամ Աբրահամյանը տվեց գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցին:
«Պարիտետ կա և չկա՝ կախված հեռավորությունից, աշխարհագրական դիրքից, տեղակայվածությունից: Մարդիկ կան, որ ասում են՝ զենքը տրամադրվում է Հայաստանին ու Ադրբեջանին, որ պարիտետ լինի: «Պարիտետ» բառը զինվորականները չեն ընդունում: Օրինակ բերեմ՝ Հիտլերը պատերազմ հրահրեց ու մտածեց՝ մի քանի օրում Եվրոպան գրավել է, հետո ասաց՝ ամբողջ Եվրոպան, դիվիզիան, զենք-զինամթերքն իմ ձեռքում են, հիմա գնամ Ռուսաստանը գրավելու: Իսկ այն ժամանակ պարիտետ չի եղել, Հիտլերն ավելի շատ է ունեցել, քան ԽՍՀՄ-ը: Ուզում եմ ասել՝ ոչ ոք չգիտի, թե պատերազմը երբ կավարտվի»,- ասաց գեներալ-լեյտենանտը:
Նա մեջբերեց նաև Արցախյան պատերազմի օրինակը:
«Այդ ժամանակ պարիտետ չկար: Ադրբեջանն ուներ մեծ զորք, մեծ քանակությամբ զենք-զինամթերք, դիվիզիոն, ստրատեգիական պաշարներ ուներ: Իսկ Հայաստանն այդքան բան չուներ: Արդյունքում ո՞վ հաղթեց՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
15:24 03.05.2025
Հրդեհ Սևան քաղաքում15:12 03.05.2025
Մաքուր բնությունը սկսվում է յուրաքանչյուրիս փոքր քայլից. Շրջակա միջավայրի նախարարությունՇրջակա միջավայրի նախարարության աշխատակազմը, ինչպես նաև նախարարության ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ միացել են համապետական շաբաթօրյակին` նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի` անտառածածկ տարածքների մաքրապատման նախաձեռնությամբ: Նախարարության թիմը մաքրման աշխատանքներ է իրականացրել Երևան-Սևան մայրուղու հարակից անտառածածկ հատվածներում, որտեղ մաքրվել են ծառուղիները, մուտքուղիները և հավաքվել են բնության գիրկը նետված կենցաղային թափոնները։ Շաբաթօրյակի ընթացքում հավաքվել […] ...
14:51 03.05.2025
Համապետական շաբաթօրյակին մասնակցել է ՀՀ ԱԺ աշխատակազմըՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի գլխավորությամբ աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ մասնակցել են մայիսի 3-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակին: Մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում իրականացվել են մաքրման, հողի փխրեցման, խոտածածկ տարածքների բարեկարգման աշխատանքներ: ...
14:37 03.05.2025
Կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը. վարչապետԿառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը: Դրանով լուծվել է նաև բեռնատար տրանսպորտային միջոցներով երթևեկության հարցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
14:24 03.05.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում մայիսի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 7-8-ին առանձին շրջաններում, 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ին առանձին վայրերում՝ հորդառատ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 3-ի երեկոյան, 4-6-ին սպասվում է […] ...
14:12 03.05.2025
Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները մասնակցել են համապետական շաբաթօրյակինՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալները, նախարարության գլխավոր քարտուղարը, ստորաբաժանումների ղեկավարների ու համակարգի ենթակայության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ այսօր մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Նախարարության աշխատակիցները սանիտարական մաքրման և աղբահավաքման աշխատանքներ են իրականացրել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում՝ Երևանյան լճի տարածքում։ Մաքուր և բարեկարգ միջավայրը սկսվում է յուրաքանչյուրիս հոգատար վերաբերմունքից մեր քաղաքի ու շրջապատի նկատմամբ։ ...