Նարեկ Գուրուրյանը ՌԴ իրավապահների մոտ է. ՌԴ-ում Հայաստանի դեսպան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+34.09 oC

Նարեկ Գուրուրյանը ՌԴ իրավապահների մոտ է. ՌԴ-ում Հայաստանի դեսպան

17:36 11.01.2019

Կարագանդայում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կասկածյալ Նարեկ Գուրուրյանը ՌԴ իրավապահ մարմինների մոտ է: Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք հիմա զբաղվում են այդ հարցով:

«Նա իրավապահ մարմինների մոտ է, գործընթացն ընթանում է, բայց որևէ տեղեկություն չկա դեռ»,- ասաց նա:

Տողանյանն ասաց, որ Գուրուրյանին Ղազախստանին արտահանձնելու հստակ ժամկետներ չկան:

«Դա երեկ է տեղի ունեցել, մենք կապի մեջ ենք իրավապահ մարմինների հետ, գիտեմ, որ մեր կոլեգաներն էլ Ղազախստանում են զբաղվում: Որևէ այլ տեղեկություն այս պահին չկա»,- նշեց դեսպանը:

Նա հայտնեց, որ Գուրուրյանին Ղազախստանին արտահանձնելու ժամանակ իրենք ևս ներկա պետք է լինեն:

«Դա երկար իրավական գործընթաց է, մենք հետևում ենք իրավիճակին»,- ասաց նա:

Ղազախական լրատվամիջոցները գրում էին, որ Կարագանդայում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով հետախուզման մեջ գտնվող Նարեկը փախել էր ՌԴ, հայտնաբերվել ու ձերբակալվել, այնինչ Գուրուրյանը դեռ օրեր առաջ ուղերձ էր հղել՝ հայտնելով, որ պատրաստ է հանձնվել:

SHANTNEWS.am-ի հետ զրույցում Նարեկ Գուրուրյանի քեռին հայտնել էր, որ նա ինքնակամ է հանձնվել, ինչն ավելի ուշ հաստատվել էր: ԱԳՆ-ից տեղեկացրել էին, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանության տվյալներով` Նարեկ Գուրուրյանն անձամբ է ներկայացել Օմսկ քաղաքի իրավապահ մարմիններին, որտեղ էլ ձերբակալվել է: Օմսկում նա իր հարազատների մոտ էր:

ՌԴ իրավապահ մարմիններում որոշվում է նրա հավանական արտահանձնման հարցը: Իրավիճակին հետևում է նաև Ղազախստանում ՀՀ դեսպանությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրենին

19:10 18.07.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրենին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանին: Հանդիպման ընթացքում Մարիաննա Շահինյանը ներկայացրել է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք միտված են ջրամատակարարման համակարգի բարելավմանը, սպասարկման որակի բարձրացմանը, ինչպես նաև սպառողների բարձրաձայնած խնդիրներին օպերատիվ ու արդյունավետ արձագանքելու նպատակով ձեռնարկված քայլերին։ Մտքեր են փոխանակվել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների ընթացիկ վիճակին, […] ...

2025-ի հունվար-հուլիս ամիսների ընթացքում 2500 քաղաքացու տրամադրվել է շուրջ 490 մլն դրամի ավանդի փոխհատուցում. ԱՍՀՆ

19:00 18.07.2025

2025-ի հունվար-հուլիս ամիսների ընթացքում 2500 քաղաքացու տրամադրվել է շուրջ 490 մլն դրամի ավանդի փոխհատուցում. ԱՍՀՆ

2025 թվականի հունվարից հուլիս ամիսների ընթացքում 2500 քաղաքացու արդեն իսկ տրամադրվել է ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդի դիմաց փոխհատուցում՝ շուրջ 490 մլն դրամի չափով։ Այս մասին տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Այս նպատակով՝ ՀՀ պետական բյուջեով 2025 թվականի համար նախատեսված է 1 մլրդ դրամ, որը տրամադրվելու է […] ...

Թմրամոլության դեմ Արմավիրի համայնքային ոստիկանների պայքարը շարունակվում է

18:52 18.07.2025

Թմրամոլության դեմ Արմավիրի համայնքային ոստիկանների պայքարը շարունակվում է

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն իրացրել են կանեփ աճեցնելու վերաբերյալ ստացած հերթական տվյալը, որը ստուգվել ու հաստատվել է: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, և հուլիսի 15-ին իրավապահները մեկնել են Այգեշատ գյուղ: 51-ամյա տղամարդու տնամերձ հողամասի զննությամբ հայտնաբերվել է մշակած կանեփի 15 թուփ: Տանտերն ընդունել է, որ կանեփն ինքն է ցանել ու աճեցրել: […] ...

Հուլիսի 21-23-ին սպասվում է բարձր ջերմային ֆոն՝ մինչև +40 աստիճան տաքություն. Սուրենյան

18:44 18.07.2025

Հուլիսի 21-23-ին սպասվում է բարձր ջերմային ֆոն՝ մինչև +40 աստիճան տաքություն. Սուրենյան

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 21-23-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ […] ...

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խաղաղություն չեն բերի Ուկրաինային. Սլովակիայի ԱԳՆ

18:37 18.07.2025

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խաղաղություն չեն բերի Ուկրաինային. Սլովակիայի ԱԳՆ

Սլովակիան կարծում է, որ ԵՄ-ի կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցները չեն նպաստում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը և հաճախ ավելի մեծ սպառնալիք են ներկայացնում հենց եվրոպական պետությունների համար, հայտարարել է երկրի արտաքին և եվրոպական գործերի նախարար Յուրայ Բլանարը։ «Մենք շարունակում ենք համոզված լինել, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորումը կարող է իրականացվել միայն դիվանագիտական ջանքերի, այլ ոչ թե տասնյակ […] ...

Կումայրիի ոստիկանները հայտնաբերել են մի քանի ատրճանակ և զինամթերք

18:30 18.07.2025

Կումայրիի ոստիկանները հայտնաբերել են մի քանի ատրճանակ և զինամթերք

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 16-ին 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Գյումրիի Խրիմյան Հայրիկի խճուղում զենք-զինամթերք է թողել: Համայնքային ոստիկանները քաղաքացու նշած վայրում՝ Լոկոմոտիվային դեպոյի ցանկապատի մոտ, հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար որսորդական հրացան, «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով, առանց գործարանային համարի ատրճանակ, ինքնաշեն ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ, […] ...

BACK_TO_TOP