23:08 12.01.2019
Երբ ենք տոնում հին տոմարով Նոր տարին՝ հունվարի 12-ին, թե՞ 13-ին: Այս ամսաթիվը միշտ վիճելի է տոմարագետների և մարդկանց շրջանում: Այնուամենայնիվ, այն նշելու սովորույթը շատ ընտանիքներում չեն մոռանում, ինչպես չեն մոռացվում հնուց եկած ավանդույթները: Հարազատներով կամ հարևաններով թոնրատանը հավաքվելը հայկական ընտանիքներում կարևոր խորհուրդ է ունեցել։
Հենց փայտաշեն երդիկներով գետնափոր տներում են մարդիկ օդա գնացել ու զրույցի բռնվել։ Հիմա թոնիրներին փոխարինել են էլեկտրական սարքերը և հազվադեպ է թոնրատնից լավաշի հոտ գալիս: Արթիկի տարածաշրջանի Մեղրաշեն գյուղի կանայք տարեկան գոնե մեկ անգամ խմոր են հունցում, թոնիրը վառում ու իրենց ձեռքերով տնական լավաշ ու գաթա թխում:
Մեղրաշենի արտերից հնձած ցորենի ալյուրով տիկին Թերեզան երկու ընտանիքի համար լուսադեմին լավաշի խմոր է հունցել: Իսկ առավոտյան գործի հերթը հասավ ընտանիքի մյուս կանանց, ձեռքի հմուտ շարժումներով հավասար գնդեր են պատրաստում:
Թոնիրը վառելու, այսպես ասենք, պատիվը տրված է տղամարդկանց, բոցով կրակ ունենալու համար անպայման է աթարով վառելը: Իսկ եթե թոնրատան երդիկից ծուխ է բարձրանում, ուրեմն օջախը շեն է, ամբարներն էլ լիքը:
«Մերս, օր հացը կթխեր ու կպրծներ, կալվեր, կմաքրեր թոնրի բոլորը, քյուրսին կդներ վրեն, ադեալը կփռեինք ու կնստեինք թոնրաշուրթը»,- հիշում է տիկին Հայաստան Գրիգորյանը։
Հիմա այս ավանդույթը հայկական օջախներում վերացել է, շատ գյուղական բնակավայրերում նույնիսկ թոնրով լավաշ չեն թխում, կամ միայն ամանորի սեղանի ու հարսանիքների հացն է, որ թոնրում են անում: Ավանդույթի համաձայն՝ թխված առաջին յոթ լավաշները ուտել չի թույլատրվում, սա ընտանիքի տատից փոխանցված սովորույթն է, որ պահում են: Բացի դրանից՝ ասում են, որ նաև խմորի ու թոնրի միջոցով պարզել են, թե հղի հարսներից ով ինչ սեռի երեխա կունենա:
«Էն ժամանակ էխո, բան չկար, սկեսուրս խմորից կուկլա կսարքեր՝ աղջիկ ու տղա, կխփեր թոնրի շուրթին, եթե աղջիկ կուկլեն կուտ կերթար, կըսեր՝ ուրեմն հարսս տղա կունենա»,- սկեսրոջ սովորույթի մասին է պատմել Թերեզա Գրիգորյանը:
Թոնրի կրակը իջնելուց ու հանդարտվելուց հետո հացվորները թոնրաշուրթին նախ՝ թափթափա, կամ, այսպես ասած, տնական մատնաքաշն են եփում, հետո՝ տաք-տաք հացով ճմուռ են պատրաստում:
«Էս տարի 80 կգ տնական յուղ եմ սարքել, հլուն -հլուն յուղը կլցնենք թասի մեջ, տաք բոքոնը մանր կտորներով լցնում են յուղի վրա, խառնում ենք և ուտում: Ճմուռը սննդարար կերակուր է, ժամանակին մեր պապերն են կերել ու եզները լծած դաշտերում վար ու ցանք արել »,- պատմում է տիկին Թերեզան:
Միջինքը կամ տարեհացը պատրաստում են տնական յուղով և ընդեղենով: Հնում և հիմա դեռ շատ գյուղերում, սովորույթի համաձայն, այսպես են որոշում, թե եկող տարին ընտանիքի անդամներից ում համար հաջողակ կլինի, իսկ դրա համար տարեհացի մեջ նաև կոճակ կամ մանրադրամ են դնում:
«Միջինքի ամենակարևոր բաղադրիչը մանրադրամն է, քցում ենք խմորի մեջ ու խառնում, որ տեղը չիմանանք, որ կտրելուց ամեն մեկն իր կողմը չքաշի»,- տարեհացի նշանակությունը այսպես է մեկնաբանել Հայաստան Գրիգորյանը:
Միջինքը կամ տարեհացը թոնրում պետք է եփվի հանդարտ կրակի վրա: Ավանդական այս գաթան կտրում են Սուրբ Ծննդյան տոնին կամ Հին Նոր տարվա օրը: Ասում են՝ եթե կտրելուց մանրադրամը դանակի շեղբի տակ է հայտնվում, ուրեմն այդ ընտանիքի համար Նոր տարին հաջողության ու առատության տարի է լինելու: Իսկ առատությունը սկսվում է հենց Նոր տարվա նախաշեմին թխված լավաշով, որից բաժին է հանվում բարեկամներին ու մոտ հարևաններին, որ Նոր տարում «հաց ու բարաքյաթ» կբերի:
22:39 12.08.2025
Ալոնսոն որոշել է «Ռեալի» 11 մետրանոցների հիմնական իրացնողին22:39 12.08.2025
Ալոնսոն որոշել է «Ռեալի» 11 մետրանոցների հիմնական իրացնողինՄադրիդի «Ռեալի» ընթացիկ առաջնության 11 մետրանոցների հիմնական իրացնող է նշանակվել Կիլիան Մբապեն։ Նա կմնա մադրիդյան ակումբի գլխավոր հարվածային ուժը և հնարավորություն կունենա ավելացնելու իր խփած գոլերի թիվը։ AS-ի տեղեկությունների համաձայն՝ «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն այս պատասխանատու դերը վստահել է 26-ամյա Կիլիան Մբապեին, ով կլինի թիմի առաջատար հարձակվողը։ Անցած մրցաշրջանում ֆրանսիացին ակումբային մակարդակում անցկացրել է […] ...
22:30 12.08.2025
Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենա է այրվելՕգոստոսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվում, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 18 կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը՝ […] ...
22:21 12.08.2025
Սփյուռքում մոտավորապես 7 միլիոն հայ է բնակվում․ զրույց Զարեհ Սինանյանի հետՕգոստոսի 5-7-ը ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կազմակերպել էր Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը: Հայաստան-Սփյուռք համագործակցությունը խորացնելու և կապերն ամրապնդելու նպատակներ է հետապնդում այս միջոցառումը։ Ի՞նչ տվեց այն, և առհասարակ հաջողվո՞ւմ է արդյոք իրականացնել այս նպատակները, նաև որոնք են Հայաստան-Սփյուռք հարաբերություններում ներկայիս խնդիրներն ու խոչընդոտները։ Այս ամենի մասին «Հեռանկարը» զրուցել է ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր […] ...
22:10 12.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 227-իԳազայի հատվածում պարենամթերքի մատակարարման ճգնաժամի ֆոնին թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 227-ի, այդ թվում՝ 103 երեխա, երեքշաբթի օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել է սովից և թերսնումից մահացած հինգ մարդու, այդ թվում՝ երկու երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվել է 227-ի», – ասվում է […] ...
21:54 12.08.2025
Մոտ էի երազանքիս ակումբ տեղափոխվելուն․ Լևանդովսկի«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին BBC-ի հետ զրույցում նշել է, որ ժամանակին մոտ է եղել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: «2012 թվականին «Բորուսիայում» երկրորդ մրցաշրջանն անցկացնելուց հետո մոտ էի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։ Ես այո էի ասել, բայց ակումբը բարդացրեց գործընթացը: Ցանկանում էի պայմանագիր ստորագրել և աշխատել Ֆերգյուսոնի հետ, բայց «Բորուսիան» չցանկացավ վաճառել տրանսֆերս, որպեսզի հետագայում ավելի մեծ գումար […] ...