19:30 16.01.2019
Հունվարի 16-ից Հայաստանի հյուսիսային շրջաններում կանխատեսվել է ձյան առատ տեղումներ ու ջերմաստիճանի նվազում 8-10 աստիճանով: Ջերմաստիճանի նման նվազումը Հայաստանի հյուսիսում Աշոցքի ու Ամասիայի տարածաշրջաններում ապրողների համար սովորական երևույթ է: Տեղի բնակիչները հիշում են՝ տարի է եղել, երբ ջերմաստիճանը հասել է մինչև 45 աստիճան ցրտի:
Աշոցքի տարածաշրջանի վերջին գյուղը Բավրան է։ Այն ծովի մակերևույթից 2150 մետր բարձրության վրա է գտնվում: Այստեղ ապրողները հարմարվել են բնության քմահաճույքներին ու շատերի համար անսովոր պայմաններին: Հանրապետության հյուսիսային դարպաս համարվող գյուղը, սակայն, գազաֆիկացված չէ:
Գյուղական տների ջերմության աղբյուր ծառայող աթարը մարագներում աշնանն են ամբարում, խստաշունչ ձմեռներին անխնա վառում: Մարագից տուն կարճ ճանապարհն անգամ ձյունապատ է, բայց մարդիկ սովոր են իրենց հարազատ գյուղի պայմաններին՝ Աշոցքի բուք ու ձյունառատ օրերն ավելի երկար են տևում: Այստեղ ձմեռը ոչ թե երեք, այլ 7 ամիս է տևում:
Բավրայում տները տաք են, երբ վառարանը ամբողջ օրը չի հանգչում, տան անդամները հավաքվում են մեկ կամ երկու սենյակում: Ցուրտ տարածաշրջանի շատ բնակավայրերում անգամ ամռանը վառարանները չեն հանում տնից:
Բավրայի բնակիչներից մի քանիսը, որոնք անասնապահությամբ չեն զբաղվում կամ աթար քիչ ունեն, տունը ջեռուցելու նոր տարբերակ են գտել, օգտագործում են նաև փայտի խտացրած թեփից ստացված սալիկներ: Մի քանի ընտանիքի օգնություն են տվել, մի մասն էլ գումարով է ձեռք բերել վառելանյութը:
Տեղումնառատ ու մի քանի օր շարունակվող բքի պայմաններում նույնիսկ բնակիչների՝ տանից դուրս գալն է դառնում անհնար: Ձյունը փակում է տների դռներն ու պատուհանները:
Իսկ գյուղի ճանապարհը նաև միջպետական նշանակության է, այն ելք է դեպի Ջավախք և Վրաստան:
Ճանապարհը սպասարկող ընկերության աշխատակիցները գյուղից, կարելի է ասել, ամբողջ ձմեռ դուրս չեն գալիս:
Աշոցքի տարածաշրջանում մինչև երկու մետրի հասնող ձյունը էկզոտիկա է շատերի համար:
Խստաշունչ ձմեռով հայտնի է նաև Ամասիայի տարածաշրջանը, սակայն օդերևութաբանական դիտարկումները միշտ ցույց են տալիս, որ հյուսիսային երկու բնակավայրերի միջև ջերմաստիճանի տարբերությունը հասնում է 15 աստիճանի:
Աշոցքում ավելի ցուրտ է, քան Ամասիայում, թեև Հայաստանի ամենացուրտ կետը համարվում է Ամասիայի Պաղակն գյուղը, որտեղ մինչև 45 աստիճան սառնամանիք է գրանցվում։
22:39 12.08.2025
Ալոնսոն որոշել է «Ռեալի» 11 մետրանոցների հիմնական իրացնողինՄադրիդի «Ռեալի» ընթացիկ առաջնության 11 մետրանոցների հիմնական իրացնող է նշանակվել Կիլիան Մբապեն։ Նա կմնա մադրիդյան ակումբի գլխավոր հարվածային ուժը և հնարավորություն կունենա ավելացնելու իր խփած գոլերի թիվը։ AS-ի տեղեկությունների համաձայն՝ «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն այս պատասխանատու դերը վստահել է 26-ամյա Կիլիան Մբապեին, ով կլինի թիմի առաջատար հարձակվողը։ Անցած մրցաշրջանում ֆրանսիացին ակումբային մակարդակում անցկացրել է […] ...
22:30 12.08.2025
Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենա է այրվելՕգոստոսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվում, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 18 կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը՝ […] ...
22:21 12.08.2025
Սփյուռքում մոտավորապես 7 միլիոն հայ է բնակվում․ զրույց Զարեհ Սինանյանի հետՕգոստոսի 5-7-ը ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կազմակերպել էր Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը: Հայաստան-Սփյուռք համագործակցությունը խորացնելու և կապերն ամրապնդելու նպատակներ է հետապնդում այս միջոցառումը։ Ի՞նչ տվեց այն, և առհասարակ հաջողվո՞ւմ է արդյոք իրականացնել այս նպատակները, նաև որոնք են Հայաստան-Սփյուռք հարաբերություններում ներկայիս խնդիրներն ու խոչընդոտները։ Այս ամենի մասին «Հեռանկարը» զրուցել է ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր […] ...
22:10 12.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 227-իԳազայի հատվածում պարենամթերքի մատակարարման ճգնաժամի ֆոնին թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 227-ի, այդ թվում՝ 103 երեխա, երեքշաբթի օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել է սովից և թերսնումից մահացած հինգ մարդու, այդ թվում՝ երկու երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվել է 227-ի», – ասվում է […] ...
21:54 12.08.2025
Մոտ էի երազանքիս ակումբ տեղափոխվելուն․ Լևանդովսկի«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին BBC-ի հետ զրույցում նշել է, որ ժամանակին մոտ է եղել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: «2012 թվականին «Բորուսիայում» երկրորդ մրցաշրջանն անցկացնելուց հետո մոտ էի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։ Ես այո էի ասել, բայց ակումբը բարդացրեց գործընթացը: Ցանկանում էի պայմանագիր ստորագրել և աշխատել Ֆերգյուսոնի հետ, բայց «Բորուսիան» չցանկացավ վաճառել տրանսֆերս, որպեսզի հետագայում ավելի մեծ գումար […] ...