16:05 16.01.2019
ՀՀ կրթության և գիտության նախկին փոխնախարար, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը հունվարի 16-ին խորհրդարանում իր ելույթը սկսեց մի խնդրով, որին ԱԺ ամբիոնից որևէ անդրադարձ չի եղել: Նա անդրադարձավ միջին մասնագիտական կրթության կարևորությանը: Հովհաննիսյանի խոսքերով` այսօր ստեղծվել է մի վիճակ, երբ յուրաքանչյուր փոքր խնդրի համար միանգամից մեղադրում են նախարարին կամ վարչապետին:
«Մի փոքր խնդիր, անձնային կոնֆլիկտ գալիս է նախարարություն, այնինչ, դպրոցների հսկայածավալ մասը գտնվում է ՏԻՄ վերահսկողության ներքո, և միայն ավագ դպրոցներն են, որ նախարարության ենթակայությամբ են, ազգաբնակչության մի մասը կա՛մ չգիտեն, կա՛մ, նախկին համակարգերից ելնելով՝ նախընտրում են միանգամից վերին օղակներին դիմել»,- ասաց նա:
Հովհաննիսյանն ընդգծեց` պետք է հստակեցվի, թե ով որ ֆունկցիայի համար է պատասխանատու:
«Կրթությունը ծախս չէ, ներդրում է, և այդ ներդրումը պետք է անի պետությունը, այստեղ պետք է անել հնարավորը կրթության բյուջեն մեծացնելու համար: Սա հարցի մի կողմն է, որովհետև այսօր կան ուռճացված հաստիքացուցակներ դպրոցում և այլ հաստատություններում, որոնք տարիներ շարունակ ձևավորվել են, և քանի դեռ չեն մաքրվում դրանք, խոսել կտրուկ աճի մասին, նպատակահարմար չէ»,- ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ պետք է առաջ գնալ փուլ առ փուլ: Նրա խոսքերով` պետք է բարձրացվի ուսուցիչների աշխատավարձը, որ նրանք ստանան նորմալ աշխատավարձ, դա բոլորի համար ընդունելի է, բայց կարծում է`պետք է տեսնել մեխանիզմները:
«Մենք կարող ենք մեծ ցանկություններ արտահայտել, բայց երբ գալիս է մեխանիզմներ գտնելու և կիրառելու պահը, այստեղ է դժվարությունը, կառավարության ուսերին մեծ բեռ կա, պետք է օգնենք թեթևացնել այն, նույնը գիտության մասով, ասում ենք` բյուջեն պետք է ավելացվի: Այո, բայց պետք է նաև հասկանալ, տարիներ շարունակ գիտության տված պրոդուկտը որքանով է արտացոլվել տնտեսության ոլորտում, խոսքը կիրառական գիտության մասին է»,- հետաքրքրվեց նա:
Հովհաննիսյանը գործատուներին կոչ արեց ակտիվորեն ներգրավվել ուսհաստատությունների գործունեության մեջ: Նրա գնահատմամբ` ուսուցումը պետք է դժվար լինի, ոչ թե ընդունվելը, պետք է չլինի այնպես, որ հեշտ ընդունվեն բուհ, հեշտ էլ դուրս մնան: Պատգամավորի կարծիքով` բուհերը պետք է լինեն գիտահետազոտական, գիտական հետազոտությունները պետք է գան լսարան, պետությունը պետք է դնի մրցակցային սկզբունքներ: Հովհաննիսյանը նշեց, որ կրեդիտային համակարգը ենթադրում է մրցակցություն. ֆիզիկայի լավ դասախոս կա այսինչ տեղում, դու գնում ես դասընթացիդ ոչ թե ԵՊՀ-ում, այլ Պոլիտեխնիկում, իսկ կրեդիտներ կորցնողը զրկվում է աշխատանքից:
17:52 19.08.2025
Արարատի բնակիչը ամառանոցում առանձնապես խոշոր չափի թմրանյութ էր պահում․ նա ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներն օգոստոսի 16-ին տեղեկություններ էին ստացել, որ Արարատ քաղաքի 63-ամյա բնակիչը իր ամառանոցում կանեփ է աճեցնում և թմրանյութ պահում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 63-ամյա տղամարդու ամառանոցում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 4 թուփ, ինչպես նաև յուրահատուկ հոտով դեղնականաչավուն չորացված զանգվածով երկու փաթեթ՝ մեկը 290, իսկ մյուսը՝ 825 գրամ քաշով։ […] ...
17:43 19.08.2025
Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններովՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով։ Ստորև ներկայացվում են երկու երկրների ղեկավարների հայտարարությունները. Նիկոլ Փաշինյան. «Իրանի Իսլամական Հանրապետության մեծարգո նախագահ, նորին գերազանցություն պարոն Փեզեշքիան, Հայաստանի և Իրանի կառավարությունների հարգելի ներկայացուցիչներ, հարգելի ներկաներ, Նախ և առաջ ցանկանում եմ Հայաստանի մայրաքաղաք Երևանում ջերմորեն ողջունել Իրանի Իսլամական […] ...
17:38 19.08.2025
Էդգար Նավասարդյանը մեկ րոպեում երկու գոլ է խփել նոր թիմումՇվեդիայի երրորդ լիգայի 18-րդ տուրում «Ռոսենգարդը» սեփական դաշտում 3-2 հաշվով հաղթել է «Սկևդեին»։ Հայաստանի Մ21 հավաքականի հարձակվող Էդգար Նավասարդյանը, որը հանդես է գալիս տանտերերի կազմում 42-րդ և 43-րդ րոպեներին գոլերի հեղինակ է դարձել։ 21-ամյա ֆուտբոլիստն օգոստոսի 5-ին է երկրորդ լիգան ներկայացնող «Էստերսունդից» մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել «Ռոսենգարդ»։ Նա երկրորդ հանդիպումն է անցկացրել նոր ակումբում […] ...
17:30 19.08.2025
Մալաթիայի համայնքային ոստիկանները բջջային հեռախոսի գողության դեպք են բացահայտելՕգոստոսի 3-ին Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Չարենցավանի 47-ամյա մի բնակիչ ու հայտնել, որ նույն օրը Հրազդան մարզադաշտին կից շուկայի տարածքում անհայտ անձը նրանից գողացել է բջջային հեռախոս և խելացի ժամացույց՝ պատճառելով 245 հազար ՀՀ դրամի վնաս։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Մալաթիայի համայնքային ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է 25-ամյա օտարերկրացի տղամարդ։ Նա օգոստոսի […] ...
17:25 19.08.2025
48-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հանգուցյալ հոր հրազենը․ Վայոց ձորի պարեկների բացատրական աշխատանքի արդյունքըՊարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի ծառայողների կողմից բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 16-ին Աղավնաձոր գյուղի 48-ամյա բնակիչը գումարտակ է ներկայացրել ապօրինի պահվող «ԻԺ-27» հրացան՝ հայտնելով, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից: ...
17:22 19.08.2025
Թրամփը նշել է, թե ինչպես է պատրաստվում համաձայնության հասնել Ուկրաինայի հարցումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալ համաձայնագիր կնքել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպման ժամանակ, եթե նրանց առաջին հանդիպումը «հաջողվի»։ «Ես զանգահարեցի նախագահ Պուտինին։ Մենք փորձում ենք հանդիպում կազմակերպել նախագահ Զելենսկու հետ։ Կտեսնենք, թե ինչ կստացվի։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, ես կմասնակցեմ եռակողմ […] ...