17:30 02.02.2019
ՀՀ վարչապետի խորհրդական Վահե Հովհաննիսյանը Գերմանիայում լրագրողների հետ զրույցում, ամփոփելով ՀՀ վարչապետի Գերմանիա կատարած երկօրյա այցը, ասել է, որ Գերմանիայում տնտեսական առումով բավական դրական քննարկումներ են ունեցել։ Բոլոր հանդիպումներն էլ անցել են շատ ջերմ մթնոլորտում:
«Նրանք դրական արտահայտվեցին Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների մասին։ Այն ծրագրերը, որոնք իրականացվում են «Սիմենս» ընկերության կողմից Հայաստանում, լավ դաշտ են ստեղծում գերմանական ներդրումների համար»,- ասել է Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ գերմանական կողմի հետ մի քանի նախագիծ են քննարկել, որոնց մեծ մասն արժանացել է նրանց աջակցությանը։ Ըստ Հովհաննիսյանի՝ նախագծերը վերաբերում են ոչ միայն տնտեսական, այլև համայնքային զարգացման, կրթության, առողջապահության ծրագրերին։
«Օրինակ՝ մեր օրակարգում է գտնվում քաղցկեղի բուժման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու, փոխպատվաստման կենտրոն ստեղծելու հարցը։ Հայաստանի քաղաքացիները, որոնք ունեն առողջական լուրջ խնդիրներ, որոշ դեպքերում չեն կարողանում Հայաստանում բուժվել և գալիս են Գերմանիա, ինչը խնդիր է։ Գերմանիան քննարկում է այդ խնդիրը Հայաստանում լուծելու հարցը, որպեսզի առողջական խնդիր ունեցողները ստիպված չլինեն հասնել Գերմանիա»,- ներկայացրել է վարչապետի խորհրդականը։
Նա նաև կարևորել է այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ու Գերմանիայի բիզնես ասոցիացիաների միջև ստորագրված հուշագիրը։ Նրա խոսքով՝ կանցլերի հետ հանդիպման ժամանակ նշվել է, որ Գերմանիան պատրաստ է լայն կերպով մասնակցել աշնանը Հայաստանում կայանալիք տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին:
10:00 20.05.2025
Մադուրոն ողջունել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը09:55 20.05.2025
Հայաստանի Մ17 հավաքականը հաղթել է Սան Մարինոյի թիմին10:00 20.05.2025
Մադուրոն ողջունել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցըՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ողջունել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտարարել է Բոլիվարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Գիլ Պինտոն։ «Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն ողջունում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի զրույցը, որի ընթացքում նրանք քննարկել են Ուկրաինայում խաղաղության […] ...
09:55 20.05.2025
Հայաստանի Մ17 հավաքականը հաղթել է Սան Մարինոյի թիմինՖուտբոլի Հայաստանի Մ17 հավաքականը Եվրոպայի 2025թ. առաջնության որակավորման երկրորդ փուլի մինի մրցաշարի վերջին` երրորդ տուրում 1-0 հաշվով հաղթել է Սան Մարինոյի թիմին: 83-րդ րոպեին աչքի է ընկել Արսեն Առաքելյանը: Հայաստանի Մ17 հավաքականն առաջին տուրում 0-4 հաշվով պարտվել էր Բելառուսի հասակակիցների թիմին, իսկ երկրորդ խաղում 0-3 հաշվով զիջել էր մրցաշարն ընդունող երկրի` Բոսնիա և Հերցեգովինայի Մ17 […] ...
09:50 20.05.2025
Al Jazeera. Գազայում 43 մարդ է զոհվել Իսրայելի գիշերային հարձակումների հետևանքովԵրեքշաբթի օրը Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների և գնդակոծությունների հետևանքով առնվազն 43 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական բանակն իր ամենահզոր հարվածը հասցրեց Գազա քաղաքին եւ պաղեստինյան անկլավի կենտրոնական հատվածին։ Ընդհանուր առմամբ, երկուշաբթի Գազայի հատվածում գնդակոծությունների արդյունքում զոհվել է 126 մարդ, նշում է հեռուստաալիքը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է […] ...
09:40 20.05.2025
Թրամփն ասել է, որ Պուտինի հետ զրույցում բարձրացրել է իրենց հանդիպման հեռանկարներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ երկուշաբթի օրը կայացած զրույցում բարձրացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հեռանկարները։ Սպիտակ տան լրագրողները ավելի ուշ հարցրել են ամերիկացի առաջնորդին, թե արդյոք նա Պուտինին հանդիպում է խնդրել ընթացիկ զրույցի ընթացքում։ «Իհարկե, ես նրա հետ խոսեցի այդ մասին, նաև հարցրի՝ ե՞րբ ենք վերջ տալու այս արյունահեղությանը։ Ես […] ...
09:35 20.05.2025
Ես և Գեյջին կարող ենք մենամարտել UFC-317-ում․ Արման ԾառուկյանUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը ցանկանում է մենամարտել ամերիկացի Ջասթին Գեյջիի դեմ: «Գեյջին լավագույն տարբերակն է։ Օլիվեյրան պայքարում է տիտղոսի համար, Պորյեն ու Հոլոուեյը՝ BMF-ի համար, իսկ Գեյջին ազատ է։ Մենք կարող ենք մենամարտել UFC-317-ում։ Եթե գլխավոր մենամարտում ինչ որ մեկը վնասվածք ստանա, կա՛մ Գեյջին, կա՛մ ես պատրաստ կլինենք տիտղոսի համար պայքարելուն»,- […] ...
09:30 20.05.2025
Նեթանյահուն մերժել է Լոնդոնի, Օտտավայի և Փարիզի սպառնալիքները՝ Գազայի հատվածում քայլեր ձեռնարկելու վերաբերյալԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կտրականապես մերժել է Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Ֆրանսիայի սպառնալիքները՝ «կոնկրետ միջոցներ» ձեռնարկելու Գազայում պատերազմի հետ կապված, հայտնել են նրա գրասենյակից։ Նրա հայտարարության համաձայն՝ հրեական պետությունը չի հրաժարվի ինքնապաշտպանությունից եւ մտադիր է պաղեստինյան անկլավում հասնել «լիակատար հաղթանակի»։ Մայիսի 19-ի երեկոյան Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարություն է տարածել, որում […] ...