«Ծխախոտի դեմ պայքարի մասին» նախագիծը կառավարությունում հավանաբար կքննարկվի մեկ ամսից. ԱՆ խոսնակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+32.09 oC

«Ծխախոտի դեմ պայքարի մասին» նախագիծը կառավարությունում հավանաբար կքննարկվի մեկ ամսից. ԱՆ խոսնակ

19:15 05.02.2019

ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակվել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» նախագիծը:

Այս պահին ընթանում են նախագծի շուրջ քննարկումներ, որոնց մասնակցում են տարբեր գերատեսչությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ: Նախագծի վերաբերյալ SHANTNEWS.am-ը զրուցել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ, որը ևս մասնակցում է քննարկումներին:

«Գոյություն ունի ձևի և բովանդակության համադրություն, աշխատանքի պրոֆեսիոնալության և արդյունավետության ներդաշնակության ապահովում: Եթե մենք թողնում ենք նախագծի վերնագիրը, ապա այն լավն է՝ ծխելու դեմ պայքար, գաղափարն էլ է լավը, բայց պետք է հասկանանք, որ  ամեն ինչ պետք է անել այնպես, որ օրենսդրությունը գործի և իրական արդյունքներ տա: Այս նախագծում խիստ օրենք է թարգմանված, գործիքները չկան, թե ինչպես է կիրառվելու: Այս նախագծով հաշվի առնված չէ որևէ ազգային, տեղային առանձնահատկություն»,- ասաց նա:

Բաբկեն Պիպոյանը հայտնեց, որ ծխելու դեմ պայքարի նման խիստ մեթոդները գործում են Ռուսաստանում և Սկանդինավյան երկրներում: Նա նշեց, որ հաշվի առնված չէ օրենքի ազդեցությունը, հաշվի առնված չէ, թե իրականում այս օրենքով մենք չծխողներին պաշտպանո՞ւմ ենք, թե՞ ավելի վատ վիճակի մեջ ենք դնում:

«Հայաստանը ռեստորանների քանակի տեսանկյունից բացառիկ երկիր է, որտեղ ընկերներով հավաքվում, հաց են ուտում: Տեսեք, թե աշխարհի քանի երկրում այս մշակույթը կա: Ժամանակին հավաքվում էին ինչ-որ մեկի բնակարանում, իսկ հիմա իրենք իրենց տեղափոխել են հանրային սննդի վայրեր: Հիմա, երբ ասում ես` այստեղ մի´ ծխիր, դու այդ տղամարդուն հետ ես ուղարկում իր տուն. ստացվում է` մինչև հիմա երեխան ծխից պաշտպանված էր, իսկ հիմա դառնում է անպաշտպան»:

Մեր այն հարցին, թե որքանով է իրատեսական համարում նախագծի կիրառումը, Բաբկեն Պիպոյանը նշեց.

«Ենթադրել, որ նախագիծը այս տեսքով կընդունվի, նույնն է, թե ենթադրել, որ Ազգային ժողովում ևս ոչ ոք ոչ մի բանից չի հասկանում: Այս նախագիծն այս ձևաչափով ավելի շատ վնասում է առողջությանը, քան օգնում: Խնդիրները գալիս են նրանից, որ պաշտոնյաները ալարում են աշխատել, վերցնել, մշակել, ինքնուրույն ինչ-որ նոր դետալներ գրել»:

Բաբկեն Պիպոյանը չի կարծում, թե նախագիծն այս տեսքով կընդունվի: Նա կարծում է, որ ծխախոտի վաճառքը չի նվազի կամ գրեթե չի նվազի:

«Այս նախագիծը գրելու համար բացառապես անհրաժեշտ էր թարգմանիչ: Եթե դուք այն կարծիքին եք, որ թարգմանիչը օրենք գրող է, ապա ես բան չունեմ ավելացնելու»:

SHANTNEWS.am-ը նաև զրուցել է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի հետ, որը տեղեկացրեց, որ նախագիծն ուղարկված է կառավարություն.

«Նախագիծն արդեն կառավարությունում է, դրա շուրջ քննարկումները հավանաբար կսկսվեն մեկ ամսից»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի քրեական ոստիկանները բացահայտեցին Գյուրջյան փողոցում կատարված ավազակությունը․ գողոնը հայտնաբերվել է

13:20 20.08.2025

Երևանի քրեական ոստիկանները բացահայտեցին Գյուրջյան փողոցում կատարված ավազակությունը․ գողոնը հայտնաբերվել է

Օգոստոսի 16-ին` ժամը 7.40-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: Հայտնել են, որ Գյուրջյան փողոցում տեղի ունեցած դանակահարության հետևանքով կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել նույն փողոցի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ: Մեկնել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գիշերվա ժամը 4.20-ի սահմաններում Գյուրջյան փողոցում արծաթագույն […] ...

ԱՄՆ-ն ցանկանում է Մեքսիկայի հետ սահմանի պատը ներկել սև գույնով

13:08 20.08.2025

ԱՄՆ-ն ցանկանում է Մեքսիկայի հետ սահմանի պատը ներկել սև գույնով

ԱՄՆ իշխանությունները պլանավորում են Մեքսիկայի հետ սահմանին գտնվող պատը ներկել սև գույնով, որպեսզի այն տաքանա արևի տակ և այդպիսով կանխի անօրինական ներգաղթյալների կողմից դրա վրայով բարձրանալը, հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։ «Եթե նայեք այս կառույցին (պատին – խմբ.) իմ հետևում, (կտեսնեք – խմբ.), այն բարձր է, ինչը շատ է դժվարացնում դրա վրա […] ...

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ ևս մեկ չկառուցապատված հողամաս կվերադարձվի համայնքին

13:00 20.08.2025

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ ևս մեկ չկառուցապատված հողամաս կվերադարձվի համայնքին

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Պետական շահերի պաշտպանության վարչությունը 16 հայցադիմում է  ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով: Վերոնշյալ հայցադիմումներից մեկով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում՝ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 13-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը. դադարեցվել է Տավուշի մարզի Իջևան […] ...

Եղանակը՝ առաջիկա 5 օրերին

12:54 20.08.2025

Եղանակը՝ առաջիկա 5 օրերին

Երևանում օգոստոսի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-22-ին և 25-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 20-22-ին և 25-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն […] ...

Լոռու մարզում կամավոր ատեստավորում է անցել 665 ուսուցիչ. օգոստոսյան խորհրդակցությունները շարունակվում են

12:43 20.08.2025

Լոռու մարզում կամավոր ատեստավորում է անցել 665 ուսուցիչ. օգոստոսյան խորհրդակցությունները շարունակվում են

Լոռու մարզի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ անցկացվել է ամենամյա օգոստոսյան խորհրդակցություն։ Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Նաիրա Բարիկյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության ներկայացուցիչներ, մարզի […] ...

ԿԳՄՍՆ գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է հուշարձանների նորոգման 3 նախագիծ

12:35 20.08.2025

ԿԳՄՍՆ գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է հուշարձանների նորոգման 3 նախագիծ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 13-րդ նիստը: Խորհուրդը քննարկել է պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը, վերականգնմանն ու տեղափոխմանն առնչվող 3 նախագիծ: Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան 36 հասցեում գտնվող շենքի մանսարդային հարկի կառուցման էսքիզային նախագծին տրվել է համաձայնություն՝ լրամշակված նախագծում փորձագետների կողմից կատարված առաջարկությունների ներառման պայմանով: ՀՀ Լոռու մարզի […] ...

BACK_TO_TOP