Ձկնաբույծները խնդրում են, որ իրենց անունները չկապեն օլիգարխների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+18.62 oC

Ձկնաբույծները խնդրում են, որ իրենց անունները չկապեն օլիգարխների հետ

16:43 05.02.2019

Ձկնաբույծները համաձայն չեն, որ իրենց պատճառով է Արարատյան դաշտավայրը հայտնվել անապատացման վտանգի առջև: Այսօր տեղի ունեցած բնապահպանական դատավարության ժամանակ «Ձկնաբույծների միավորում» ՀԿ նախագահ Արմեն Բունիաթյանը հակադարձեց բնապահպան Լևոն Գալստյանի այն փաստարկներին, թե արտեզյան ջրերի գերշահագործման պատճառը ձկնաբուծարաններն են: Նա իր խոսքը հիմնավորեց հետևյալ կերպ.

«Հիմա բնապահպանության նախարարությունը հաստատեց, և կառավարությունը ընդունեց, որը կտանի կործանման ձկնաբուծարանները: Եթե օրենք ենք հաստատում, պետք է դա տնտեսվարողի շահերն էլ պաշտպանի»:

Բնապահպանական դատավարության ընթացքում, այսպես կոչված, մեղադրող կողմի դիրքերից հանդես եկող Լևոն Գալստյանը նշեց, որ ըստ տեղեկությունների՝ 2014-2016թթ., երբ արդեն իսկ հայտնաբերված են եղել նորմայից ավելի քանակով ջուր բաց թողնելու դեպքերը, շարունակվել են նորից տրամադրել թույլտվությունները, այդ թվում` ձկնաբուծական ընկերություններին:

«Ես էլ եմ դեմ, որ չափից ավելի ջուր օգտագործվի Արարատյան դաշտավայրում, բայց պետք չէ այդ ամենը վերագրել ձկնաբույծներին: Մեզանից լավ ոչ մեկ ինֆորմացված չէ, 15 տարի է՝ պայքարում ենք դրա դեմ»,- ասաց Արմեն Բունիաթյանը:

Նրա խոսքերով` ինքը 1990-ականների սկզբին հիմնելով իր տնտեսությունը, ունեցել է 850 լ/վ ջրի թույլտվություն, որը վերջին տարիներին նվազեցվել է 500 լ/վ-ի: Նա խնդրեց, որ ձկնաբույծների անունները չկապեն օլիգարխների հետ: Լևոն Գալստյանը համաձայնեց դիտարկման հետ:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խարդախության մեղադրանքով հետախուզվող 40-ամյա կինը հայտնաբերվեց Արմավիրում

10:40 20.05.2025

Խարդախության մեղադրանքով հետախուզվող 40-ամյա կինը հայտնաբերվեց Արմավիրում

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ստացած օպերատիվ տեղեկությունն իրացնելիս, մայիսի 16-ի ժամը 11.20-ին Արմավիրի Բաղրամյան փողոցի մի բնակարանում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել Վարդենիսում հաշվառված 40-ամյա կնոջ: Անցած տարվա մարտից Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից նա հետախուզվում էր խոշոր չափերով խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: ...

Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք

10:35 20.05.2025

Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք

Մայիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 10:11-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 06։11-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է  հյուսիսային լայնության 41.08⁰ և արևելյան երկայնության 43․88⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝  Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ` 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 74-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

10:30 20.05.2025

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 74-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

Մայիսի 14-ին՝ ժամը 17-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհին՝ Ազատավան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Մայիսի 17-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 74-ամյա ուղևորը մահացել է։ Կատարվում է նախաքննություն: ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին

10:12 20.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 437 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․86 դրամ: ...

Մադուրոն ողջունել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը

10:00 20.05.2025

Մադուրոն ողջունել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ողջունել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտարարել է Բոլիվարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Գիլ Պինտոն։ «Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն ողջունում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի զրույցը, որի ընթացքում նրանք քննարկել են Ուկրաինայում խաղաղության […] ...

Հայաստանի Մ17 հավաքականը  հաղթել է Սան Մարինոյի թիմին

09:55 20.05.2025

Հայաստանի Մ17 հավաքականը հաղթել է Սան Մարինոյի թիմին

Ֆուտբոլի Հայաստանի Մ17 հավաքականը Եվրոպայի 2025թ. առաջնության որակավորման երկրորդ փուլի մինի մրցաշարի վերջին` երրորդ տուրում 1-0 հաշվով հաղթել է Սան Մարինոյի թիմին: 83-րդ րոպեին աչքի է ընկել Արսեն Առաքելյանը: Հայաստանի Մ17 հավաքականն առաջին տուրում 0-4 հաշվով պարտվել էր Բելառուսի հասակակիցների թիմին, իսկ երկրորդ խաղում 0-3 հաշվով զիջել էր մրցաշարն ընդունող երկրի` Բոսնիա և Հերցեգովինայի Մ17 […] ...

BACK_TO_TOP