22:25 06.02.2019
Հունվարից վերսկսվել է ՀԽՍՀ խնայբանկում ներդրած ավանդների փոխհատուցումը: Այս տարի իրենց խնայողությունները ստանալու իրավունք ունեն 1933 և 1934 թվականներին ծնված քաղաքացիները, որոնք մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ ավանդներ են ունեցել նախկին «Խնայբանկ»-ի մասնաճյուղերում: Փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել նաև այն տարեցներն, ովքեր երկրից բացակայելու կամ փաստաթղթային անհամապատասխանությունների պատճառով նախորդ տարիներին չեն հասցրել օգտվել արտոնությունից:
Տիկին Սեդան 45 տարի աշխատել է Լենինականի տեքստիլ կոմբինատում որպես գործող բանվորուհի: Լավ աշխատանքի համար շքանշան էլ է ստացել: Պատմում էր՝ աշխատում էին երեք հերթով ու բարձր աշխատավարձ էին ստանում: Կարողացել է ընտանիքին լավ պահել, հետն էլ խնայողություններ անել: Ասում է՝ գումարը նեղ օրվա համար էր որպես ավանդ պահում բանկում:
Երիտասարդ տարիքում կատարած խնայողություններից «Խնայբանկ»-ում մնացել էր 4 հազար ռուբլի: 85-ամյա կինը վերջապես այն տնօրինելու հնարավորություն է ստացել: Հերթը հասել է 1934 թվականին ծնվածներին, փաստաթղթերը հարազատներն արդեն ներկայացրել են սոցծառայություն:
Փոխհատուցումը, այս տարի 1934 թվականի ծնվածներից բացի, կարող են ստանալ նաև 1933 թվականին ծնված քաղաքացիները: Անձնական փաստաթղթերի ու «Խնայբանկ»-ի գրքույկների հետ միասին պարտադիր է նաև հայխնայբանկի իրավահաջորդ բանկից տեղեկանքը: Այն կարևոր է նաև այն դեպքում, երբ չի պահպանվել ավանդային գրքույկը:
Տեղեկանքը նաև հիմնավոր փաստաթուղթ է հանդիսանում մահացած ամուսնու կամ կնոջ ավանդային խնայողությունը փոխհատուցելու համար, այս դեպքում կվճարվի գումարի միայն 50 տոկոսը: Իսկ այն քաղաքացիներն, ովքեր արդեն ընդգրկվել են վճարման ցուցակներում, բայց մահվան պատճառով չեն հասցնում ստանալ, այս դեպքում գումարը ոչ մասնակի, այլ ամբողջությամբ տրվում է օրինական ժառանգներին:
«Եթե քաղաքացին հաշվառվել է, ցուցակում ընդգրկվել, բայց չի հասցրել գումարը ստանալ ու մահացել է, դա պահպանվում է արխիվում այնքան ժամանակ, մինչև նշված գումարի նկատմամբ ձեռք կբերվի համապատասխան իրավունք և նոտարական կարգով վավերացումից հետո օրինական ժառանգը կարող է ստանալ չվճարված գումարը»,- պարզաբանել է սոցիալական աջակցության Գյումրի 2 բաժնի պետ Էդվարդ Բաղրամյանը:
Նախորդ տարվանից զոհված ազատամարտիկների ժառանգներին ևս խնայբանկերում ունեցած ավանդային խնայողությունները ստանալու իրավունք տրվեց: Զոհված ազատամարտիկներից բացի՝ արտահերթ կարող են ստանալ նաև մարտական գործողություններին մասնակցած և համապատասխան փաստաթուղթ ունեցող այն անձինք, ովքեր ունեն Պաշտպանության նախարարության համապատասխան գրքույկները:
Փոխհատուցման արտոնությունից օգտվող 1933 և 1934 թվականների ծնվածների հստակ ցուցակներ սոցիալական ծառայություները չունեն, սպասում են քաղաքացիների դիմումներին։ Տարեվերջին է պարզ դառնում նրանց վերջնական թիվը։
Օրինակ՝ նախորդ տարի 1932 թվականին ծնվածներից փոխհատուցում Գյումրիում ստացել է 46-ը։ Իսկ գումարի վճարման հաշվարկի բանաձևում փոփոխություններ չկան: Պետությունը 1000 խորհրդային ռուբլու դիմաց փոխհատուցում է 84 հազար դրամ, որից հետո գումարն աստիճանաբար նվազում է:
19:40 12.08.2025
Զելենսկին սպառնացել է չճանաչել Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքներըՎլադիմիր Զելենսկին սպառնացել է չճանաչել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքները։ Կրեմլը և Սպիտակ տունը նախկինում հայտարարել էին, որ Ռուսաստանի և Ամերիկայի առաջնորդները կհանդիպեն Ալյասկայում օգոստոսի 15-ին։ Թրամփը նշել է, որ Պուտինի հետ գագաթնաժողովից հետո կկապվի Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ։ «ԱՄՆ նախագահի և Պուտինի միջև զրույցը […] ...
19:30 12.08.2025
403 օրվա ընթացքում Մեծ Բրիտանիա է ժամանել ավելի քան 50,000 անօրինական ներգաղթյալՄեծ Բրիտանիա է ժամանել ավելի քան 50,000 անօրինական միգրանտ՝ 2024 թվականի հուլիսին «Լեյբորիստական կուսակցության» իշխանության գալուց ի վեր, ինչը ռեկորդային ցածր ցուցանիշ է ներկայիս վարչապետ Քիր Սթարմերի համար՝ համեմատած նրա նախորդների հետ, ըստ Ներքին գործերի նախարարության՝ կառավարության կայքում երեքշաբթի օրը հրապարակված վիճակագրության։ «Լեյբորիստական կուսակցությունը» անօրինական միգրանտների հոսքի կրճատումը դարձրել էր իր հիմնական նպատակներից մեկը դեռևս […] ...
19:22 12.08.2025
Սիները և Ֆրիցը դուրս են եկել 1/8 եզրափակիչ․ ՑինցինատիՅանիկ Սիները և Թեյլոր Ֆրիցը դուրս են եկել Ցինցինատիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի 1/8 եզրափակիչ: Երրորդ փուլում աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները 6-2, 7-6 հաշվով առավելության է հասել կանադացի Գաբրիել Դիալոյի նկատմամբմ: Հաջորդ փուլում 23-ամյա Սիները կհանդիպի ֆրանսիացի Ադրիան Մանարինոյի հետ։ Աշխարհի 4-րդ ռակետ Թեյլոր Ֆրիցն էլ 7-6, 7-5 հաշվով հաղթել է Իտալիայի ներկայացուցիչ Լորենցո Սոնեգոյին: […] ...
19:15 12.08.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 33-41 շենքեր, Փարպեցի փ. 17 շենք, Սարյան փ. 1, 1ա, 3, 4 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Բաղրամյան պող. 1-50Բ, 53-59, 59Գ, […] ...
19:09 12.08.2025
Կայացել է Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստըՕգոստոսի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար, Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջեգրատեսչական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Նիստի ընթացքում քննարկվել են գործող ազատ տնտեսական գոտիներում շահագործող ընկերությունների գործունեության արդյունքները, ազատ տնտեսական գոտիների զարգացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել […] ...
19:00 12.08.2025
Մելիքյանը Կովալենկոյին նվիրել է հոբելյանական մարզաշապիկՊրեմիեր լիգայի երկրորդ տուրի «Շիրակ» – «Փյունիկ» խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հոբելյանական մարզաշապիկ է նվիրել «Փյունիկի» ֆուտբոլիստ Միխաիլ Կովալենկոյին։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ռուս պաշտպանը 100-րդ հանդիպումն է անցկացրել «Փյունիկի» կազմում: Այս ընթացքում Կովալենկոն «Փյունիկում» խփել է 9 գոլ: ...