17:37 07.02.2019
Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և անդրադարձել Արցախում մշակվող հողերին: Նա նշել է, որ 2012թ. ուրախանում էր՝ ճանապարհին տեսնելով հազարավոր հեկտար մշակված հողեր ու տխրում՝ հանդիպելով տասնյակ հազարավոր հեկտար անմշակ հողերի:
Արթուր Աղաբեկյանը նշել է, որ այսօր Արցախի ազատագրված հողերում 30 և ավել հեկտար հող մշակողների թիվը ընդամենը 298-ն է, իսկ 571 հազար հեկտար վարելահողերից մշակվում է դեռ 121 հազար հեկտարը: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«1994 թվականին զինադադարից հետո լինելով 1-ին ՊՇ հրամանատար / հարավային ուղղություն/, ամեն անգամ, երբ անցնում էի Հադրութ-Ֆիզուլի մայրուղով, մտածում էի՝ տեսնես ազատագրված այս հողը մի օր կմշակի արցախցին, տեսնես մեր հերոսների արյամբ ազատագրված այս հողը արժանի կդառնա մեր ժողովրդին:
2012 թվականին, երբ նոր էի վերադարձել Արցախ, ի պաշտոնե հաճախ էի մեկնում Արաքսի ափ, որտեղ սկիզբ էր դրվում Արաքսի հովիտ ռազմավարական ծրագիրը: Ուրախանում էի՝ ճանապարհին տեսնելով հազարավոր հեկտար մշակված հողեր, ու տխրում՝ հանդիպելով տասնյակ հազարավոր հեկտար անմշակ հողերի, որոնք դեռ սպասում են իրենց մշակին:Երջանկությունս բազմապատկվում էր ամառվա բերքահավաքի օրերին, երբ Հայաստանից ժամանած հարյուրավոր բեռնատարներ հացահատիկը տեղափոխում էին Հայաստան, ու, փառք Աստծո, տարեցտարի միայն բազմապատկվում է Արցախից հացահատիկ տեղափոխող բեռնատարների թիվը:
Կցանկանայի որոշ տվյալներ հրապարակել 2008-2018թթ. Արցախի ազատագրված տարածքներում 30 և ավելի հեկտար վարձակալած հողօգտագործողների թվաքանակի և մշակվող հողերի մասին:
Շատ կցանկանայի հրապարակեի այդ հայրենասեր անհատների անունները (եթե չլիներ անձնական տվյալների հրապարակման պաշտպանության սահմանափակումները), ովքեր լոկոմոտիվի նման իրենց հետևից տանում են տասնյակ անգամ ավել մարդկանց՝ ապահովելով արժանապատիվ աշխատանքի պայմաններ մեր քաղաքացիների համար:
Այսօր Արցախի ազատագրված հողերում 30 և ավելի հեկտար հող մշակողների թիվը ընդամենը 298-ն է, ընդհանուր առմամբ մշակելով միայն 30243 հեկտարը: Իսկ Արցախի 571 հազար հեկտար վարելահողերից, ցավոք, մշակվում է դեռ 121 հազար հեկտարը, ու արձանագրենք, որ Արցախում դեռևս կա հազար հեկտար անմշակ վարելահող, որոնք տարեցտարի կամ թփակալում են կամ ենթարկվում են էրոզիայի, դառնալով անպիտան հողեր:
Ստորև ներկայացված են 30 և ավելի հեկտար հողագործների կողմից մշակվող հողերի քանակը շրջան առ շրջան.
Ասկերանի շրջան- 2018թ. դեկտեմբերի դրությամբ՝ 40 վարձակալ, որոնք մշակում են 30 և ավելի հեկտար հող, ընդհանուր առմամբ մշակում են 4805 հեկտար հող, իսկ 2008 թվականին նրանց թիվը ընդամենը 7-ն էր, և նրանք մշակում էին 542 հեկտար հող:Մարտունու շրջան- 2018թ. դեկտեմբերի դրությամբ՝ 30 վարձակալ, որոնք մշակում են 30 և ավելի հեկտար հող, ընդհանուր առմամբ մշակում են 2383 հեկտար հող, իսկ 2008 թվականին նրանց թիվը ընդամենը 9-ն էր, և նրանք մշակում էին 904 հեկտար հող:
Հադրութի շրջան- 2018թ. դեկտեմբերի դրությամբ՝ 76 վարձակալ, որոնք մշակում են 30 և ավելի հեկտար հող, ընդհանուր առմամբ մշակում են 5588 հեկտար հող, իսկ 2008 թվականին նրանց թիվը ընդամենը 10-ն էր, և նրանք մշակում էին մոտ 1000 հեկտար հող:
Մարտակերտի շրջան- 2018թ. դեկտեմբերի դրությամբ՝ 24 վարձակալ, որոնք մշակում են 30 և ավելի հեկտար հող, ընդհանուր առմամբ մշակում են 2567 հեկտար հող, իսկ 2008 թվականին ընդամենը կար 2 վարձակալ, և նա մշակում էր 170 հեկտար հող:
Քաշաթաղի շրջան- 2018թ. դեկտեմբերի դրությամբ՝ 138 վարձակալ, որոնք մշակում են 30 և ավելի հեկտար հող, ընդհանուր առմամբ մշակում են 14900 հեկտար հող, իսկ 2008 թվականին նրանց թիվը ընդամենը 31-ն էր, և նրանք մշակում էին 1100 հեկտար հող:
Հուսամ, այս տվյալների հրապարակումը միայն խթան կհանդիսանա մշակվող հողերի չափը մեծացնելու և նոր տնտեսավարող-հողագործների Արցախի ազատագրված հողի վրա իրենց գործունեությունը ծավալելու համար»:
23:59 19.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Արդեն իսկ կատարվել են շուրջ 25.000 քմ աշխատանքներ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 19.05.2025
Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ. Կենսաբազմազանության միջազգային շաբաթվա շրջանակում միջոցառում Վայրի կենդանիների փրկարար կենտրոնումԿենսաբազմազանության միջազգային շաբաթվա միջոցառումների շարքում մայիսի 19-ին հերթական հանդիպումն անցկացվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC), որի նպատակն էր ընդգծել մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի հիմնախնդրի հրատապությունը և վեր հանել համատեղ լուծման հնարավոր ուղիները։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վիգեն Չիլինգարյանը, […] ...
23:52 19.05.2025
Հայտնաբերվել է 370 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՄայիսի 12-ից 19-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5297 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 269 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 156, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 340, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 860, առանց […] ...
23:50 19.05.2025
Գյումրիում կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Կառավարության աջակցությամբ վերազինվել է ժամանակակից սարքավորումներովԳյումրիում կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Կառավարության աջակցությամբ վերազինվել է ժամանակակից սարքավորումներով. հոսքագծերը ձեռք են բերվել պետական լիզինգի ծրագրով: Գյումրիում արտադրվածը սպառվում է ոչ միայն Հայաստանում, այլև արտահանվում է: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:45 19.05.2025
ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Էստոնիայում էՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Էստոնիայի Հանրապետությունում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այցի շրջանակում հայկական պատվիրակությունը մասնակցել է Տարտուի համալսարանի թանգարանում Խաչատուր Աբովյանին նվիրված ցուցահանդեսին, որը կազմակերպվել է Խ. Աբովյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ: Ցուցադրությանը Տարտուի համալսարանի գրադարանի պահոցներից ներկայացվել է Խաչատուր Աբովյանի նվիրաբերած 13-րդ […] ...
23:39 19.05.2025
Անահիտ Ավանեսյանը պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերիԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է պատասխանել Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի: Հարց 5: 50 Ապահովագրության ներդրումից հետո արդյո՞ք քաղաքացին ինքն է ընտրելու` որ բժշկական կենտրոնում սպասարկվի: Մանրամասները՝ տեսանյութում: ...