16:50 08.02.2019
Թուրքիայից Հայաստան է վերադարձվել նախորդ տարվա աշնանը գողացված «Բելառուս» մակնիշի տրակտորը: Դեպքը տեղի էր ունեցել հայ-թուրքական սահմանի մոտ գտնվող հատուկ պահպանվող տարածքում, որտեղ գտնվում է Ախուրյանի տարածաշրջանի Հայկավան գյուղի խոտհարքների հիմնական մասը: Գողացված տրակտորը Հայկավան գյուղի սեփականությունն է:
Հայկավանցի Գոռ Կարապետյանը գյուղի ինժեներ-մեխանիզատորն է, գյուղապետարանին պատկանող գյուղտեխնիկան խոտհունձի սեզոնին ինքն է աշխատեցնում։ Իսկ խոտհարքների մեծ մասն էլ հայ-թուրքական սահմանի հատուկ պահպանվող տարածքում է, հատուկ թույլտվությամբ ու անցաթղթով են մտնում դաշտերը: Անցած տարի` սեպտեմբերի 30-ին, խոտհունձի ժամանակ տրակտորը անսարք վիճակում թողել էր դաշտում ու վերադարձել գյուղ: Հաջորդ օրը եկել, տեսել է, որ բազմաֆունկցիոնալ տրակտորը դաշտում չէ:
«Տրակտորը, որտեղ որ կանգնեցրել էի, չէր երևում, խոդի էին տվել, ըդպես կասիլկեն հետևից գռքաշ կապած խոտերի հակերի միջով անցել էին Թուրքիայի սահմանը»,- պատմում է Գոռ Կարապետյանը։
Իսկ սահմանապահներին մեխանիզատորը տեղյակ էր պահել, որ անսարք տրակտորը թողել է դաշտում, որ վաղն առավոտյան միայն կվերադառնա ու կնորոգի գյուղտեխնիկան: Բայց թե ինչպես է լինում, որ սահմանը հսկողների տեսադաշտից տրակտորն ու խոտի մամլիչն անհետանում և հայտնվում են սահմանից այն կողմ, այդպես էլ պատասխան չեն տալիս, ավելին` սահմանապահները կարծում են, թե կատակ է անում:
«750-800 մետր մեր տարածք էին մտել, այդտեղից շարժվելով 300-400 մետր դեպի ուղեկալի կողմը, հենց այդտեղ` ճանապարհի կողքին կանգնած տրակտորը վերցրել ու գնացել էին»- նկարագրում է մեխանիզատորը։
Հետո Գոռ Կարապետյանին սահմանապահները խոստացել են տեխնիկան գտնել ու վերադարձնել`ասելով, թե թուրք ոստիկաններին տեղյակ են պահել: Անհետանալուց 5 ամիս անց տրակտորը վերադարձրել են համայնք: Սահմանապահները պատմել են, որ տրակտորը հայտնաբերվել է ինչ-որ ամայի տարածքում։
«Տարել, դեզի մեջն են պահել, դարմանն աղցե, սալոմն աղցե, լցե վրեն ու փակել են լրիվ»,- խոտի մանրացրած կտորները շարժիչից հեռացնելով ենթադրում է տրակտորիստը։
Գողոնը թաքցնելու համար նաև արտաքինից էին փոխել: Այն ամբողջությամբ ներկել են կապույտ, իսկ անիվները` սպիտակ, բայց ներսից ամեն ինչ թալանված վիճակում է ու շահագործել հնարավոր չէ:
Մեխանիզատորի աչքով մանրակրկիտ զննությունն անելուց հետո համոզված ասում է, որ դիտավորյալ են տեխնիկան հասցրել այս վիճակին: Շարժիչն էլ է ամբողջությամբ վնասված, որը էժան չէ`2000 դոլար արժե: Տրակտորը 1989 թվականի արտադրության է, բայց եղել է գերազանց վիճակում:
Այս տրակտորը Թուրքիայի տարածքում երկար թաքցնել չէր լինի, ասում է փորձառու մեխանիզատորը, քանի որ Թուրքիան չունի «Բելառուս» մակնիշի տրակտորներ: Վնասված ու թալանված տրակտորը թեև համայնքապատկան է, բայց վերանորոգման ծախսերը Գոռ Կարապետյանն է հոգալու:
Մեկ ամսից գյուղում սկսվելու են հողի մշակման աշխատանքները, իսկ վարող, հնձող, հակավորող տրակտորը միայն հայկավանցիներին չէ, որ պետք է գալու: Գյուղտեխնիկան հասնում է նաև հարևան համայնքներին:
19:00 12.08.2025
Մելիքյանը Կովալենկոյին նվիրել է հոբելյանական մարզաշապիկՊրեմիեր լիգայի երկրորդ տուրի «Շիրակ» – «Փյունիկ» խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հոբելյանական մարզաշապիկ է նվիրել «Փյունիկի» ֆուտբոլիստ Միխաիլ Կովալենկոյին։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ռուս պաշտպանը 100-րդ հանդիպումն է անցկացրել «Փյունիկի» կազմում: Այս ընթացքում Կովալենկոն «Փյունիկում» խփել է 9 գոլ: ...
18:53 12.08.2025
Երիտասարդ կամավորների աջակցությունն արժանացավ գնահատանքի՝ Խոսրովի արգելոցի հրդեհաշիջման աշխատանքներում ակտիվ մասնակցության համարԵրիտասարդության միջազգային օրվա առթիվ, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, Կամո Ցուցուլյանի հրամանով ի նշան երախտագիտության ու խրախուսման մի խումբ երիտասարդ կամավորներ արժանացան պատվոգրերի՝ Խոսրովի անտառում բռնկված հրդեհի ժամանակ ցուցաբերած բացառիկ աջակցության և հրդեհաշիջման աշխատանքներին անմիջական մասնակցության համար։ Հրդեհի ժամանակ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարների կողքին իրենց պատրաստակամությունն ու քաղաքացիական բարձր գիտակցությունը դրսևորեցին […] ...
18:48 12.08.2025
Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենայինՕգոստոսի 12-ին, ժամը 15։55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով (մոտ 150 մ), այնուհետև փրկարարական ավտոմեքնայով (մոտ 500 մ) իջեցրել […] ...
18:43 12.08.2025
Եղիշե Մելիքյանը վերադառնում է այնտեղ, որտեղ սկսվում են ամենամեծ երազանքները. ՀՖՖՀՖՖ-ի մամուլի ծառայությունը գրառում է կատարել Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի՝ ազգային հավաքականում անցած ճանապարհի և ապագայի նպատակների վերաբերյալ։ «Եղիշե Մելիքյանը վերադառնում է այնտեղ, որտեղ սկսվում են ամենամեծ երազանքները։ 29 խաղ ազգայինի գույներով, այժմ նոր ճանապարհ՝ որպես գլխավոր մարզիչ։ Նոր մարտահրավեր, բայց անփոփոխ նպատակ՝ ամեն ինչ հանուն հավաքականի»,- նշված է ֆեդերացիայի գրառման […] ...
18:36 12.08.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետՕգոստոսի 12-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Նախարարները քննարկել են Վաշինգտոնում կայացած գագաթաժողովի արդյունքում ստորագրված Համատեղ հռչակագրի իրականացումը, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցներ: Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ և վերահաստատել են ուղիղ […] ...