Լավ տնտեսություն ունենալն է Արցախի հարցը կարգավորելու հիմքը. Արծվիկ Մինասյանը` կառավարության ծրագրի թերությունների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+15.68 oC

Լավ տնտեսություն ունենալն է Արցախի հարցը կարգավորելու հիմքը. Արծվիկ Մինասյանը` կառավարության ծրագրի թերությունների մասին

13:12 13.02.2019

ՀՅԴ ԳՄ անդամներն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձել են կառավարության ծրագրի դրույթներին ու բացթողումներին: Մինչ ասուլիսը նրանք հայտարարություն էին տարածել, որում ներկայացրել էին իրենց դիտարկումները: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց իրենց հայտարարությունը` նշելով, որ ծրագիրը բավարար անդրադարձ չի կատարել ազգային անվտանգությանը, բացթողումներ կան տարբեր ոլորտներում: Մասնավորապես ասաց.

«Կառավարության ծրագրում բացակայում են կոնկրետ թիրախներ, հանրային կյանքի որակի բարելավումը բնութագրող նպատակադրումներ և ժամկետներ, գերիշխում են դեկլարատիվ բնույթի հայտարարություններ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը՝ անդրադառնալով կառավարության ծրագրին և  կառուցվածքին»:

Իսկ Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով քաղաքականությանը, ասաց, որ անցյալ տարի ՀՅԴ-ն հրապարակել է սոցիալ-տնտեսական զարգացման դրույթները, որոնք հիմք են կառավարության ցանկացած ծրագրին տրվող գնահատականների համար:

«Ուզում եմ արձանագրել, որ այս հանձնախմբերի ստեղծման նպատակն է ունենալ հանրային կյանքի բոլոր ոլորտների վերաբերյալ տեսակետների ամբողջություն, մենք այս աշխատանքը դարձնելու ենք հրապարակային: Կարևորագույն խնդիր ենք համարել կառավարության կազմավորման սահմանադրականության հարցը, բազմաթիվ քննարկումներ են եղել: Ներկա կառավարությունը բոլոր մակարդակներում օրենքի, սահմանադրականության և իրավունքի հետ պրոբլեմ ունի կամ չեն ծանոթանում համապատասխան դրույթին, կամ պատշաճ իրավական մոտեցում չեն ցուցաբերում, որի արդյունքում տեսնում ենք տարակերպ մեկնաբանություններ, հաճախ նաև անտեսում են Սահմանադրության նորմերը»,- ասաց Մինասյանը:

Ըստ նրա` վարչապետը պարտավոր է հինգօրյա ժամկետում կառավարությանը ներկայացնել նախագահի թեկնածուներին, ինչը ևս չի արվել:

«Եթե որևէ մեկն իրենցից չզլանար, վերցներ ու կարդար պաշտոնյաների պարգևատրման կարգավորումների մասին համապատասխան օրենքի կարգավորումները, կտեսնեինք, որ այնտեղ բոլոր հարցերի պատասխանները տրված են, գործ ունենք ոչ միայն անփորձության, այլև օրենքը պարզագույն ձևով ծանոթանալու ոչ բավարար ցանկության հետ»,- ասաց Մինասյանը:

Նա քննադատեց նաև կադրային քաղաքականությունը` ընդգծելով, որ լուրջ բացթողումներ կան:

«Ծրագիրը զերծ է գաղափարական հենքից, եզրափակիչ մասում անտեսված են արտախորհրդարանական քաղաքական ուժերը, կարծեք թե երկրում գոյություն չունեն, կարծեք Հայաստանի քաղաքական դաշտը բաղկացած է հաղթող ուժից և խորհրդարանում ներկայացված ուժից»,- հավելեց նա:

Խոսելով տնտեսական  առաջընթացի վերաբերյալ կառավարության տեսլականի մասին` այն համարեց սխալ մոտեցում` ասելով.

«Ոչ թե Արցախյան հարցի լուծումն է բերելու տնտեսական առաջընթացի, այլ հակառակը, լավ տնտեսություն ունենալն է հիմքը, որպեսզի Արցախի հարցը կարգավորենք, մենք «զարգանալ չզիջելով» հայեցակարգի կրողն ենք, ժողովրդի կենսական շահերից է բխում: Ծրագրում որևէ տեղ չեք գտնի ազգային պետություն կառուցելու բանաձևը»:

 

 

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

23:59 19.05.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Արդեն իսկ կատարվել են շուրջ 25.000 քմ աշխատանքներ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ. Կենսաբազմազանության միջազգային շաբաթվա շրջանակում միջոցառում Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում

23:55 19.05.2025

Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ. Կենսաբազմազանության միջազգային շաբաթվա շրջանակում միջոցառում Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում

Կենսաբազմազանության միջազգային շաբաթվա միջոցառումների շարքում մայիսի 19-ին հերթական հանդիպումն անցկացվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC), որի նպատակն էր ընդգծել մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի հիմնախնդրի հրատապությունը և վեր հանել համատեղ լուծման հնարավոր ուղիները։  Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վիգեն Չիլինգարյանը, […] ...

Հայտնաբերվել է 370 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

23:52 19.05.2025

Հայտնաբերվել է 370 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Մայիսի 12-ից 19-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5297 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 269 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 156, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 340, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 860, առանց […] ...

Գյումրիում կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Կառավարության աջակցությամբ վերազինվել է ժամանակակից սարքավորումներով

23:50 19.05.2025

Գյումրիում կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Կառավարության աջակցությամբ վերազինվել է ժամանակակից սարքավորումներով

Գյումրիում կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Կառավարության աջակցությամբ վերազինվել է ժամանակակից սարքավորումներով. հոսքագծերը ձեռք են բերվել պետական լիզինգի ծրագրով: Գյումրիում արտադրվածը սպառվում է ոչ միայն Հայաստանում, այլև արտահանվում է: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Էստոնիայում է

23:45 19.05.2025

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Էստոնիայում է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Էստոնիայի Հանրապետությունում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այցի շրջանակում հայկական պատվիրակությունը մասնակցել է Տարտուի համալսարանի թանգարանում Խաչատուր Աբովյանին նվիրված ցուցահանդեսին, որը կազմակերպվել է Խ. Աբովյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ: Ցուցադրությանը Տարտուի համալսարանի գրադարանի պահոցներից ներկայացվել է Խաչատուր Աբովյանի նվիրաբերած 13-րդ […] ...

Անահիտ Ավանեսյանը պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի

23:39 19.05.2025

Անահիտ Ավանեսյանը պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է պատասխանել Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի: Հարց 5: 50 Ապահովագրության ներդրումից հետո արդյո՞ք քաղաքացին ինքն է ընտրելու` որ բժշկական կենտրոնում սպասարկվի: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP