21:03 16.02.2019
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը։ Արագահաս ու ամենակարող սրբի անունը կրող բոլոր եկեղեցիներում առավոտյան պատարագ է մատուցվել, երիտասարդների և նորապսակների օրհնության կարգ է կատարվել: Ախուրյանի հոգևոր հովիվ Տեր Կորյուն քահանա Մաթևոսյանը օրվա խորհրդով օրհնության կարգն ու պատարագը կատարել է ոչ թե համայնքի եկեղեցում, այլ Ախուրյանի ծերերի խնամքի կենտրոնում,որտեղ միայնակ 22 տարեցներ են ապրում:
80-ամյա Սիրվարդ տատին հիշեց իր ջահելությունը, երբ ավանդույթը խախտելով՝ ինքն է ամուսնուն փախցրել։ Հենց Գեորգի պապին Սուրբ Սարգսի տոնի ժամանակ էլ երազում է տեսել, հետո հանդիպել են, ընտանիք են կազմել ու արդեն միասին են 54 տարի։ Միայն թե, այս տարիների ընթացքում կորցրել է տեսողությունը:
«1965 թվի նոյեմբերի 11-ին ամուսնուս փախցրի խանութի դռնից: Հենց երազիս մեջ տեսած տղան էր, որ ասեց, թե ընչի ջուրը խմիր, էս թասով ես բդի տայի քեզի ջուրը, էդ թասի փայլից ես վեր թռա քնիցս»,- հիշել է Սիրվարդ տատին:
Տարեց ամուսինները չորս ամիս է, որ ապրում են Ախուրյանի ծերերի խնամքի կենտրոնում, միակ ամուսնական զույգն են կենտրոնի, մյուս 20 շահառուները միայնակ ու խնամքի կարիք ունեցող տարեցներն են։ Այս օրը առիթ էր նրանց համար հիշելու ջահելությունը, թե ինչպես են նշել Սուրբ Սարգսի տոնը բոլոր ավանդույթներով։
«Ինձ ամենահարազատ,ավանդույթներով հարուստ տոնն է եղել Սուրբ Սարգիսը, ես ինքս եմ միշտ պատրաստել աղի բլիթները, աղանձն ու փոխինձը»,- պատմում էր Վարդուհի Ճուղուրյանը:
«Երեխաներով հավաքվում էինք, ասում էին, որ մահացած ու ամուսին չունեցող կինը պետք է պատրաստեր աղի բլիթները: Էդ կինը թխում էր, մենք էլ աղջիկներով բաժանում էինք իրար մեջ ու ուտում էինք»,- իր հիշողություններով է կիսվել Աղունիկ Ադլոյանը:
Միայնակ ապրող տարեցներին հիմա այդ հուշերն են ապրեցնում։ Ասում են, որ այս տոնը բոլորինն է, այն իր մեջ ավանդույթներ ու հրաշալիքներ ունի, որին շատերն են հավատացել։ Արագահաս Սուրբ Սարգիս զորավարի տոնը ավանդական աղանձով, աղի բլիթներով ու խարույկով նշեցին խնամքի կենտրոնում։ Առաջին անգամ էր նաև, որ պատարագ մատուցվեց այստեղ ապրող տարեցների համար։
«Սուրբ Սարգիսը ,ոչ միայն երիտասարդների սուրբն է, նաև ձեր սուրբն է, համայն քրիստոնյաների սուրբն է: Ինչպես Նիկողայոս հայրապետն է համարվում ամենահաս Սուրբ, այնպես էլ Սուրբ Սարգիսը: Այստեղ պատարագ մատուցվեց նրա համար, որ դուք տկարանալով ու չկարողանալով եկեղեցի այցելել, մենք եկանք ու այստեղ պատարագ մատուցեցինք,որպեսզի դուք էլ հաղորդ լինեք այս տոնին»,- տարեցներին պատարագի խորհուրդն է փոխանել Ախուրյանի հովվության հովի տեր Կորյուն քահանա Մաթևոսյանը:
Պատարագի ընթացքում հոգևոր հովիվը ներկայացրել է նաև Սուրբ Սարգսի տոնի պատմությունը, ապա խոսել ավանդազրույցներից մեկի մասին ու բացատրել, թե ինչու են այս տոնի ժամանակ ընտանիքներում աղանձ ու փոխինձով խաշիլ պատրաստում։
«Երբ Սուրբ Սարգիսը մարտնչում էր,իր գրպանում լցրած խեծախը մանրվել էր ու դարձել փոխինձ և ճաշակելով՝ նա շարունակում է կռվել թշնամու դեմ: Դրա համար մեր ժողովուրդն այս տոնի ժամանակ խաշիլ, աղանձ ու գնդիկներ են պատրաստում», – պատմել է քահանան:
Սուրբ Սարգսին ժողովուրդը համարում է նաև երիտասարդ ու սիրահար զույգերի բարեխոս։ Ըստ ավանդույթի՝ զորավարը մշտապես օգնել ու աջակցել է այն սիրահարներին, ովքեր ամեն կերպ փորձել են հասնել իրենց սրտի տիրակալներին։
Ծերերի խնամքի կենտրոնում մատուցված պատարագից հետո բոլոր տարեցների համար կատարվել է նաև խոստովանության ու մեղքերի թողության կարգ, իսկ վերջում խնամքի կենտրոնի բնակիչները հաղորդություն են ստացել:
19:00 12.08.2025
Մելիքյանը Կովալենկոյին նվիրել է հոբելյանական մարզաշապիկ19:00 12.08.2025
Մելիքյանը Կովալենկոյին նվիրել է հոբելյանական մարզաշապիկՊրեմիեր լիգայի երկրորդ տուրի «Շիրակ» – «Փյունիկ» խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հոբելյանական մարզաշապիկ է նվիրել «Փյունիկի» ֆուտբոլիստ Միխաիլ Կովալենկոյին։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ռուս պաշտպանը 100-րդ հանդիպումն է անցկացրել «Փյունիկի» կազմում: Այս ընթացքում Կովալենկոն «Փյունիկում» խփել է 9 գոլ: ...
18:53 12.08.2025
Երիտասարդ կամավորների աջակցությունն արժանացավ գնահատանքի՝ Խոսրովի արգելոցի հրդեհաշիջման աշխատանքներում ակտիվ մասնակցության համարԵրիտասարդության միջազգային օրվա առթիվ, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, Կամո Ցուցուլյանի հրամանով ի նշան երախտագիտության ու խրախուսման մի խումբ երիտասարդ կամավորներ արժանացան պատվոգրերի՝ Խոսրովի անտառում բռնկված հրդեհի ժամանակ ցուցաբերած բացառիկ աջակցության և հրդեհաշիջման աշխատանքներին անմիջական մասնակցության համար։ Հրդեհի ժամանակ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարների կողքին իրենց պատրաստակամությունն ու քաղաքացիական բարձր գիտակցությունը դրսևորեցին […] ...
18:48 12.08.2025
Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենայինՕգոստոսի 12-ին, ժամը 15։55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով (մոտ 150 մ), այնուհետև փրկարարական ավտոմեքնայով (մոտ 500 մ) իջեցրել […] ...
18:43 12.08.2025
Եղիշե Մելիքյանը վերադառնում է այնտեղ, որտեղ սկսվում են ամենամեծ երազանքները. ՀՖՖՀՖՖ-ի մամուլի ծառայությունը գրառում է կատարել Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի՝ ազգային հավաքականում անցած ճանապարհի և ապագայի նպատակների վերաբերյալ։ «Եղիշե Մելիքյանը վերադառնում է այնտեղ, որտեղ սկսվում են ամենամեծ երազանքները։ 29 խաղ ազգայինի գույներով, այժմ նոր ճանապարհ՝ որպես գլխավոր մարզիչ։ Նոր մարտահրավեր, բայց անփոփոխ նպատակ՝ ամեն ինչ հանուն հավաքականի»,- նշված է ֆեդերացիայի գրառման […] ...
18:36 12.08.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետՕգոստոսի 12-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Նախարարները քննարկել են Վաշինգտոնում կայացած գագաթաժողովի արդյունքում ստորագրված Համատեղ հռչակագրի իրականացումը, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցներ: Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ և վերահաստատել են ուղիղ […] ...