15:27 17.02.2019
Այսօր Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքում անցկացվում են համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ։ Համայնքի ղեկավարի թափուր պաշտոնի համար պայքարում է 7 թեկնածու, նրանցից 4-ն Աշոցքի բնակիչներ են, իսկ 3-ը՝ Բավրա, Մեծ Սեպասար և Թավշուտ համայնքներից։
Խոշորացված փնջում գտնվող 11 բնակավայրերում առավոտյան ժամը 8-ից բացվել են 12 ընտրատեղամասեր, որոնցից 2-ը՝ թիվ 30/09-ը և 30/10-ը տեղակայված են Աշոցքի շրջկենտրոնում։ Ըստ ընտրացուցակների՝ 11 բնակավայրերում ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը 5708 է, որից, ժամը 14-ի դրությամբ, իրենց քաղաքացիական պարտքը կատարել են 600-ը։
Ընտրատեղամասերում խախտումներ ու միջադեպեր այս պահի դրությամբ չեն արձանագրվել, տեղամասերում ընտրողների կուտակումներ չեն եղել, ընտրության ընթացքին հետևել են թեկնածուներից միայն մի քանիսի վստահված անձինք, իսկ դիտորդներ որոշ տեղամասերում չեն եղել։
Հիշեցնենք, որ Աշոցք խոշորացված համայնքի ղեկավար Արթոր Ալոյանը հրաժարական էր ներկայացրել նախորդ տարվա նոյեմբերի մեկին, որից հետո նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի հրամանով համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել ՏԻՄ-ում աշխատանքի փորձ չունեցող Կարեն Մանուկյանը Մեծ Սեպասար համայնքից։
Նախկին գյուղապետն ու ներկայիս պաշտոնակատարը ևս թեկնածուներ են։ Նշենք նաև, որ բոլոր յոթ թեկնածուներն ինքնառաջադրված են, նրանցից մի քանիսը կուսակցական են, բայց կուսակցությունները թեկնածուներին աջակցելու հայտարարություն չեն տարածել։
20:58 15.05.2025
«Վիլյառեալը» մոտ է ՉԼ ուղեգիր նվաճելունԻսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում «Վիլյառեալը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Լեգանեսին»։ «Վիլյառեալը» միավորների քանակը հասցրել է 64-ի և 5-րդ տեղում է։ Մարսելինո Գարսիա Տորալի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի գոտում է, 6-րդ տեղը զբաղեցնող «Բետիսից» այժմ առաջ է 6 միավորով ու մոտ է ակումբային գլխավոր եվրագավաթի ուղեգիր նվաճելուն։ ...
20:37 15.05.2025
Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում2025-ից մեկնարկել է եկամուտների տարեկան հայտարարագիր լրացնելու երկրորդ փուլը: Հիմա արդեն ծրագրին միացել են նաև վարձու աշխատող քաղաքացիները, որոնք կարող են սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ: Այս մասին հայտնել է ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:25 15.05.2025
Ֆորմուլա 1-ը նշել է 75 ամյակըՖորմուլա 1-ը նշել է 75 ամյակը և այդ կապակցությամբ հրապարակել է լուսանկար, որտեղ պատկերված են բոլոր տարիների չեմպիոնները: «Հերոսներ, լեգենդներ, կուռքեր: Հաշվարկը սկսված է 1950 թվականից»,- գրված է հայտարարությունում: Լեգենդար ավտոարշավորդների լուսանկարում են Ֆրանսիան ներկայացնող հայ ավտոարշավորդ Ալեն Պրոստը, Միխայել Շումախերը, Խուան Մանուել Ֆանյոն, Լյուիս Հեմիլթոնը, Մաքս Ֆերստապենը, Նիկի Լաուդան, Աիրտոն Սենան: 1950 թվականի մայիսին […] ...
20:13 15.05.2025
Քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերՄայիսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Ռեվազ Սոխաձեն։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր։ ...
19:54 15.05.2025
Ո՞ւմ կհանձներ ոսկե գնդակը լեգենդար Ֆաբիո ԿապելոնԼեգենդար մարզիչ Ֆաբիո Կապելոն հայտարարել է, որ «Ոսկե գնդակն» այս տարի կհանձներ «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալին: «Յամալը ֆանտաստիկ որակներ ունի և դեռ կարող է կատարելագործել իր խաղը, բայց չեմ շտապի նրան ֆենոմենալ կամ հանճարեղ անվանել: Այդ որակումները կարելի է տալ միայն Մեսսիին ու Մարադոնային: Ռոնալդուն էլ հրաշալի ֆուտբոլիստ է, նա բոլորից շատ է գոլ […] ...