Հատուկ խնամքի կարիք ունեցող ու հաշմանդամ երեխաները կհաճախեն հանրակրթական դպրոցներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+30.09 oC

Հատուկ խնամքի կարիք ունեցող ու հաշմանդամ երեխաները կհաճախեն հանրակրթական դպրոցներ

14:19 26.02.2019

Արդեն հայտնի է, որ սեպտեմբերի 1-ից Շիրակի մարզն անցնում է համընդհանուր ներառական կրթության համակարգի: Իսկ սա նշանակում է, որ դպրոցներում ստեղծվելու են այնպիսի պայմաններ ու միջավայր, որ, անկախ մտավոր ու ֆիզիկական հնարավորություններից, որևէ  երեխա կրթությունից դուրս չմնա: Համընդհանուր ներառական կրթության ծրագրին անցումը ենթադրում է նաև մարզում գործող հատուկ դպրոցների վերակազմավորում աջակցության կենտրոնների:

Այսպիսի փոփոխություն է սպասվում նաև Արթիկի թիվ 1 հատուկ դպրոցում, որտեղ խնամվում են ոչ միայն Շիրակի մարզի տարածաշրջանի ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող 47 երեխաներ:

11 տարեկան Տիգրան Կիրակոսյանը 5 տարի է`հաճախում է Արթիկի թիվ 1 հատուկ դպրոց։ Արդեն տառաճանաչ է, կարողանում է գրել, կարդալ, բայց չի խոսում: Իր մտքերն արտահայտում է միայն հեռախոսի ստեղնաշարի միջոցով։ Աուտիզմ ունեցող տղան մյուսներից առանձանում է երաժշտության ու գրականության հանդեպ մեծ հետաքրքրությամբ:
Տիգրանի կողքին սովորում են նաև հենաշարժողական, մտավոր խնդիրներ ունեցող ու Դաունի  համախտանիշով երեխաներ: Նրանք 46 -ն են, նրանցից 21-ին ծնողներն ամեն օր տուն են տանում, մյուսները գիշերում են դպրոցում: Սոնան, Վոլոդյան  ու Նարինեն նույն ընտանիքից են: Այստեղ են գիշերում, մայրն առողջական խնդիրներ ունի, երեխաների խնամքով հայրն է զբաղվում, երեխաներին տուն է տանում միայն հանգստյան օրերին:
Արթիկի հատուկ դպրոցը ֆիզիկական ու մտավոր խնդիրներով երեխաների համար ապահովված  է գույքով ու դիտակտիկ պարագաներով, դժվարությամբ տեղաշարժվող աշակերտների համար ունի նաև հատուկ ներառական մարզասարքեր, որոնց օգնությամբ վերականգնում են հենաշարժողական ֆունկցիայի գործունեությունը: Կրթությունը կազմակերպվում է հատուկ մեթոդներով՝ ավազաթերապիայով, ֆիզիոթերապիայով: Միայն թե շենքն է հին, կառուցվել է 1961 թվականին ու երբևէ չի վերանորոգվել:
Մի քանի ամիս անց դպրոցը կվերակազմավորվի աջակցման կենտրոնի: Հատուկ խնամքի կարիք ունեցող այս երեխաներն իրենց կրթությունը կշարունակեն հանրակրթական դպրոցներում։ Մասնագետներն այս համընդհանուր ներառականության ծրագրի մոտեցումներն ընդունելի չեն  համարում: Ըստ նրանց՝ հանրակրթական դպրոցներում այսպիսի երեխաների համար   անհրաժեշտ պայմաններ չկան, և դա միայն կրթականին չի վերաբերում։
«Իրենք թույլ են իրենց ունակություններով այն երեխաներից, ովքեր սովորում են հանրակրթական դպրոցներում։ Իրենք չեն հասցնի մյուս երեխաների հետ թե՛ սովորել, թե՛ հարմարվել այդ  միջավայրին ու պայմաններին, իսկ այստեղ կա առանձնահատուկ ուշադրություն, այնտեղ, կարծում եմ, խնդիրներ կլինեն»,- ասում է Արթիկի թիվ 1 հատուկ դպրոցի հոգեբան Անի Արղամալյանը։
Հանրակրթական դպրոցների մասնագետները դեռ պետք է վերապատրաստվեն, իսկ Արթիկի  հատուկ դպրոցը վերակազմավորվելուց հետո այս փորձառու մասնագետների կարիքը չի ունենա, 52 աշխատողի կեսից ավելին կորցնելու է աշխատանքը:
«Թափուր աշխատատեղ ունեինք, գալիս էին ընդունվելու, երեխաներին տեսնելով`ասում էին, որ ի վիճակի չեն էս երեխաների հետ աշխատել։ Հիմա այդ մարդիկ, որպես ուսուցիչ, աշխատում են այն դպրոցներում, որտեղ տանելու են այս երեխաներին, կկարողանա՞ն, ի վիճակի՞ են արդյոք հիմա  կրթել այն երեխաներին, որոնցից ամիսներ առաջ հրաժարվեցին»,- պատմել է Արթիկի թիվ 1 հատուկ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Արման Հակոբյանը։
Բայց թե ինչ գործառույթ է իրականացնելու այս դպրոցը վերակազմավորումից հետո, առայժմ  հստակեցված չէ: Կրթության նախարարությունից միայն հայտնել են, որ հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաները սեպտեմբերից այստեղ չեն հաճախելու, գիշերակաց չի լինելու, և կենտրոնը միայն զբաղվելու է հանրակրթական դպրոցների համար մասնագետների վերապատրաստմամբ և երեխաների կարիքների գնահատմամբ։
 
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մելիքյանը Կովալենկոյին նվիրել է հոբելյանական մարզաշապիկ

19:00 12.08.2025

Մելիքյանը Կովալենկոյին նվիրել է հոբելյանական մարզաշապիկ

Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի «Շիրակ» – «Փյունիկ» խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հոբելյանական մարզաշապիկ է նվիրել «Փյունիկի» ֆուտբոլիստ Միխաիլ Կովալենկոյին։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ռուս պաշտպանը 100-րդ հանդիպումն է անցկացրել «Փյունիկի» կազմում: Այս ընթացքում Կովալենկոն «Փյունիկում» խփել է 9 գոլ: ...

Երիտասարդ կամավորների աջակցությունն արժանացավ գնահատանքի՝ Խոսրովի արգելոցի հրդեհաշիջման աշխատանքներում ակտիվ մասնակցության համար

18:53 12.08.2025

Երիտասարդ կամավորների աջակցությունն արժանացավ գնահատանքի՝ Խոսրովի արգելոցի հրդեհաշիջման աշխատանքներում ակտիվ մասնակցության համար

Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, Կամո Ցուցուլյանի հրամանով ի նշան երախտագիտության ու խրախուսման մի խումբ երիտասարդ կամավորներ արժանացան պատվոգրերի՝ Խոսրովի անտառում բռնկված հրդեհի ժամանակ ցուցաբերած բացառիկ աջակցության և հրդեհաշիջման աշխատանքներին անմիջական մասնակցության համար։ Հրդեհի ժամանակ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարների կողքին իրենց պատրաստակամությունն ու քաղաքացիական բարձր գիտակցությունը դրսևորեցին […] ...

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

18:48 12.08.2025

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Օգոստոսի 12-ին, ժամը 15։55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով (մոտ 150 մ), այնուհետև փրկարարական ավտոմեքնայով (մոտ 500 մ) իջեցրել […] ...

Եղիշե Մելիքյանը վերադառնում է այնտեղ, որտեղ սկսվում են ամենամեծ երազանքները. ՀՖՖ

18:43 12.08.2025

Եղիշե Մելիքյանը վերադառնում է այնտեղ, որտեղ սկսվում են ամենամեծ երազանքները. ՀՖՖ

ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը գրառում է կատարել Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի՝ ազգային հավաքականում անցած ճանապարհի և ապագայի նպատակների վերաբերյալ։ «Եղիշե Մելիքյանը վերադառնում է այնտեղ, որտեղ սկսվում են ամենամեծ երազանքները։ 29 խաղ ազգայինի գույներով, այժմ նոր ճանապարհ՝ որպես գլխավոր մարզիչ։ Նոր մարտահրավեր, բայց անփոփոխ նպատակ՝ ամեն ինչ հանուն հավաքականի»,- նշված է ֆեդերացիայի գրառման […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ

18:36 12.08.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ

Օգոստոսի 12-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Նախարարները քննարկել են Վաշինգտոնում կայացած գագաթաժողովի արդյունքում ստորագրված Համատեղ հռչակագրի իրականացումը, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցներ: Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ և վերահաստատել են ուղիղ […] ...

SHANTNEWS

18:00 12.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP